Արժեհամակարգերի պղծման շարունակականություն. հակահերոսությունը՝ հերոսության պատյանի մեջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրային դիսկուրսում հաճախ է քննարկումների մաս կազմում այն հարցը, թե ովքեր են ընդհանրապես հերոսները։ Այս թեման վերջին շրջանում հաճախակի է մանիպուլացնում Նիկոլ Փաշինյանը, ու երևի թե կարիք կա խորքով հասկանալ՝ ինչ է հերոսությունը, ով է հերոսը, և ինչու է Փաշինյանը դիմում նման մանիպուլյացիաների:

Հայոց պատմության ընթացքում եղել են բազմաթիվ անձնավորություններ, որոնք ժողովրդի կողմից հերոսացվել են։ Ու նրանց գործունեությունը պատմության մեջ ոսկե տառերով է գրված։ Լավ, իսկ ինչո՞վ են այդ մարդիկ առանձնահատուկ, որ կարող են հերոս հռչակվել։ Հերոսությունն առաջին հերթին ընկալվում է սխրագործություններով, երբ անձն, առերեսվելով վտանգի հետ, պայքարում է դրա դեմ հնարամտությամբ, խիզախությամբ և քաջությամբ։ Այլ կերպ ասած՝ հերոսությունը մարդու կամ խմբի բացառիկ արարքն է, որն իրականացվում է ընդհանուր բարօրության համար` հաճախ կապված լինելով մեծ վտանգի կամ անձնական զոհաբերության հետ։ Հերոսական գործը խարսխված է համարձակության, բարոյականության և նվիրումի վրա, որը հաճախ գերազանցում է սովորական մարդկային հնարավորությունները։ Հերոսներն այն անձինք են, ովքեր իրենց գործերով, մտածելակերպով և արժեքներով ծառայում են որպես օրինակ և իդեալ ուրիշների համար։ Նրանց համար բնորոշ գիծ է նաև ժողովրդի բարօրության ու պետության շահերի համար սեփական կյանքը վտանգելը։

Որպես կանոն՝ հերոսներն իրենց գործերով հավերժանում են և սերունդների համար ծառայում են որպես ոգեշնչման աղբյուր։ Պատահական չէ, որ գաղափարական հիմնավորումները շատ հաճախ կապվում են հերոսների գործերի հետ։ Նրանք կարող են լինել ինչպես պատմական, այնպես էլ ժամանակակից անձինք, ովքեր իրենց գործողություններով բարելավում են իրենց շրջապատի մարդկանց կյանքը։

Այս ամենը՝ որպես դասական ձևակերպում: Իսկ հիմա գանք մերօրյա իրավիճակին ու հերոսներին։ Նախևառաջ հայրենիքի պաշտպանության համար բազմաթիվ հայորդիներ խիզախության են դիմել, իրենց կյանքը վտանգի են ենթարկել, զոհել են կամ անձնուրացությամբ կռվել են մինչև վերջ։ Հենց այս իրողության հետ է կապված այն մտայնությունը, որ հերոսները Եռաբլուրում են։ Եվ դա ճիշտ է, նրանք իրապես հերոսներ են: Հերոսությունը գնահատվում է նաև պետական կոչումներով։ Այս տեսանկյունից կարևոր չափորոշիչ է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը, որը շնորհվում է երկրի պաշտպանության ու իրավակարգի ամրապնդման բնագավառում և ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար:

Այստեղ պետք է շեշտադրել մի կարևոր հանգամանք. ամենևին պարտադիր չէ, որ անպայման հերոսությունը վերաբերի միայն ռազմական կամ անվտանգության ոլորտին։ Օրինակ՝ մենք Հայաստանի ազգային հերոսներ ունենք, որոնք սփյուռքահայեր են, բայց իրենց գործունեությամբ անգնահատելի ծառայություններ են մատուցել մեր պետությանը տարբեր ոլորտներում։ Հենց այստեղ է, որ նույն Նիկոլ Փաշինյանը դիմում է մանիպուլ յացիայի: Բայց նա խոսում է զոհվելու մասին:

Իրականում խոսքը ռազմական-ոչ ռազմական հերոսության մասին է: Անպայման չէ, որ Հայաստանի բարձրագույն կոչումը հետմահու տրվի, կամ հերոս համարվեն միայն զոհվածները։ Շատերը հենց իրենց կենդանության օրոք են այդ կոչումը ստացել։

Ու փաստ է, որ Հայաստանի ազգային հերոսի կոչումը, ընդհանրապես հերոսությունը հանրության կողմից ընկալվում է որպես մեծ բարձրություն, որի համար բացառիկ գործ պետք է կատարել պետության համար, և բոլորը չէ, որ կարող են նման բարձունքի հասնել։ Ցավոք, ընկալումների շուրջ իրավիճակը փոխվեց Փաշինյանի իշխանության գալուց հետո, երբ նա սկսեց աջուձախ շքանշաններ բաժանել ու արժեզրկել տրվող պետական պարգևները։ Նույնիսկ Արցախյան երկրորդ պատերազմում խայտառակ պարտության համատեքստում հատուկ «խիզախություն դրսևորելու» համար սկսեց Հայաստանի ազգային հերոսի և այլ կոչումներ բաժանել։ «Փակագծերում» նշենք, որ հետո նրանցից ոմանց նկատմամբ նույն գործողությունների համար քրեական հետապնդում նախաձեռնվեց: Բռնապետական Ադրբեջանը նույնիսկ հաղթանակ տանելուց հետո այդքան շատ հերոսների կոչումներ չի շռայլել, որքան Հայաստանը։

Ի դեպ, ոչ միայն հերոսի կոչում ստացածների, այլև այլ դեպքերում ևս Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք առանձնահատուկ ծառայությունների համար պարգևատրված անձը կարճ ժամանակ անց կարող է հռչակվել որպես թալանչի, անցնել քրեական գործերով, հետո էլ կարող են կոչեր հնչել, որ պետք է նրանց զրկել այդ կոչումներից և այլն։ Այսինքն, առանց փաստերի ու իրողությունների մեջ խորանալու, ոտքի վրա որոշվում է շնորհել որևէ կոչում, մեդալ, շքանշան, իսկ այդ մարդիկ մի որոշ ժամանակ անց վերածվում են... «հակահերոսի»։

Բայց միայն պետության կողմից տրվող կոչումները չէ, որ արժեզրկվում են։ Ընդհանրապես, խեղաթյուրվում ու վարկաբեկվում է իրական հերոսությունը և հերսության հասկացությունը։ Օրինակ՝ հարկ վճարողները Փաշինյանի կողմից հռչակվում են որպես հերոսներ, այնինչ հարկ վճարելը ոչ թե հերոսություն է, այլ ուղղակի պարտավորություն պետության առաջ։ Ավելին՝ Փաշինյանն իր սոցցանցի էջում գրում է, թե «առօրյայի մեջ հերոսանալու այլ բանաձևեր պետք է ունենալ, օրինակ՝ շատ հարկեր վճարելը, շատ աշխատատեղեր ստեղծելը, բարեվարքությունը, ուրիշներին իրոք անշահախնդիր օգնելը, միջավայրը աղբից զուրկ պահելը, սեփական տունը միջավայրի աչքի համար հաճելի դարձնելը և այլն»։ Իրականում թվարկվածը ոչ թե հերոսություն է, այլ բոլորիս քաղաքացիական ու բարոյական պարտքը մեկս մյուսի ու պետության առաջ, այսինքն, «ոչ թե լավ է, այլ նորմալ»։

Մի խոսքով, ՀՀ իշխանություններն այնպիսի պայմաններ են ստեղծում, որ հերոսության արժեհամակարգը փոխվի, կոմֆորտի ձգտումը, հարմարվելը, պարտվողականությունը և զիջողականությունը դառնան հերոսության օրինակներ։ Դրա համար էլ Փաշինյանն անընդհատ շեշտում էր, որ ինքը, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրելով, «հերոսություն է արել», հազարավոր զինվորների կյանք է փրկել, իսկ հետո արդեն տարածքներ զիջելով՝ պաշտպանել է Հայաստանի ինքնիշխանությունը։ Փաստացի այնպիսի իրավիճակում ենք, որ ոչ միայն «նորմալը», այլև հենց հակահերոսությունն է դառնում հերոսություն։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրա ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ 37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Իսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակել Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին Ռուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ Պուտին Հայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարան Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում ԻՀՊԿ-ն զգուշացրել է նավերին՝ չփորձել անցնել Հորմուզի նեղուցով առանց համաձայնեցման Իրանական ճգնաժամnւմ ԵՄ-ի և Մեծ յոթնյակի դաշնակիցները նշանակություն չեն ունեցել. Թրամփ «Միքայելյանների ընտանեկան ֆերմա» ընկերության պանրի արտադրամասում արտադրվում է վտանգավոր սննդամթերք. ՍԱՏՄ Իսպանիայի նախկին վարչապետի գրասենյակում հայտնաբերված զարդերը գնահատվել են 1,3 մլն եվրո. El Pais Սագրադա Ֆամիլիայով գաղտնի շրջագայություն. Մեծ տաճարի 5 աստվածային գաղտնիքներն ու թաքնված գանձերը ICE-ում Brent-ի գինը իջել է՝ մեկ բարելը 88 դոլարից ցածր Համոզված եմ, որ միմյանց ինքնիշխանության և պետական շահերի հարգման վրա հիմնված բաց ու կառուցողական երկխոսության երկկողմ պատրաստակամությունը այսուհետ ևս կնպաստեն փոխգործակցության ամրապնդմանը. Փաշինյանը՝ Պուտինին Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտության կարգավորման հուշագիրը բաղկացած է 14 կետից. Mehr 45-ամյա Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր ադամանդե զգեստը ընկերոջ՝ Լյուիս Համիլթոնի զբոսանավի վրա Կորեայի Հանրապետության նախկին նախագահը դատապարտվել է 30 տարվա ազшտազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ներ փոխանցելու համար ԿԺԴՀ-ն և Ռուսաստանը բացում են երկկողմ հարաբերությունների նոր էջ. Կիմ Չեն Ըն Ժոզե Մոուրինյուն նշանակվել է «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Ո՞ւմ հաշվին են «ծածկում» սեփական ձախորդ քաղաքականության հետևանքները. «Փաստ»
Ամենաընթերցվածները