Տարածաշրջանային «բորշչն» ու Հայաստանի ձվածեղը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախյան պատերազմից հետո Թուրքիային հաջողվեց իր դիրքերն ամրապնդել Հարավային Կովկասում, ինչը տեղի ունեցավ նաև Ռուսաստանի և Իրանի ունեցած դիրքերի հաշվին։ Իսկ հաջորդ քայլը կատարվեց արդեն Սիրիայից Ռուսաստանին ու Իրանին դուրս բերելու տեսքով, երբ Ասադի իշխանությունը, որին աջակցելու համար Մոսկվան ու Թեհրանը մեծ ռեսուրսներ էին ներդրել, հաշված օրերի ընթացքում փլուզվեց։

Ընդ որում, Թուրքիան փորձում է օգտագործել պատեհ առիթն իր շահերը տարածաշրջանում առաջ մղելու հարցում, քանի դեռ Ռուսաստանի ուշադրությունը մեծապես կենտրոնացած է Ուկրաինայում ընթացող պատերազմի ու նոր տարածքներ վերահսկողության տակ վերցնելու վրա, իսկ Իրանի տարածաշրջանային ազդեցությունը թուլացած է Իսրայելի կողմից դիմադրության առանցքի ուժերին՝ Հզբոլահին ու Համասին հասցված հուժկու հարվածներից հետո։

Ու բնական է, որ Ռուսաստանը և Իրանը հետագայում փորձելու են վերականգնել իրենց տարածաշրջանային ազդեցությունը, դրա համար էլ Թուրքիան շտապում է։ Մյուս կողմից էլ հաշվի է առնվում այն հանգամանքը, որ ներկա պահին ԱՄՆ-ում ներկա պահին անցումային շրջան է։ Երդմնակալությունից հետո Թրամփի վարչակազմը պետք է ադապտացվի առկա իրավիճակին, որպեսզի իր արտաքին քաղաքական հիմնական շեշտադրումները հստակեցնի, իսկ մինչ այդ արդեն Վաշինգտոնից Մերձավոր Արևելքին վերաբերող հարցերում պետք է հաշվի նստեն Անկարայի հետ։ Բացի այդ, հաշվի է առնվում այն իրողությունը, որ ԱՄՆ նոր վարչակազմը ավելի շատ կենտրոնանալու է ներքին խնդիրների վրա, որի արդյունքում արտաքին ոլորտում ամերիկյան ազդեցությունը կարող է նաև տուժել։

Այսպիսի իրավիճակում Թուրքիայում արդեն շատ հեռուն գնացող ծրագրեր են կազմում։ Էրդողանը սպառնում է Սիրիայի քրդերին ռազմական հարձակմամբ, եթե նրանք չշարժվեն Թուրքիայի թելադրանքով։ Արդեն պարզ է, որ քրդերի հարցերը լուծելուց հետո Թուրքիայի հաջորդ թիրախն արդեն լինելու է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու գործողությունը, որով գործնականում նոր շունչ է հաղորդվելու պանթուրքական ծրագրերի իրականացմանը։ Դեռ երկու տարի առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցում խնդիրը Հայաստանի հետ չէ, այլ Իրանի։ Եվ Իրանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լարվածության ֆոնին իրանական կողմից տեղեկություններ են տարածվում, որ Իրանի պատվիրակությունը մեկնելու է Թուրքիա՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը քննարկելու նպատակով։

Միևնույն ժամանակ, Թեհրանից հայտարարում են, թե իրենց համար անընդունելի է միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությունը։ Բայց ինչպես Սիրիայի դեպքում, այնպես էլ Հարավային Կովկասին վերաբերող այս առանցքային հարցում Թուրքիան կարող է Իրանին փաստի առաջ կանգնեցնել։ Ու եթե Սիրիայի հարցում Թեհրանը կարող էր զիջել, քանի որ իրենից հեռու է, ապա «Զանգեզուրի միջանցքի» խնդիրն արդեն անմիջականորեն Իրանի սահմաններին է վերաբերում։ Բայց Թուրքիայից ու Ադրբեջանից ցույց են տալիս, որ Իրանի դիրքորոշումը հաշվի չեն առնելու։

Դրա համար էլ Ալիևը հայտարարում է, թե ««Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի, և այն կբացվի, ինչքան շուտ հասկանան, այնքան լավ»։ Մյուս կողմից՝ ուղղակի սպառնալիքներ են հնչում Հայաստանի հասցեին՝ այն որակելով որպես «ֆաշիստական պետություն»:

Այս ամենը տեղի է ունենում այն ֆոնին, երբ ռուս-ադրբեջանական հարաբերություններում ևս լարվածություն է նկատվում՝ կապված Ռուսաստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետ։ Ալիևը ռուսական կողմից պահանջում է պատժել մեղավորներին այն դեպքում, երբ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում հարկ եղած ժամանակ ռուսական ուղղաթիռ խոցել, սպանել ռուս խաղաղապահների։ Բայց երբ ուկրաինական ճակատում հրադադար հաստատվի, Ռուսաստանը փորձելու է իր ուշադրությունը կենտրոնացնել նաև այլ ուղղություններով, այդ թվում՝ Հարավային Կովկասի ուղղությամբ։ Իսկ Հարավային Կովկասում Ռուսաստանը բախվելու է թուրք-ադրբեջանական աճող հավակնությունների հետ։ Պատահական չէ, որ Ալիևը անուղղակի մեսիջներ է հղում, որ հնարավորություն կա ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները բարձրացնել ռազմավարական համագործակցության մակարդակի։ Բայց մյուս կողմից էլ Ֆրանսիայի ու Ադրբեջանի հարաբերություններում լարվածությունը շարունակում է սրվել։

Այս պայմաններում Հայաստանի համար տարբեր արտաքին գործընկերների հետ աշխատելու լայն հորիզոն է բացվում, որն իրավիճակից օգտվելու հնարավորություն է տալիս, այդ թվում՝ Հայաստանի դիրքորոշումը կարևորելու առումով։ Ու իրավիճակին համահունչ կլիներ, որ ՀՀ իշխանությունները լծվեին գործի, պատվիրակություններ ընդունեին, պատվիրակություններ ուղարկեին, համաձայնություններ ձեռք բերեին, ուղերձներ հղեին ու համագործակցության դաշտ ձևավորեին։ Բայց Փաշինյանն «ավելի կարևոր գործով» է զբաղված՝ ճաշ է եփում, ձվածեղ է անում, երաժշտություն է լսում, անգլերեն է սովորում, գիրք է կարդում։ Ի՞նչ ասենք, մարդը ժողովրդի հաշվին «սանատորիա» է եկել, իսկ մինչ այդ արտաքին քաղաքական հնարավորությունները մեր կողքով անցնում են։ Անցնում են՝ ուղղակիորեն սպառնալիք ձևավորելով:

Հ.Գ.-Նյութը պատրաստ էր տպագրության, երբ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ալիևին: Ինչպես շատ փորձագետներ են նշում, ավելի լավ է՝ չարձագանքեր: Փաստացի, Փաշինյանը նոր ոչինչ չի ասել, պտտել է նույն սկավառակը. «Հավատարիմ ենք մնալու խաղաղության ռազմավարությանը և հետևողականորեն շարունակելու ենք խաղաղության օրակարգի իրագործումը: Սա նշանակում է՝ կիրառելու ենք ոչ թե ագրեսիվության, այլ երկխոսության լեզու»: Կրկնում ենք՝ սա ասվել է՝ ի պատասխան Ալիևի ընդգծված ագրեսիվության:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»
Ամենաընթերցվածները