Առանց մաքսատուրքի էլեկտրամոբիլների ներկրման կարգի մեջ փոփոխություններ են եղել. ինչու են դժգոհում ֆիզիկական անձինք կառավարության որոշումից

2024թ. ընթացքում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ (Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ /խմբ/) 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների՝ ՀՀ ներմուծումը թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափի կիրառման պայմանով՝ 8,000 հատից ոչ ավելի ծավալով, որից 200 ընկերության կողմից ներկրվել է 2,353 մեքենա, իսկ 4,559 ֆիզիկական անձանց կողմից՝ 5,647 մեքենա:

Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Պետական եկամուտների կոմիտեից:

Tert.am-ը էլեկտրական շարժիչով մեքենա ներկրող ֆիզիկական անձանցից բողոք էր ստացել, թե խոշոր ընկերությունները 2025 թվականի համար 0 տոկոս մաքսատուրքով էլեկտրական շարժիչով մեքենաներ են ներկրում, հետո մաքսատուրքը հաշված, ավելի թանկ վաճառում այստեղ՝ ՀՀ-ում:

Նշենք, որ Կառավարության որոշմամբ, 2025 թվականից առանց մաքսատուրքի ՀՀ ներմուծվող 8,000 մեքենաներից 5,000-ը կներկրեն ընկերությունները, 3,000-ը՝ ֆիզիկական անձինք:

Tert.am-ը գրավոր հարցմամբ դիմել է Պետական եկամուտների կոմիտե՝ պարզելու համար, թե քանի էլեկտրական շարժիչով մեքենա է ներկրվել 2024-ի ընթացքում, դրանցից քանիսն են ներկրել ֆիզիկական անձինք, քանիսը՝ ընկերությունները: Ինչպես նաև փորձել է հասկանալ, եթե բաժանումը՝ մեքենաներից 5,000 ընկերություններն են ներկրել, 3,000-ը՝ ֆիզիկական անձինք,գործելու է 2025-ից, ապա 2024-ին ընթացակարգն ինչպե՞ս է եղել:

ՊԵԿ-ի պատասխանից պարզ է դառնում, որ 2024թ-ի ընթացքում ֆիզիկական անձինք ավելի շատ էլեկտրական շարժիչով մեքենա են ներկրել, քան ընկերությունները, ինչը 2025-ի համար կանխվել է կառավարության որոշմամբ:

Եվ այսպես, ՊԵԿ-ից նշել են, որ ՀՀ կառավարությունը 28.12.2023 թ. ընդունել է «2024 թվականի ընթացքում ՀՀ տարածք ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու և ներմուծման ընթացակարգը հատատեկլու մասին» (10.102024թ. թիվ 1589-Ն որոշման խմբագրությամբ) թիվ 2307-Ն որոշումը, որով սահմանված է, որ 2024թ. ընթացքում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների՝ ՀՀ ներմուծումը թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափի կիրառման պայմանով՝ 8,000 հատից ոչ ավելի ծավալով:

ՀՀ կառավարությունը 28.11.2024թ. ընդունել է «ՀՀ տարածք ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրասնպորտային միջոցների նկատմամբ 2025 թվականի ընթացքում սակագնային արտոնություն կիրառելու և ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին» թիվ 1876-Ն որոշումը, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդողը օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա, ինչպես նաև կիրառվում է 2024 թվականի ընթացքում ներմուծված և 2025 թվականի ընթացքում ձևակերպվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցների նկատմամբ:

Ըստ այդ որոշման առաջին կետի՝ ՀՀ տարածք ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների (այսուհետ՝ ապրանքներ) «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպումը կամ, որպես, անձնական օգտագործման տրանսպորտային միջոց, ազատ շրջանառության համար բացթողումը 2025 թվականի ընթացքում թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով՝ 8000 հատից ոչ ավելի քանակով, որից՝ 1. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող 5000 հատից ոչ ավելի քանակով ապրանքների՝ ՀՀ տարածք ներմուծումը թույլատրվում է սույն կետի 2-րդ ենթակետում (ստորև)չնշված սուբյեկտներին (այդ թվում՝ ֆիզիկական անձանց). 2)ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող 3000 հատից ոչ ավելի քանակով ապրանքների՝ ՀՀ տարածք ներմուծումը թույլատրվում է բացառապես անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի (համաձայնագրի) շրջանակներում ներմուծում իրականացնող սուբյկետներին:

Նշենք նաև, որ ըստ նույն որոշման 2-րդ կետի՝ որոշմամբ, 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված սակագնային արտոնությունից օգտված սուբյեկտները չեն կարող օգտվել նույն կետի 2-րդ ենթակետով սահմանված սակագնային արտոնությունից, իսկ 1-ին կետի 2-րդ ենթակետի սակագնային արտոնությունից օգտվածները՝ նույն կետի 1-ին ենթակետով սահմանված սակագնային արտոնությունից:

Ըստ ՊԵԿ-ի՝ 2024 թվականի մինչև դեկտեմբերի 18-ի դրությամբ,  8703 80 000 2 ծածկագրով ՀՀ ներմուծված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցները 200 ընկերության կողմից ընդհանուր թվով եղել է 2,353 հատ, որից՝ Չինաստան՝ 1,680, ԱՄԷ՝ 430, Հոնկոնգ՝ 126, Վրաստան՝ 42, Միացյալ Նահանգներ՝ 40, Գերմանիա՝ 25, Բելգիա՝ 2, Կորեա՝ 3, ԻԻՀ՝ 2, Շվեյցարիա՝ 1, Չեխիայի Հանրապետություն՝ 1, Ֆրանսիա՝ 1:

4,559 ֆիզիկական անձից էլեկտրամեքենաներ ընդհանուր թվով ներկրել է 5,647, որից Միացյալ նահանգներ՝ 3,624, Չինաստան՝ 969, ԱՄԷ՝ 642, Վրաստան՝ 245, Գերմանիա՝ 82, ԻԻՀ՝ 54, Բելգիա՝ 9, Ճապոնիա՝ 7, Կորեա՝ 3, Իտալիա՝ 2, Կանադա՝ 2, Անհայտ երկիր՝ 1, Բուլղարիա՝ 1, Էստոնիայ՝ 1, Նիդերլանդներ՝ 1, Նորվեգիա՝ 1, Շվեդիա՝ 1, Չեխիայի Հանրապետություն՝ 1, Ֆրանսիա՝ 1:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները