Թշնամու գազանային դեմքն ու Հայաստանի իշխանությունների լռությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գաղտնիք չէ, որ լինելով հանցագործ երկիր՝ Ադրբեջանն առաջնորդվում է գազանային օրենքներով, ու իրեն ընդհանրապես հետաքրքիր չէ մարդու իրավունքների, առավել ևս՝ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանումը։ Բնականաբար, Ադրբեջանը փոխվողը չէ, ու այդ երկրի ղեկավարությունը ոչ միայն շարունակում է խրախուսել հայության նկատմամբ ատելության քարոզչությունը, այլև «կատարելագործում» է հանցագործությունների շղթան։ Արցախյան պատերազմից հետո միջազգային հանրության կողմից (դե, Հայաստանի իշխանությունների մասին խոսելն անիմաստ է) բավարար ճնշում չգործադրվեց Ադրբեջանի վրա՝ հայ գերիներին ազատ արձակելու մասով։ Արդյունքում Բաքուն գերիներին դարձրեց առևտրի առարկա ու իր պահանջների իրականացման դիմաց նրանց մի մասին հանձնեց հայկական կողմին, բայց գերիների մի մասն այդպես էլ մնաց Ադրբեջանում։
 
Այնինչ, Ադրբեջանը գերիներին պետք է հանձներ առանց նախապայմանների, քանի որ դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9ի եռակողմ համաձայնագրով նախատեսվում էր գերիների և այլ ձերբակալված անձանց փոխանակում։ Իսկ 2023 թվականին նոր ագրեսիա ձեռնարկելով Արցախի դեմ՝ Ադրբեջանն այս անգամ գերի վերցրեց Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։ Ու արդեն մեկ տարի է՝ այդ մարդիկ ոչ միայն պահվում են Բաքվի բանտերում, այլև նրանց դեմ մեղադրանքներ են ներկայացվել։ Դրանով Ադրբեջանը փորձում է ցույց տալ, թե իբր այդ մարդիկ հանցանք են գործել, ու նրանց նկատմամբ արդարադատություն է իրականացվում։ Եթե որոշ սպասումներ կային, թե ՄԱԿ-ի կլիմայական համաժողովին ընդառաջ հնարավոր է Ադրբեջանի վրա գերիների հարցով ուժեղ ճնշում գործադրվի, դրանք էլ չիրականացան։ Դեռ մի կողմ թողնենք միջազգային հանրության պահվածքը, մոտեցումները, ի մասնավորի՝ երկակի ստանդարտների կիրառումը:
 
Իսկ ի՞նչ են անուն ՀՀ իշխանությունները: Նրանք ամեն կերպ խուսափում են գերիների հարցի բարձրացումից՝ շարունակելով հավաստիացնել, թե իբր շարունակում են աշխատել այդ ուղղությամբ։ Բայց իրականում Ադրբեջանի ջրաղացին են ջուր լցնում։ Ու Փաշինյանն էլ իր իշխանության պահվածքն արդարացնում է՝ անտեղի համեմատություն անելով, թե Վիետնամական պատերազմից բավական ուշ են վերադարձվել ամերիկացի գերիները։ ՀՀ իշխանությունները քար լռություն են պահպանում նույնիսկ այն ժամանակ, երբ լուրջ մտահոգություններ են բարձրացվում գերի վերցված անձանց պահման պայմանների վերաբերյալ: Տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ իրավապաշտպան կազմակերպություններից հաղորդագրություններ են ստացվում գերիների նկատմամբ վատ վերաբերմունքի, խոշտանգումների և արդար դատաքննության երաշխիքների մերժման մասին։ Այս դեպքում ինչպե՞ս կարելի է շատ մեծ ակնկալիքներ ունենալ, որ միջազգային հանրությունը կբարձրացնի Հայաստանի շահերը շոշափող թեման, եթե Հայաստանն ինքն այդ հարցը միջազգային հարթակներում չի բարձրացնում ու լռություն է պահպանում։
 
Ավելին, նշյալ կլիմայական համաժողովից հետո Ադրբեջանն ավելի է ոգևորվել։ Դրա վկայությունն է նաև այն, որ նոր մեղադրանքներ են ավելացվում գերիների նկատմամբ, որպեսզի նրանց ցմահ ազատազրկման դատապարտեն։ Օրինակ՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Ադրբեջանի դատախազները շուրջ 45 հնարավոր մեղադրանքների նոր ու հսկայածավալ փաթեթ են առաջադրել, որով նրան սպասում է ցմահ ազատազրկման հեռանկարը։ Ընդ որում, պարզից էլ պարզ է, որ այդ բոլոր մեղադրանքները կեղծ են, քանի որ ենթադրյալ «ապացույցներն» ամբողջությամբ թաքցվում են այն պատճառաբանությամբ, թե իբր դրանք առնչվում են «Ադրբեջանի ազգային անվտանգությանը»: Բայց նույնիսկ այս պայմաններում ՀՀ իշխանությունների կողմից ոչ մի ձայն-ծպտուն չկա ու որևէ քայլ տեսանելի չէ գոնե գերիների վիճակը թեթևացնելու ուղղությամբ։
 
Ընդհակառակը, նրանք իշխանական տեղեկատվական, քարոզչական հարթակներով, իրենց արբանյակներով ժամանակ առ ժամանակ վարկաբեկող նյութեր են տարածում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների՝ մասնավորապես Ռուբեն Վարդանյանի հասցեին՝ կրկնելով, իսկ որոշ դեպքերում անգամ գերազանցելով ադրբեջանցիներին։ Եվ հասկանալի է, որ Ադրբեջանի լպիրշությունն արդեն սահման չի ճանաչում, քանի որ Բաքվից համոզվում են, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչի, ամեն զիջման ընդունակ են հանուն իրենց իշխանության պահպանման։ Դրա համար էլ, երբ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրեական գործն ուղարկվել է Բաքվի զինվորական դատարան, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի պատկան մարմիններին հրավիրում է համագործակցել Արցախի՝ Բաքվում կալանքի տակ գտնվող ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրեական գործի շրջանակներում։ Սա արդեն չափազանց վտանգավոր ու մութ ակնարկ է: Հետաքրքիր է՝ ի՞նչ արձագանք է լինելու Հայաստանի իշխանությունների կողմից, «համագործակցելո՞ւ» են, թե՞ արդեն «համագործակցում» են:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
դիտվել է 0 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները