«Ապագա կա»-ն է մեծ թափով գալիս՝ աղքատությանն ու թանկացումներին թևանցուկ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվ այսպես. 2025 թվականը (ասում են՝ Օձի տարի է) մոտենում է: Իսկ էլ ի՞նչ է գալիս 2025 թվականի հետ, տվյալ դեպքում՝ «հերոս հարկատուներիս» գլխին: Ըստ որում, եթե Նոր տարին գալիս է բացառապես տիեզերական երևույթների հաշվին (դե, Երկիրը Արեգակի շուրջ մի պտույտ էլ գործեց), ապա «ապագա կա»-ն գալիս է գերազանցապես Փաշինյանի ու նրա գլխավորած, կներեք արտահայտության համար, իշխանության ընդունած որոշումների, օրենքների վրա կանգնած:

Առաջինն, ինչ նոր տարվա հենց առաջին օրից իրենց գրպանի ու մաշկի վրա զգալու են երևանցիներն ու Երևան եկած հայրենակիցները, հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացումն է: Ճիշտ է, փաշինյանական իշխանությունները փորձում են իրենց խմբին բնորոշ մանիպուլ յացիաներով համոզել, թե երթևեկության ամսական, տարեկան փաթեթներ ձեռք բերելու դեպքում թանկացումը 300 դրամ չի կազմում, այլ ավելի քիչ, բայց իրականությունն այն է, որ հունվարի 1-ից ուղեվարձը մայրաքաղաքում թանկանալու է: Սա, բնականաբար, հարվածելու է հարյուր հազարավոր մարդկանց գրպաններին: Դե, բոլորը հո նախկինում նույնիսկ տրանսպորտի 100 դրամը մեծ գումար համարած, իսկ հիմա տրանսպորտի գոյության մասին մոռացած քպական իշխանության պաշտոնյա չեն... Ի դեպ, այն, որ ուղեվարձի թանկացումը փաստ է, և այն լուրջ հարված է լինելու, փաստեց նույնիսկ ԿԲ նախագահը՝ հայտարարելով, որ տրանսպորտի գների փոփոխության արդյունքում եկող տարվա ընթացքում գնաճը կարող է մինչև 0,5 տոկոս կազմել: Թող այս թիվը ոչ մեկին չապակողմնորոշի, քանի որ ԿԲ նախագահի նշած գնաճային այդ ցուցանիշը չափից դուրս բարձր է, ու դա՝ միայն տրանսպորտի ուղեվարձի առնչությամբ:

Հա, բայց միայն դա չէ: «Ապագա կա»ն գալիս է թանկացումներին և աղքատությանը թևանցուկ, գալիս է այնպիսի հուժկու թափով, որ, վախենանք, մարդկանց տներ մտնի՝ առանց դռները թակելու, ուղղակի աքացիով բացելով: Տեսեք, 2025 թվականին գույքահարկը ևս մեկ աստիճանով կբարձրանա, այսինքն՝ գրեթե կկրկնապատկվի, իսկ երեք տարի առաջվա համեմատ՝ կեռապատկվի: Հաջորդ տարի էլ (2026), եթե մինչ այդ զանազան հարկերից ու տուգանքներից հետո դեռ ոտքի վրա լինենք, գույքահարկը կհասնի սահմանված մաքսիմումին: Այս հարվածն առավել ցավոտ կզգան մեր այն հայրենակիցները, ովքեր, օրինակ՝ Երևանի «թանկանոց» հատվածներում տատիկպապիկից ժառանգություն մնացած բնակարան ունեն, կամ ԽՍՀՄ-ի օրոք են ստացել տունը, կամ այն ձեռք են բերել այն «հին, բարի» էժան թվերին: Նրանք հարկադրված կլինեն այդ բնակարանի համար աստղաբաշխական հարկեր մուծել:

Շարունակենք. եկող տարվա հունվարի 1ից, եթե հարկ վճարողը սահմանված ժամկետից վճարումն ուշացնի, ապա ոչ թե 0,04 տոկոսի չափով տույժ կվճարի, այլ՝ 0,075:

Առհասարակ, այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունը 2025 թիվը «ներքին կարգով» հռչակել են հարկային տեռորի տարի: Տեսեք. «Հարկային օրենսգրքում» առաջին ընթերցմամբ կատարված փոփոխությունների համաձայն, նախատեսվում է 2025 թ. հուլիսի 1-ից առանձին մասնագիտություններով աշխատանքի կատարումը և ծառայությունների մատուցումը հարկման հատուկ համակարգերից (շրջհարկից) տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ։ Դրանից հատկապես տուժելու են փոքր ու միջին բիզնեսը, այդ թվում՝ մասնագիտացված շինարարական գործունեությունը, իրավաբանական (փաստաբանական) և հաշվապահական գործունեությունը, մենեջմենթի հարցերով խորհրդատվական ծառայությունները, ճարտարապետական և ճարտարագիտական գործունեությունը և այլն: Կարճ ասած՝ շուրջ 13000 տնտեսվարողի հարկային բեռը բազմակի անգամ ավելանալու է, ներկայիս 5 տոկոսից բարձրանալու է, հասնի 31,67 տոկոսի: Սա, եթե չհանգեցնի «սոցիալական բունտի», բերելու է նշված ոլորտների ծառայությունների կտրուկ թանկացման: Կամ էլ՝ նշված ոլորտներում շատերը ձգտելու են դեպի ստվեր: Թեպետ, առավել հեռատեսներն ու խելացիները պարզապես մի «գոմի կողպեք» կկախեն իրենց գրասենյակների դռներին ու կարտագաղթեն, կամ պարզապես կդադարեցնեն գործունեությունը:

Ի դեպ, երեկ Փաշինյանը հերթական կարճախոսության տեսանյութը «ճպպացրեց» սոցցանցերում՝ փորձելով համոզել, թե այս վիշապային հարկափոփոխությունը ոչ թե փոքր ու միջին բիզնեսին է հարվածելու, այլ… «խոշոր բիզնեսին», «օլիգարխներին»: Ավելին, նա պնդում է, թե դա արվում է թալանածը հետ բերելու ու նման այլ՝ պոպուլիստական դատարկ, փուչիկային նպատակներով:

Նրա խորհրդականներն ու նախարարները, երևի sms ստանալու հնարավորությունից ահաբեկված, նրան գոնե չեն հուշել, որ «խոշոր բիզնես» ասվածը շրջանառության հարկի դաշտում չէ, այլ ավելացված արժեքի հարկի: Ի՞նչ կապ ունի այստեղ «խոշոր բիզնեսը», ի՞նչ կապ ունեն սրա հետ «թալանն» ու «օլիգարխները»: Ի՞նչ է, «թալանն» այդ 13000 փոքր ու միջին տնտեսվարողնե՞րն էին գործել, ասենք՝ միրգ-բանջարեղենի խանութները, այս կամ այն փաստաբանական գրասենյակը, այնինչ հաշվապահական օֆիսը, այսինչ շինանյութի խանութը, ո՞վ: Թալան եք փնտրո՞ւմ, կոռուպցիա եք փնտրո՞ւմ, Փաշինյանի կառավարության ու այլ իշխանավորների պարգևավճարներին, հանկարծահաս «չաղ ու բախտավոր» ապրելակերպին նայեք:

Էլի բաներ կարելի է ասել, բայց բավարար է նշել այն, որ 2025 թվականին անհրաժեշտ է լինելու 1 տրիլիոն ու 117,1 միլիարդ դրամ՝ պետական պարտքի մարման և սպասարկման համար: Դրանից 723 մլրդ դրամը կգնա բուն պարտքերը մարելուն, 394,1 մլրդ դրամը՝ տոկոսավճարների։ Թեպետ, այստեղ ոչ այնքան կարևոր է, թե այդ 1,1 տրիլիոնի որ մասն ինչին կգնա, այլ այն, որ այդ ամենը մեր՝ «հերոս հարկատուներիս», պարզ ասած՝ ժողովրդի գլխին է իջնելու և ուսերին է ծանրանալու:

Սրան գումարեք այս իշխանության բերած այլ աղետներն ու անվտանգային խայտառակ սպառնալիքները, ու պատկերը կամբողջանա:

Փաշինյանի «ապագա կա»ն է մեծ թափով գալիս՝ աղքատությանը և թանկացումներին թևանցուկ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները