«Այս իշխանությունների բոլոր ծրագրերը տապալված են». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները քիչ-քիչ հարմարվում են նոր իրականությանը՝ մտքում ունենալով Արցախ վերադառնալու նպատակը: Բնակարանի կամ տան ձեռքբերումը շարունակում է մնալ կարևոր հարցերի ցանկում առաջինը, հաջորդիվ՝ աշխատանքի հարց, Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալու դիլեմա, այստեղ նրանք ունեն մտավախություններ ապագայի հետ կապված: ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասում է՝ 2023 թ.-ի սեպտեմբեր-հոկտեմբերին՝ բռնի տեղահանման ամիսներին արցախցիների մեծ հոսք կար:
 
«Այդ ժամանակ ընկալելի էին այդ հապշտապ, անկառավարելի սոցիալական աջակցությունները, որոնք այդ պահին կարող էին լուծում լինել: Չեմ կարող գնահատական տալ՝ դա պիտի ավելի քիչ թե շատ լիներ կամ այլ ձևաչափով, բայց դա մոտեցում էր, որ սկզբնական շրջանում մարդկանց կեցության հարցը բավարարեր: Սկիզբը համարենք դրական: Այնուհետև, երբ մարդիկ սկսեցին քիչ-քիչ սթափվել, ավելի իրատես դարձան ու իրականությունն ավելի հստակ նկատեցին, տեսան ու եղան դրա մեջ, սկսվեց կառավարության կողմից ծրագրերի տեղատարափը: Ընդ որում՝ ցանկացած պաշտոնյա, երբ անդրադառնում էր արցախցիների սոցիալական ծրագրերին՝ բնակարանային, գումարային, աշխատանքային և այլն, ապա առաջին նախադասությունը, որով սկսում էր իր միտքն, այն էր, որ սա կառավարության քաղաքականությունն է:
 
Իշխանությունը հստակ դիրքավորվեց և ցույց տվեց իր քաղաքական որոշումն Արցախից բռնի տեղահանվածների նկատմամբ: Սկզբնական շրջանում մասնագիտական վերլուծության խնդիր ունեինք, բայց և՛ սեփական կաշվի վրա զգալով, և՛ մեր հայրենակիցների հետ շփման արդյունքում, և՛ մասնագետների հետ տարբեր տեսակի խորհրդատվություններ անցկացնելուց հետո հասկանալի դարձավ այն, որ քաղաքականությունը, որն ընտրվում է նման իրավիճակներում, պետք է երկու նպատակից որևէ մեկը սպասարկի: Առաջին՝ մարդկանց արագ ոտքի կանգնեցնել, փորձել ինտեգրել, չզրկել երազանքներից ու իղձերից՝ Արցախ վերադառնալու մեր իրավունքի մասով, և փորձել, մինչ նպատակին հասնելը, ստեղծել արժանապատիվ կեցություն: Եթե սա լիներ քաղաքականության հիմքը, ապա, բնական է, այլ տեսակ էր լինելու սոցիալական աջակցությունը: Մյուս տարբերակը, որը կարող էր ընտրվել, ուղղակի ոչնչացնել, վերացնել, ինքնությունից զրկել, այնպես անել, որ մարդիկ փորձեին հրաժարվել իրենց արցախցի լինելուց, կամ ամենածանր տարբերակը՝ այնպես անել, որ մարդիկ ուղղակի հազարներով և տասնյակ հազարներով լքեին Հայաստանը: Մեկ տարի անց տեսնում ենք երկրորդ տարբերակը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:
 
Նա տալիս է բանաձևը, թե ինչպիսին պիտի լիներ իրական սոցիալական աջակցությունը: «Հասցեատերը միանշանակ պետք է լինեին Արցախի իշխանությունները թե՛ ժողովրդի կողմից, թե՛ նաև իշխանությունների կողմից համագործակցության առումով, որովհետև մեկ տարի է, ինչ լսում ենք, որ արցախցիների հետ քննարկումներ են իրականացնում, արցախցիների հետ քննարկման արդյունքում որոշումներ են կայացնում, բայց չենք տեսնում այդ արցախցիներին: Տեսնում ենք 1-2 հոգու, որոնք ակնհայտ սպասարկում են իշխանությունների շահը՝ արցախցուն մուրացկանի կերպար հաղորդելու և երազանքներից զրկելու ակնկալիքով: Ցավալի է, որ այդ առումով օգտագործվում են ծնունդով արցախի, բայց ո՛չ արցախցի, ո՛չ, ընդհանրապես, հայ կոչվելու իրավունք չունեցող անձինք: Նրանք չեն կարող ներկայացնել արցախցիների կարծիքը: Անկախ նրանից՝ հասարակության մի մասը կամ իշխանություններն ինչպես են վերաբերվում Արցախի իշխանություններին, Ազգային ժողովին, միևնույնն է, արցախցիներին ներկայացնող մարմինները հենց դրանք են:
 
Արցախի իշխանությունը, անկախ նրանից՝ դիմել են իրեն, թե ոչ, պարտավոր էր մեկ տարվա ընթացքում անել սոցիալական ուսումնասիրություններ, պետք է զուգահեռ արվեր Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից, որն իր պաշտպանության ներքո է վերցրել բռնի տեղահանվածներին: Պետք էր նախ ժամանակ առ ժամանակ արցախցիների կարիքների գնահատում անեին: Սկզբնական շրջանում բոլորս նույն կերպ էինք դիտարկվում, բայց ընթացքում փոփոխություններ են լինում: Օրինակ՝ մարդ կա՝ մեկ կամ մի քանի բիզնես է ունեցել մինչ տեղահանումը Հայաստան, կամ գալուց հետո կարողացել է հաջող կերպով բիզնես ստեղծել այստեղ: Ունեցել է բնակարան, ընթացքում գնել է էլի բնակարաններ: Կամ տեղավորվել է աշխատանքի՝ մեկը՝ 50 հազարով, մյուսը՝ 500 հազարով, երրորդը՝ 5 միլիոնով:
 
Սրանք՝ որպես օրինակներ: Խոսվում էր աշխատանքի տեղավորման և ծրագրերի, դրանց տրամադրվող մեծ գումարների մասին, որոնք ծախսվել, ծախսվում և դեռ պիտի ծախսվեն: Սկսեցին մասնագիտություններ սովորելու առաջարկներ հղել: Օրինակ՝ մարդը սովորեց որևէ արհեստ, պետությունը գումար ծախսեց դրա համար, այնուհետև գործիքներով ապահովեց, իշխանությունները հետևողակա՞ն են եղել՝ այդ անձը արտագաղթե՞լ է, թե՞ ոչ, տեղավորվե՞լ է աշխատանքի, ինչպե՞ս է փոփոխվել նրա սոցիալական վիճակն այդ ընթացքում, կամ չի վաճառե՞լ իր գործիքները և որոշ ժամանակ այդ գումարով իր կեցությունն ապահովել: Այսինքն՝ պետք էր հասկանալ, թե մարդկանց կյանքում ինչ սոցիալական փոփոխություններ են տեղի ունեցել: Բայց ո՛չ Արցախի, ո՛չ Հայաստանի իշխանությունների կողմից կատարված և ներկայացված նման ուսումնասիրություն չունենք»,-նշում է մեր զրուցակիցը:
 
Մյուս կարևոր խնդիրը քաղաքացիություն ստանալու հարցն է: Հակոբյանի խոսքով, հայտարարվեց, որ դա քաղաքական որոշում է, բայց որևէ բացատրություն չի տրվում՝ «վերցնելով» պարտադրված քաղաքացիությունը՝ որտե՞ղ ես շահում և որտե՞ղ կորցնում, եթե չես «վերցնում» քաղաքացիությունը: «Շատ սպաներ այս ընթացքում ընդունվել էին հայկական բանակի շարքեր, բայց քաղաքացիություն ստանալու պահանջից հետո մի մասը լքեց բանակի շարքերը՝ մտածելով, որ երբ հնարավորություն լինի Արցախ վերադառնալ, չեն կարողանա դա անել: Եթե լինեին նորմալ իշխանություններ, որոնք ուզում էին իրենց պաշտպանության տակ վերցնել մարդկանց, ընդամենը օրենքի փոփոխությամբ կարող էին կարգավորել աշխատանքի ընդունման այդ պահանջը»,-հավելում է նա: Սոցիալական աջակցության՝ «40+10» ծրագրի մասին: «Արցախցիների շրջանում էմոցիաներ են առաջացնում, որ պետք է պահանջել դրա շարունակությունը, բայց ցանկացած խելամիտ, մի փոքր տրամաբանող մարդ հասկանում է, որ դա չի կարող հավերժ լինել: Մեր նպատակն է, մինչև Արցախ վերադառնալը, «40+10» աջակցություն ստանա՞լ:
 
Արցախցին ունի արժանապատվություն, և նրա նպատակը, մինչ բնօրրան վերադառնալը, հայրենիքի այս հատվածում արժանապատիվ կեցության հնարավորություն ունենալն է: Դա պետք է անեն պետական պաշտոնյաները ճիշտ հաշվարկելով, առանց մարդկանց սեղմող օղակների մեջ դնելու: Ինչ վերաբերում է բնակարանային խնդրին: Դրանով պարտադրում են, որ մարդիկ հնարավորինս գնան սահմաններին մոտ բնակվելու: Արցախցին դրանից չի վախենում, բայց դա միջազգային կոնվենցիաներին է հակասում: Ցեղասպանության վտանգի ներքո բռնի տեղահանվածները պաշտպանության ներքո են, հոգեբանական և այլ խնդիրների արդյունքում որոշ ժամանակահատված չպիտի լինեն այնպիսի հատվածներում, որտեղ կարող է կրկնվել այն, ինչի միջով իրենք անցել են: Խոսում են այն մասին, որ արդեն 500 հոգի դիմել է այդ ծրագրին, խնդիրը քաղաքացիությունն է և այլն: Այն մի քանի տասնյակ մարդիկ, որոնք ստացել են սերտիֆիկատը, չեն կարողանում իրացնել: Բանկերն ասում են, որ դա տեղի կունենա հունվարից հետո: Առ այսօր այս ծրագրից օգտվել է միայն մեկ ընտանիք: Ընդ որում, օգտվողները պետք է կարողանան հիփոթեքի խնդիր լուծել: Մարդկանց, որոնք ուզում են բնակարան գնել Երևանում, բանկը, գուցե պետական իշխանավորների դրդմամբ, հիմա մերժում է՝ թողնելով հունվարին, որպեսզի եկամտահարկի վերադարձի խնդիր չառաջանա: Որքան էլ պաշտոնյաները հայտարարեն, որ որևէ ծրագիր սառեցված չէ և բնակարանային ծրագիրն ակտիվ փուլում է, այն չի գործում: Խնդրել ենք ԱԺ մեր գործընկերներին՝ լսումներ անցկացնել և մասնագետների միջոցով հստակ պատասխաններ տալ արցախցիներին քաղաքացիության մասով, որպեսզի մարդիկ հասկանան իրենց անելիքը»,-ասում է պատգամավորը:
 
Ընդգծում է՝ այս իշխանությունների բոլոր ծրագրերը տապալված են: «Հիմնականում աշխատում են 1-2 արցախցու միջոցով ամբողջությամբ բարոյազրկել արցախցիներին: Մարդիկ էլ, հայտնվելով անելանելի վիճակում, լքում են Հայաստանը: Երբեմն կշեռքի նժարին դրվում է երեխային կերակրելու, գոյությունը պահելու խնդիրը, որը երբեմն ավելի ծանր է դառնում ընտանիքի համար, քան հայրենիքում ապրելու գերնպատակը: Սա վարվող քաղաքականություն է և իրենց ընտրած ռազմավարությունը: Եվ նաև արցախցիներին սոցիալական խնդիրների պահանջով միտինգների տանելով՝ հերթական անգամ թշնամություն են ուզում առաջացնել Հայաստանի ու արցախցիների միջև: Կան արցախցիների կարգավիճակում տասնյակ հազարներով մեր հայրենակիցներ:
 
Իհարկե, հոգեբանական, բարոյական իրավիճակը մի քիչ այլ է այս առումով, բայց ֆիզիկական, սոցիալական առումով հավասար կամ ավելի վատ վիճակում գտնվող հայրենակիցներ ունենք Հայաստանից: Երբ արցախցին նման պահանջ է դնում և դա անում է հանրահավաքի միջոցով, մեր հայրենակիցները դա տեսնում են, և վստահ եմ, որ շատերի մոտ անհասկանալի է մնում՝ ինչո՞ւ են իրենք դուրս մնում նման ծրագրերից: Քարոզչամեքենան այդ ուղղությամբ շատ լավ աշխատում է: Տպավորություն են ստեղծել, որ բոլոր արցախցիներն ապրուստի խնդիր չունեն, մեծահարուստներ են, և մեր հայրենակիցների գումարները ցանկանում են իրենցով անել»,-եզրափակում է Մետաքսե Հակոբյանը:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
դիտվել է 43 անգամ
Լրահոս
Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»
Ամենաընթերցվածները