Բացառիկ հարթակ՝ զբոսաշրջության ոլորտի համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցած տեղեկություններով, վերջերս բավականին ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել հայաստանյան զբոսաշրջային ոլորտում: Ի մասնավորի, կազմակերպվել է մարդաշատ հավաք, որտեղ ոլորտի ներկայացուցիչներին է ներկայացվել նոր հարթակ, որը, կարելի է ասել, իր տեսակով նորություն է մեր իրականության մեջ:
 
«Փաստը» փորձեց միջոցառման կազմակերպիչ և նոր հարթակի հեղինակ Dream Tour ընկերությունից ճշտել, թե ինչ հավաքի մասին է խոսքը: Կազմակերպությունից նշեցին, որ իսկապես նման հավաք եղել է, և իրենք տուրիստական գործակալություններին և գործակալներին համագործակցության առաջարկ են ներկայացրել: «Մեր B2C (business to client) գրասենյակը գործում է Բաղրամյան 1 հասցեում: Ընկերությունն այստեղ պատրաստ է հյուրընկալել իր հաճախորդներին՝ դառնալով նրանց երազանքի ճամփորդության մասնակիցը: Սակայն մենք որոշել ենք սրանով կանգ չառնել և օրերս ներկայացրել ենք B2B (business tobusiness) հարթակը, որը հնարավորություն կտա տուրիստական գործակալներին և Հայաստանում գործող ընկերություններին վաճառել ընկերության տուրփաթեթների առաջարկները»,-նշեցին ընկերությունից՝ հավելելով, որ միջոցառմանը ներկա է գտնվել 205 մասնակից՝ տուրիստական գործակալությունների ներկայացուցիչներ, գործակալներ:
 
Ընկերությունն, ի դեպ, սա հրաշալի ցուցանիշ է համարում: Հավելենք, որ հարթակում առցանց տարբերակով արդեն իսկ կա դեպի 6 երկիր ուղղություն, հարցման տեսքով՝ 12 երկիր: Առաջիկա ամիսներին ցանկը կհամալրվի ևս 8 երկրով։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
դիտվել է 41 անգամ
Լրահոս
Էբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկը Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին Թբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ը Գառնիում հայտնաբերել են 14-ամյա Վահե Ապիկյանին Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Սև ծովում հարձակման է ենթարկվել ադրբեջանցի նավաստիներով նավը Չեմ ցանկանում Թուրքիայի «աղտոտված քաղաքական մթնոլորտի» մաս լինել. Թուրքիայի նախկին վարչապետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը․ կա վիրավnր Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ» Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ» Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերի Օկուպացված Արցախում խոշոր հրդեհներ են 20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա Ռոստոմյան Խոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասին Զելենսկին ժամանել է Սպիտակ տուն Դերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին է
Ամենաընթերցվածները