Գիտությունը, կրթությունն ու մշակույթը՝ ավելորդ բե՞ռ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գործող իշխանությունների պաշտոնավարման ավելի քան վեց տարվա յուրաքանչյուր օրը ցույց է տալիս, որ նրանք ընդհանրապես գիտության, մշակույթի ու կրթության նկատմամբ քամահրական վերաբերմունք ունեն։ Ավելին, տպավորություն է, որ նրանք ատում են այդ ոլորտները: Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանն ու մյուս «նիկոլփաշինյաններն» անընդհատ փորձում են ցույց տալ, թե հակառակն է, թե իրենք մտահոգված են այս ոլորտներում առկա իրավիճակով, իրականում դա ընդամենը պարզ պոպուլիզմ է։ Օրինակ՝ ժամանակ կար, երբ Փաշինյանն իրեն փիառ էր անում, թե ինչ գրքեր է կարդալու, կամ նույնիսկ դուրս էր գալիս փողոց ու պատահական անցորդներին գրքեր էր նվիրում։ Ու ավելի շատ ոչ թե գրքերն էին ներկայացվում, այլ փորձում էր ուշադրություն ապահովել իր անձի վրա։ Գրախանութներում էլ, իհարկե, իր գիրքն էր գովազդվում։ Մի որոշ ժամանակ էլ Փաշինյանն իր գրառումներում և «100 փաստերի» մեջ շատ էր կարևորում, որ թանգարաններ այցելություններն ավելացել են։
 
Օրինակ՝ հատուկ ընդգծում էր, որ 2017 թվականի համեմատ 2018 թվականին ավելի քան 121 հազարով ավելացել է թանգարանների այցելուների թիվը։ Ընդ որում, այնպիսի ոճով ու պաթոսով էր ասվում, որ դրանից պետք էր հասկանալ, թե իբր այդ վիճակագրությունը իր ու քպական խանության վարած քաղաքականության արդյունք է։ Իսկ իրականում դա ընդամենը շղարշ էր, քանի որ այցելությունների ավելացումը ոչ մի կերպ իշխանությունների աշխատանքի հետ կապված չէր։ Ընդհանրապես, Փաշինյանն ու իր թիմը երբեք էլ գիտության, կրթության ու մշակույթի նկատմամբ հետաքրքրության սերմանումը չեն դարձրել պետական քաղաքականության մաս։ Դեռ ավելին՝ իրենց պաշտոնավարման շրջանում նրանք միայն քանդել են ու ցույց տվել այս ոլորտների ոչ կարևոր լինելը։
 
Արդյոք պատահակա՞ն էր, որ Փաշինյանը հայտարարում էր, թե գիտնականները «սուրճ խմողներ» են, որոնք օգուտ չեն տալիս, բայց պետությունից աշխատավարձ են ստանում, իսկ հայագիտությամբ զբաղվողներին նա որակում էր որպես «կենաց ասողներ», ու սա այն պարագայում, երբ հայագիտությունն ազգային ինքնության ձևավորման համատեքստում առանցքային նշանակություն ունի։ Չմոռանանք, որ 2018 թվականի գարնանը Փաշինյանի կողքով քայլողները, որոնք նորմալ կրթություն ու փորձ չունեն, ինչպես նաև ամբողջ օրը սոցցանցերում ցածրակարգ գրառումներ կատարողներն ու սորոսական գրանտակերները, որոնք իրենց «մտքի գիգանտ» են ներկայացնում, մեկ օրում հեքիաթի հերոսի նման կարող են հայտնվել շատ բարձր պաշտոններում, պետության հաշվին բարձր աշխատավարձ, պարգևավճարներ ստանալ ու օգտվել թանկարժեք գործուղումներից և ծառայողական մեքենաներից։
 
Այ, իրենք, ըստ Նիկոլ Փաշինյանի «սուրճ խմողներ» չեն, պարզապես ոչինչ չանելով կամ եղածը քանդելով «ծառայում» են պետությանը։ Ու անգամ նման մարդիկ որոշում են գիտության ու կրթության ապագան, ճակատագրական նշանակություն ունեցող նախագծեր են շրջանառության մեջ դնում, որոնք ոչ միայն փնթի են, այլև, մեծ հաշվով, խնդրահարույց, քանի որ ոչ թե խնդիր են լուծում, այլ խնդիրներ են ստեղծում։ Այդ մարդիկ, որոնք առանցքային ոլորտների պատասխանատու են նշանակվել, նույնիսկ մասնագետների հետ չեն խորհրդակցում իրենց որոշումներն ընդունելիս։ Օրինակ՝ ՀՀ ԳԱԱ-ին վերաբերող հարցերը կարող են քննարկվել առանց ԳԱԱ ներկայացուցիչների մասնակցության։ Չնայած, իշխանություններն ընդհանրապես ԳԱԱ-ն համարում են անիմաստ կառույց, որը կարելի է ցրել բուհերի վրա։
 
Դե, բուհերը ևս կարելի է ցրել, տանել Երևանի ծայրամաս ու ակադեմիական քաղաք կառուցել, որի արդյունքում գործող բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններից կմնա ընդամենը 8 բուհ։ Եթե ելնենք իշխանությունների տրամաբանությունից, ապա բուհերն ի՞նչ ենք անում, 8 բուհական հաստատությունը դեռ շատ է, ինչքան քիչ, այնքան լավ, չէ՞ որ կրթությունը բացարձակապես չի խրախուսվում։ Հիմա էլ փակվում է ԵՊՀ Ֆիզիկայի ինստիտուտի՝ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի ամբիոնը, շուտով մի շարք այլ միավորներ կհետևեն այս ամբիոնի օրինակին։ Սկսել են ամբիոններից, ապա կհասնեն ֆակուլտետներին, հետո բուհերին ու տարբեր գիտական ինստիտուտներին։ Իսկ բուհերի շենքերը կարելի է օգտագործել։ Օլիգարխները կարող են դրանք վերցնել, հյուրանոց դարձնել ու գումար աշխատել։
 
Այս շխանությունների համար ի՞նչն է արժեք, միայն գումարը։ Ու կարևոր էլ չէ, թե ինչի գնով է այդ գումարը ստեղծվում։ Այս տրամաբանության համաձայն, գիտությունն էլ մեզ ընդհանրապես պետք չէ, այսինքն՝ ԳԱԱ-ն կլուծարվի ու եղած գիտական պոտենցիալը կսահմանափակվի 8 բուհի շրջանակում։ Կարևորը իշխանություններն իրենց բիզնես ծրագրերն առաջ կտանեն, ՀՀ ԳԱԱ-ի շրջանակում եղած շենքերն էլ բուհերի շենքերի պես կվաճառեն։ Թերևս նույն ճակատագիրը սպասում է նաև թանգարաններին ու գրադարաններին։ Պատահական չէ, որ Փաշինյանն արդեն սկսել է բողոքել, որ մարդիկ թանգարաններ չեն այցելում, ասում՝ եթե որևէ թանգարան քիչ այցելու ունի, պետք է նայել՝ առհասարակ պե՞տք է այդ թանգարանը, պե՞տք է այն ֆինանսավորել: Ֆինանսների փոխնախարարն էլ, բնականաբար շեֆից հետ չի մնում, հայտարարում է, որ եթե մարդիկ թանգարան չեն այցելում, ապա հարց է ծագում, թե ընդհանրապես ինչո՞ւ գոյություն ունի այդ թանգարանը:
 
Նաև կոչ են անում թանգարաններին ու դրանց աշխատակիցներին, որ իրենք սեփական եկամուտները գեներացնեն ու այդ «գեներացման» հաշվին բարձրացնեն իրենց աշխատավարձերը: Բայց մեկը լինի, օրվա իշխանություններին հարց տա, թե որևէ ձևով քարոզե՞լ եք, որ մարդիկ թանգարաններ այցելեն, դրա հիման վրա իրենց մտահորիզոնը զարգացնեն, ընդհանրապես, ի՞նչ եք արել թանգարանային ու գրադարանային ոլորտների համար: Ոչինչ: Հա, Նիկոլ Փաշինյանն ու իր պաշտոնյաները նշում են, թե թանգարանները պետք է ծածկեն պետբյուջեից տրամադրված միջոցների ծավալը։ Այդ ի՞նչ ներդրում եք իրականացրել թանգարանների վրա, որ հիմա էլ ցանկանում եք դրանք ծածկեն իրենց ծախսերը։ Այնքան խղճուկ բյուջե եք տրամադրում թանգարաններին, որ եթե դրանք չփակվեն, պետք է գոհ լինել։ Չենք զարմանա, որ կարճ ժամանակ անց հերթը հասնի գրադարաններին: Դե, ո՞ւմ են պետք այդ գրքերը։ Ինչքան չկարդացած լինեն մարդիկ, այնքան հեշտ կմանիպուլացվեն ու կդառնան իշխանությունների էլեկտորատը, որոնք հալած յուղի տեղ կընդունեն նիկոլական քարոզչամեքենայի մանիպուլ յացիաները։
 
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
դիտվել է 21 անգամ
Լրահոս
Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»
Ամենաընթերցվածները