Ինչպես են Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները քննարկում խաղաղությունն առանց ժողովուրդների մասնակցության. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

bbc.com-ը «Ինչպես են Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները քննարկում խաղաղությունն առանց ժողովուրդների մասնակցության» վերնագրով հոդվածում գրում է, որ չորս տարի առաջ ավարտվեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, որին զոհ գնաց գրեթե 7000 մարդ։ Ադրբեջանական ռազմական գործողության արդյունքում հայերը փախան Լեռնային Ղարաբաղից։ Հաղթողն ու հաղթվածը փոխեցին տեղերը և սկսեցին արագացված տեմպերով նախապատրաստվել խաղաղության: Բայց երկու երկրների միջև մնում են անհաշտ տարաձայնություններ, ինչի մասին զգուշացրել են այն փորձագետներն ու ակտիվիստները, որոնք տարիներ շարունակ փորձել են ընդհանուր լեզու գտնել: Սակայն Իլհամ Ալիևի վարչակազմը և Նիկոլ Փաշինյանի գրասենյակը գաղտնի են պահում խաղաղության բանակցությունների մանրամասները և չեն խորհրդակցում իրենց երկրների քաղաքացիական հասարակությունների հետ:
 
Ադրբեջանում ակտիվիստներին ձերբակալում են հայերի հետ նամակագրության և հանդիպումների համար։ Հայաստանում էլ խաղաղության հավատարիմ կողմնակիցները մնում են մեկուսացված և փոքրամասնության մեջ: 2020 թվականի Ղարաբաղյան երկրորդ պատերազմի և դրան հաջորդած սրացումների ժամանակ ադրբեջանցի ակտիվիստների նոր սերունդն իր մասին բարձր հայտարարեց սոցիալական ցանցերում, այդ թվում՝ անգլերենով։ Նրանք սերտ շփվում էին հայ երիտասարդների հետ, միասին մասնակցում էին փոդքասթներին և Instagram-ի Lives-ին, վիճում և պայմանավորվում միմյանց հետ X-ում (Twitter), ելույթներ ունենում սեմինարներում և համատեղ հոդվածներ հրապարակում լրատվամիջոցներում: Այդ ամենն էլ գրավեց իշխանությունների ուշադրությունը, որի արդյունքում, օրինակ՝ ձերբակալվեց ոչ միայն Բահրուզ Սամեդովը, այլ նաև բռնաճնշումներ եղան այլ ակտիվիստների ու անկախ լրագրողների վրա։
 
Վիեննայի Կենտրոնական Եվրոպայի համալսարանի հայազգի օսմանագետ Ֆլորա ՂազարյանԱբդինը ներգրավված է եղել այդ ծրագրերում: Նա ասում է, որ Սամեդովի ձերբակալությունից հետո հանդիպումներն ու քննարկումները ժամանակավորապես դադարեցվեցին՝ ադրբեջանցի մասնակիցներին չբացահայտելու համար։ Հիմա իրենց ազատությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգներից ելնելով՝ երիտասարդները թողնում են պացիֆիստական նախաձեռնությունները, քանի որ նրանք չեն զգում հետաքրքրություն հասարակության կողմից և հոգնել են: Նարմինան (անունը փոխվել է անվտանգության նկատառումներով) 15 տարի մասնակցել է ադրբեջանական կողմի խաղաղապահպան ծրագրերին, սակայն Բահրուզ Սամեդովի ձերբակալությունից հետո լքել է դրանք։ Դա կապված է նաև ոչ կառավարական կազմակերպություններում աշխատելու առումով հիասթափությունների հետ, քանի որ կախվածությունը դրամաշնորհներից և դոնորներից նշանակում է, որ հաշվետվությունները երբեմն ավելի շատ ժամանակ են պահանջում, քան իրական աշխատանքը:
 
«Կարելի է ռիսկի դիմել, եթե այդ ռիսկերն ինչ-որ իմաստ ունենան, բայց պարզապես թղթաբանություն անելու համար որպես հայրենիքի դավաճան դատվելը ռացիոնալ չէ»,- բացատրել է Նարմինան: Այդ միջավայրում շատերն են գիտակցում, որ խաղաղապահպան նախաձեռնությունները հիմնված են ոչ թե հանրային պահանջի, այլ եվրոպական կառույցների դրամաշնորհների վրա: Գերմանացի ակտիվիստ Օլիվեր Մյունսթերը ցանկանում էր փոխել դա և խաղաղապահպանությունը դարձնել զվարճալի ու գրավիչ: Կլոր սեղաններ անելու փոխարեն նա ստեղծել է «Տոլմայի օրագրեր» կատակերգական սերիալը Ադրբեջանի և Հայաստանի ուսանողների մասին, ովքեր ստիպված են ապրել Բեռլինի նույն բնակարանում։
 
Մյունսթերը կարծում է, որ երկու երկրում էլ մարդիկ խաղաղություն են ուզում. «Հայաստանում, որովհետև այլընտրանքը կարող է կործանարար լինել, և Ադրբեջանում, որովհետև Ղարաբաղի դառը վերքը բուժվել է»: Բայց գերմանացի ակտիվիստը նաև պարզել է, որ շատ դժվար է այդ մասին հրապարակավ խոսելը։ Մինչ Ադրբեջանում իշխանության քննադատները բանտարկության են ենթարկվում, Հայաստանում ենթարկվում են հասարակական ճնշման։ «Խաղաղություն բառը շատ հայերի համար ունի բացասական նշանակություն, քանի որ այն կապված է Իլհամ Ալիևի կողմից խաղաղության թելադրանքն ընդունելու հետ, - ասել է Մունսթերը,- ակտիվիստները, որոնք բացահայտորեն արտահայտում են իրենց տեսակետները խաղաղության վերաբերյալ, կարող են բախվել հրապարակային կամ նույնիսկ անձնական բացասական արձագանքի դյուրահավատ լինելու, իսկ վատագույն դեպքում՝ Ադրբեջանի ծրագրերը խթանելու մեղադրանքով»։
 
Երկար ժամանակ հակամարտող կողմերի մեջ կար ըմբռնում, որ առաջնորդները պետք է համաձայնության գան, իսկ հետո հասարակական կազմակերպությունները գան ու դա վաճառեն հասարակություններին։ 2020 թվականի պատերազմից հետո հասարակության մեջ քննարկման հնարավորություն կար, սակայն Ադրբեջանում վերջին ձերբակալություններից հետո այն կրկին անհետացել է։ Այն, ինչ հիմա կատարվում է, պարտադրված խաղաղության գործընթաց է, որը ծառայում է էլիտաների շահերին, այլ ոչ թե ողջ հասարակությանը: Խաղաղության հեռանկարները երերուն են թվում նույնիսկ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի ֆոնին, որը խոստացել է կենտրոնանալ ԱՄՆ-ի ներքին խնդիրների վրա։ Ղարաբաղում 2020 թվականի պատերազմը տեղի ունեցավ Թրամփի առաջին նախագահության ժամանակ, և Միացյալ Նահանգները հեռու մնաց հակամարտությունից։
 
Հրադադարի մասին համաձայնագիրը կազմվեց Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի կողմից և ապահովվեց Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայմամբ։ Ջո Բայդենի վարչակազմը, չնայած ուկրաինական պատերազմին, փորձեց ավելի ակտիվ ներգրավվել Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական գործընթացում։ Բայց հիմա Ամերիկայի հնարավոր շրջադարձը դեպի մեկուսացում անհանգստացնում է հետխորհրդային երկրներին, ներառյալ Կիևին: Բեռլինի Անկախ սոցիալական հետազոտությունների կենտրոնի սոցիոլոգ Սերգեյ Ռումյանցևը կարծում է, որ դա միակ զուգահեռը չէ Ռուս-ուկրաինական պատերազմի և Ղարաբաղյան հակամարտության միջև։
 
«Օրինակ՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկով խաղաղության գաղափարը և դրան հասնելու համար փոխզիջումների որոնումը չափազանց անհավանական դարձան, և խաղաղության ցանկացած կոչ ճանաչվում է որպես Պուտինի դիրքորոշման աջակցություն,- ասել է նա,- մարտի դաշտում հաղթանակն է համարվում խաղաղության հասնելու միակ մեթոդ»։ Ռումյանցևը, սակայն, կարծում է, որ ամենևին էլ խաղաղության նախաբանը պատերազմը չէ։ «Խաղաղության հասնելը միշտ պահանջում է մեծ աշխատանք և հաստատակամություն, և այդ աշխատանքի մեծ մասը վերաբերում է պատերազմական վերքերի հաղթահարմանը»,ասել է նա։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
դիտվել է 15 անգամ
Լրահոս
2025 թվականին 768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից․ ՆԳ նախարար Լիբանանը պատրաստ է Իսրայելի հետ ուղիղ բանակցությունների. Փարիզը կարող է ծառայել որպես հարթակ․ Մակրոն Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Թեհրանի հարավին հասցված ավիահшրվածների հետևանքով վնաuվել է մանկապարտեզ և կրթական կենտրոն Իսրայելի պաշտպանության ուժերը Թեհրանում nչնչացրել են իրանական տիեզերական կենտրոն և հակաօդային պաշտպանության գործարան Բահրեյնը երկու շաբաթվա ընթացքում nչնչացրել է Իրանից արձակված ավելի քան 200 ԱԹՍ Հրազդան քաղաքում հայտնի «Ծովինար» ջրամբարից 4-րդ օրը հայտնաբերվել է ջրաhեղձ եղած կնոջ մարմինը Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ Փաշինյան Թուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումը Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Zara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Խայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Իշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրա Ծառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային
Ամենաընթերցվածները