Պեմզաշենի սահմռկեցուցիչ uպանությունից երկու տարի անց. ի՞նչ զարգացումներ կան

2 տարի առաջ Հայաստանը ցնցվեց դաժան ու սահմռկեցուցիչ սպանության լուրից. 2022 թվականի նոյեմբերի 9-ին  հայտնաբերվել էին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչի` Զարինե Մելիքսեթյանի ու նրա 11 և 8 տարեկան երեխաների դիերը։ Հետո կպարզվեր, որ նախքան սպանությունը, մորն ու երեխաներին բռնության են ենթարկել, այդ թվում և սեռական…

Գործով մեղադրյալները Վրույր և Արկադի Բարսեղյաններն են։ Վրույր Բարսեղյանը բռնաբարության մասով ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, սակայն, սպանության համար իրեն մեղավոր չի ճանաչում։ Մյուս մեղադրյալը` Արկադի Բարսեղյանը, հայտարարել է՝ կապ չունի ո՛չ բռնաբարության, ո՛չ էլ սպանության հետ։

Նշենք, որ կեսգիշերին, նախապես պայմանավորվածության գալով, Վրույրն ու Արկադին ներխուժել են Զարինեի տուն, ներխուժումը նկատած երիտասարդ կնոջը դանակահարել, ապա այդ աղմուկին վրա հասած երեխաներին կապել, Զարինեին տեղափոխել ննջասենյակ, որտեղ տասնյակից ավելի հարված հասցրել դանակով՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: Ապա սպանել երեխաներին, քանի որ նրանք ականատեսն են ու կարող են իրենց ճանաչել, բայց նախքան դա բռնաբարել Զարինեի անչափահաս դստերը: 

MediaHub-ը հիշեցնում է, որ մեղադրյալ Վրույր Բարսեղյանը ընդունել է մեղքը՝ հայտարարելով, թե բռնաբարել է 11-ամյա Կարինեին, բայց պնդել՝ սպանության հետ կապ չունի․  «Ես սպանության հետ գործ չունեմ, ես բռնաբարության մեջ իմ մեղքն ընդունում եմ, բայց  էդ մարդկանց սպանելը հարյուր տոկոսով ես չեմ... եթե ես չբռնաբարեի, ես կընկնեի Զարինե օրը...»։

Այդ զազրելի արարքի մասին խոսելիս տականքը նաև նշել է, թե ազգական Արկադի Բարսեղյանի առաջ միշտ տուժող է եղել, միշտ «կանչել ու ծեծել ա»: Դատական նիստերից մեկի ժամանակ պարզվել էր, որ այս դաժանությունն արվել է, որ ջրի երես դուրս չգա Արկադի Բարսեղյանի կողմից Զարինե Մելիքսեթյանին նախկինում արտամուսնական կապ ունենալու առաջարկը, քանի որ օրեր անց Զարինեի ամուսինը պետք է վերադառնար Հայաստան:  

Հայաստանը ցնցած դաժան այս գործը հենց առաջին իսկ օրվանից եղել է հանրության և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, դատական նիստերն էլ ակտիվ լուսաբանվում էին, սակայն, մի քանի ամիս առաջ որոշում կայացվեց, որ այլևս դատական նիստերը դռնբաց չեն լինելու։

Ի՞նչ զարգացումներ կան, ինչպե՞ս է ընթանում դատավարությունը, արդյո՞ք մեղադրյալները չեն ընդունել մեղքը. այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց տուժող կողմի փաստաբան Գարիկ Գալիկյանի հետ։

«Գործը դատարանում է, փաստաթղթերը հետազոտել ենք և անցել ենք վկաների հարցաքննությանը»,– նշեց փաստաբանը։

Հարցին՝ արդյո՞ք այդ երկու անձանց նկատմամբ խափանման միջոցը չի փոխվել, փաստաբանը պատասխանեց․ «Այո՛, իհարկե, նրանք կալանքի տակ են, քրեակատարողական հիմնարկում»:

Ի դեպ, MediaHub-ի տեղեկություններ ունի, որ հնարավոր է այս գործով դատավորը փոխվի, ինչը նշանակում է, որ գործընթացը կերկարի: Այս մասով փաստաբանը նշեց․  «Ես այդպիսի տեղեկություններ չունեմ, սակայն, եթե դատավորը փոխվի, ապա գործը նորից 0-ից է սկսվելու»։

Նշենք, որ սպանության առաջին օրից MediaHub-ը ձեռքը պահել է զարկերակին ու հետևել բոլոր զարգացումներին՝ զրուցել փաստաբանների ու սպանված ընտանիքի հոր՝ Սևակ Մելիքսեթյանի հետ։ Մելիքսեթյանը մի շարք փակագծեր էր բացել մեզ հետ տարբեր զրույցներում՝ ասելով, որ իրականում առերեսում այդպես էլ չի եղել կամ օրինակ այն, որ մեղադրյալ Արկադին նույնիսկ կնոջ և երեխաների հոգեհանգստին ու հուղարկավորությանը ներկա է եղել։ Սևակի պահանջը մեկն է՝ որևէ կերպ չարդարացնել Բարսեղյաններին, չնայած իր առաջարկած տարբերակն ավելի դաժան է․ առաջարկում է գնդակահարել երկուսին էլ։

Մարիաննա Արամյան

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Սև ծովում հարձակման է ենթարկվել ադրբեջանցի նավաստիներով նավը Չեմ ցանկանում Թուրքիայի «աղտոտված քաղաքական մթնոլորտի» մաս լինել. Թուրքիայի նախկին վարչապետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը․ կա վիրավnր Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ» Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ» Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերի Օկուպացված Արցախում խոշոր հրդեհներ են 20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա Ռոստոմյան Խոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասին Զելենսկին ժամանել է Սպիտակ տուն Դերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին է ՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. Զախարովա «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է «Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է Ալիևին Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»
Ամենաընթերցվածները