Հետընտրական դասեր՝ մոլդովական ու վրացական «սուսով». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մոլդովայում, ինչպես հայտնի է, նախագահական ընտրությունների երկրորդ փուլն էր նախօրեին: Ըստ հրապարակված տվյալների, հաղթել է այդ երկրի գործող նախագահ, արևմտամետ Մարիա Սանդուն: Այս հանգամանքը բավականին ոգևորել է Հայաստանի «արևմտամետներին» ու նաև բավականին մեծ թվով փաշինյանականների, այն է՝ «Մոլդովան գնում է դեպի Եվրոպա», «պոկվում է Ռուսաստանից» և այլն: Սրան դեռ կանդրադառնանք: Մինչ այդ մի քանի էական դիտարկում պետք է անել Մոլդովայում կատարվածի վերաբերյալ: Չնայած, այս դեպքում այնքան էլ տեղին չէ «Մոլդովայում կատարված» կապակցությունը, որքան էլ դա տարօրինակ չհնչի: Բանն այն է, որ բուն Մոլդովայում Արևմուտքի պրոտեժե Մարիա Սանդուն ընտրություններում պարտվել է և ձայների բավարար տոկոս չի ստացել:
 
Սա, նկատենք, այն պայմաններում, որ Մոլդովայում բոլոր հնարավոր քաղաքական ուժերը, որ կարող էին այլընտրանքային թեկնածու առաջադրել, կա՛մ քաղաքական հետապնդումների տակ են, կա՛մ շինծու գործերով՝ քննության տակ, կա՛մ հեռացված են երկրից: Մարիա Սանդուի մրցակիցն էլ Մոլդովայում ազգային փոքրամասնության ներկայացուցիչ Ստեֆանոգլուն էր (գագաուզ): Բայց, այդ ամենով հանդերձ, կրկնենք, բուն Մոլդովայում Սանդուն քվեարկությամբ պարտվել է, ինչպես, հիշեցնենք, երկրի տարածքում չէր անցել նաև ԵՄ անդամակցության հանրաքվեն: Եվ, ինչպես հանրաքվեի դեպքում, վճռորոշ նշանակություն ունեցավ եվրոպական երկրներում ապրող մոլդովացիների (այսպես ասած՝ մոլդովական սփյուռքի) քվեարկությունը կամ դրա անվան տակ հրամցվող «տվյալները»: Կոնկրետ՝ ԵՄ անդամ երկրներում գտնվող մոլդովացիների քվեարկության համար ապահովվել էին հարյուրավոր ընտրատեղամասեր, որոնցում էլ Սանդուի օգտին տրված ձայները (մոտ 300 հազար) թույլ են տվել նրան՝ երկրորդ փուլով հաղթած հայտարարել իրեն: Համեմատության համար նշենք, որ չնայած Ռուսաստանում ոչ քիչ թվով մոլդովացիներ կան, բայց նրանց համար գործել է միայն 1 ընտրատեղամաս, միայն Մոսկվայում ու... ընդամենը 20 հազար քվեաթերթիկի հնարավորությամբ:
 
Ինչո՞ւ ենք այսքան մանրամասն նշում Մոլդովային վերաբերող հանգամանքները: Շատ պարզ պատճառով. որ հասկանալի լինի, թե այդ ինչ պայմաններում է «հաղթել» այդ երկրի արևմտամետ նախագահը: Գործնականում կարելի է ասել, որ Բրյուսելի «կենտկոմը» Սանդուին Մոլդովայի նախագահ է նշանակել ու մոլդովացիների փոխարեն որոշել է, որ այդ երկիրը «գնում է դեպի Եվրամիություն»: Եվ այստեղ արդեն հարց է առաջանում, թե մարդ որքան պետք է փարիսեցի ու երկերեսանի լինի, որպեսզի ոգևորվի կամ թեկուզ ցույց տա, թե ոգևորված է մոլդովական «ընտրություններով»: Հատկանշական է, որ նույն այդ հայաստանյան «արևմտամոլ» դրամաշնորհային շրջանակները ամենևին ոգևորված չէին, ավելին՝ հիասթափված էին օրերս Վրաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով: Բանն ընդամենը այն է, որ Վրաստանում, ինչպես հայտնի է, իշխող «Վրացական երազանքը» շուրջ 54 տոկոս ձայն էր ստացել, ըստ այնմ՝ Վրաստանի ժողովրդի մեծ մասը համաձայնություն էր հայտնել այդ երկրի իշխանության քաղաքականությանը՝ երկիրն ու ժողովուրդը չդարձնել Արևմուտքի շահերի մանրադրամ կամ մատաղացու:
 
Առհասարակ, մեր թե՛ անմիջական հարևանության տարածաշրջանում, թե՛ ավելի լայն ընդգրկմամբ տարածաշրջանում ընթանում են որոշակի զարգացումներ: Մեծ հաշվով, այդ զարգացումները հանգում են ԱՄՆ-ի ու պայմանական «հավաքական Արևմուտքի» կողմից Ռուսաստանին «անկյուն մղելուն», ռուսական ազդեցության գոտին նեղացնելուն՝ Ռուսաստանի ու իր դաշնակիցների համար խնդիրներ ստեղծելով: Մյուս կողմից՝ Ռուսաստանը դիմակայում է այդ ագրեսիային, ձգտում է պաշտպանել իր՝ որպես խոշոր տերության շահերը: Ու ոչ միայն Ռուսաստանը. նաև Չինաստանն է հանդես գալիս այդ թևում, հասկանալի է՝ իր շահերից ելնելով ու առաջին հերթին այն պարզ հաշվարկից, որ եթե Արևմուտքին հաջողվի տապալել Ռուսաստանին՝ վերջինիս պաշարները մեջ-մեջ անելու համար, ապա հաջորդը լինելու է Չինաստանը: Ու բնական է, որ տարբեր երկրների ներքաղաքական զարգացումները մեծապես շաղկապվում են ընդհանուր տարածաշրջանային, այս դեպքում կարելի է ասել անգամ՝ համաշխարհային գործընթացներին:
 
Ի դեպ, այն «դայլայլները», թե Ռուսաստանը կործանվում է, մեկուսացվել է, նրա դիրքերը տարածաշրջանում թուլացել են, այս, այն, ինչպես առիթ ունեցան տեսնել բոլորը, չեն համապատասխանում իրականությանը: Լավ է, թե վատ, այլ հարց է, բայց փաստը մնում է փաստ: Այս ամենի համատեքստում, հասկանալի է, որ էական նշանակություն է ստանում ԱՄՆ-ում տեղի ունենալիք կամ ավելի ճիշտ՝ ընթացող նախագահական ընտրությունները: Եթե հաղթում է կամ հաղթող է հռչակվում գործող ռազմատենչ ու ագրեսիվ վարչախմբի ներկայացուցիչ Հարիսը, ապա դա ենթադրում է առճակատման խորացում, եթե հաղթում է Թրամփը, ապա կարող են որոշակի վերանայումներ լինել նաև «արևմտամետ» կառավարությունների ու իշխանությունների հետ կապված: Ասենք, նույն Մոլդովայում, որտեղ երկրի նախագահը, փաստորեն, ղեկավարելու է մի երկրում, որտեղ իրեն չեն ընտրել:
 
Սահուն վերադառնանք մեր... «ոգևորվածներին», առավել ևս՝ անմիջականորեն մեզ վերաբերող խնդիրներին: Արդեն բոլորին էլ պարզ է, որ Հայաստանի «արևմտամետները», կարևոր չէ՝ գրանտային, սորոսական, թե «ի պաշտոնե», Հայաստանը դեպի ոչ մի Եվրամիություն էլ չեն տանում, ու Եվրամիությանն էլ Հայաստանը պետք չէ: Նրանց միայն պետք է, որ այստեղ Ռուսաստանի ներկայություն և ազդեցություն չլինի, նրանց պետք է, որ Հայաստանը առճակատման մեջ մտնի Ռուսաստանի, Իրանի, հիմա արդեն նաև՝ Վրաստանի հետ: Պարզ ասած, նրանք ուզում են, որ Հայաստանը քաղաքական ինքնասպանություն գործի, ինչին էլ լծված է փաշինյանական ռեժիմը, ահա, արդեն ավելի քան 6 տարիուկես:
 
Մյուսն, ինչ արժե արձանագրել մոլդովական, նաև՝ վրացական ընտրությունների, առավել ևս՝ դրանց նույն Արևմուտքի արձագանքների հետ կապված, այն է, որ առկա քաղաքական իրավիճակում գոյություն չունեն «դեմոկրատական արժեքներ», «մարդու իրավունքներ»: Դրանք թղթի վրա են: Կան երկակի, բազմակի ստանդարտներ, նայած՝ որտեղ ինչ արդյունք է ստացվում: Ճիշտ, ինչպես Արցախի աղետի հետ կապված համոզվեցինք, որ ոչ մի «միջազգային իրավունք» էլ չկա: Դա ի՞նչ իրավունք է, երբ տեղ-տեղ է գործում, դրանք ի՞նչ «արժեքներ» են, եթե կարելի է բացահայտ զեղծարարության գնալ ու որևէ երկրի ղեկավար հռչակել մեկին, որին տվյալ երկրի բնակչությունը մերժում է, կամ անուն դնել Վրաստանի ընտրություններին՝ արհամարհելով երկրի բնակչության մեծամասնության կամքի արտահայտությունը: Խնկո Ապոր ականջը կանչի. «Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»: Ոչինչ չի փոխվել: Մեզ մնում է միայն խելք հավաքել ու հավաքական խելքով երկիրը դուրս բերել ներկայիս կործանարար ճահճից: Թե ինչպես, դա արդեն այլ խոսակցության թեմա է:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
դիտվել է 0 անգամ
Լրահոս
Մյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվել Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն Լոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանը Կրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ «Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա Թովմասյան Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետ Պրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ Փաշինյան Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ Թրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Մեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդուն Գեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել է Ուկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետ Եթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռ Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Պենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJ Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ»
Ամենաընթերցվածները