Մենք քաղաքական «տանիք» փնտրելու կարիք չունենք. «Սպայկայի» տնօրենը մեկնաբանել է տարածվող լուրերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գաղտնիք չէ, որ ժամանակ առ ժամանակ Հայաստանի առաջատար գյուղատնտեսական հոլդինգը՝ «Սպայկան», հայտնվում է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Վերջին շրջանում այս կազմակերպության հետ կապված նորից տարբեր թեմաներ են շրջանառության մեջ դրվում: «Փաստը» կապ հաստատեց «Սպայկա» ՍՊԸ միակ սեփականատեր և գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանի հետ՝ խնդրելով մեկնաբանել, թե ինչի հետ է կապված այսքան մեծ «ուշադրությունն» իր ընկերության հանդեպ: «Ըստ երևույթին, այն շրջանակներին, որոնք կանգնած են Ձեր իսկ նշած «ուշադրության» թիկունքում, բացարձակ հետաքրքիր չեն ո՛չ մեր երկրի տնտեսությունը, ո՛չ զարգացման հնարավորությունները, ո՛չ էլ, առավել ևս, այն խոշոր ներդրումները, որ իրականացնում է «Սպայկան»:
 
Կարծում եմ՝ գլխավոր պատճառը սա է, մնացածը վնասարարության փորձեր են»,-ասաց Ղազարյանը՝ հավելելով, որ իրենք հիմա լուրջ մեգանախագծեր են իրականացնում, որոնց մասին առաջիկայում հանրությունը կիրազեկվի ամենայն մանրամասնությամբ: Այդուամենայնիվ, անկախ պատճառներից, քանիցս շեշտադրվում են «Սպայկայի» քաղաքական «տանիքների» և նման այլ թեմաներ:Ի վերջո, ո՞վ է «Սպայկայի» տանիքը: «Ծիծաղելի պնդում է. մենք կայացած ընկերություն ենք և քաղաքական «տանիք» ունենալու կամ փնտրելու կարիք չունենք»,-ասաց «Սպայկայի» տնօրենը: Վերջերս տեղեկություն էր հրապարակվել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի հայրը՝ Սոկրատ Փամբուխչյանը, 40 հեկտար մակերեսով հողեր է ձեռք բերել Արմավիրի մարզի Շենիկ գյուղում։ Փամբուխչյանը մտադիր է դեղձի այգի հիմնել և այս նպատակով 1,5 միլիարդ դրամի վարկ է ստացել: Այս գործի մեջ շոշափվում է նաև «Սպայկա» ընկերության անունը։
 
Ի վերջո, ինչպե՞ս է եղել, որ «Սպայկա» ընկերությունը բանկում հանդես է եկել որպես երաշխավոր։ Դավիթ Ղազարյանը նախ կոչ արեց չմոռանալ, որ «Սպայկան» Հայաստանի խոշորագույն ագրոհոլդինգն է: «Ու շատ բնական է, որ բոլոր այն տարածաշրջաններում, որտեղ մենք գործունեություն ենք ծավալում, շահագրգռված ենք, որ գյուղատնտեսությունը, մասնավորաբար պտղաբուծությունը զարգանա: Ըստ այդմ, աջակցում ենք բազմաթիվ գյուղացիական տնտեսությունների, որոնք այդ ուղղությամբ պատրաստ են աշխատել: «Սպայկան» արդեն հարյուրավոր նման կազմակերպությունների և անձանց է աջակցել, նրանց թվում է և ձեր հիշատակած անձնավորությունը: Սա ընդունված աշխատաոճ է թե՛ ամբողջ աշխարհում, թե՛ Հայաստանում»,-ասաց Ղազարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները