Բորելը կայցելի Ճապոնիա՝ անվտանգության հարցերով բանակցությունների համար

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կայցելի Ճապոնիա՝ մասնակցելու Ճապոնիա-ԵՄ ռազմավարական երկխոսության արտաքին և անվտանգության քաղաքականության առաջին հանդիպմանը։

Սպասվում է, որ նա կհանդիպի Ճապոնիայի արտգործնախարար Տակեշի Իվայայի հետ և կանցկացնի Ճապոնիայի և ԵՄ-ի միջև արտաքին քաղաքականության ռազմավարական երկխոսության առաջին հանդիպումը։ Բանակցությունների ընթացքում կքննարկվեն Ճապոնիայի և ԵՄ-ի միջև համագործակցությունը, մասնավորապես, անվտանգության ոլորտում, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային բնույթի հարցեր։

Այցի ընթացքում կողմերը կհայտարարեն անվտանգության և պաշտպանության ոլորտում գործընկերության մասին, ինչպես նաև կվավերացնեն ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը։

Ըստ ճապոնական լրատվամիջոցների՝ խոսքը ծովային ու կիբերանվտանգության, ինչպես նաև տիեզերքում համագործակցության մասին է։ Բացի այդ, Բորելը նախատեսում է հանդիպել Ճապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանիի հետ։

Ճապոնիան վերջերս ուշադրություն է դարձնում Եվրոպայի հետ հարաբերությունների զարգացմանը, այդ թվում՝ անվտանգության ոլորտում՝ հայտարարելով Եվրոպայի և Ասիայի անվտանգության անբաժանելիության մասին։ Kyodo գործակալությունը նշում է, որ կողմերը զարգացնում են համագործակցությունը Չինաստանի ծովային ակտիվության մտավախության ֆոնին։

Տոկիոյից հետո Բորելը կմեկնի Կորեայի Հանրապետություն։ Սեուլում նա կհանդիպի արտաքին քաղաքական և ռազմական գերատեսչությունների ղեկավարների հետ, ինչպես նաև կայցելի ԿԺԴՀ-ի հետ սահմանի ապառազմականացված գոտի։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
2029 թվականին Մեծ Բրիտանիայում կհայտնվի առաջին աերոտաքսին Նոստրադամուսի մարգարեությունները 2026 թվականի համար՝ պատերազմներ, ճգնաժամեր և վերածննդի հույս Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Մենք աշխատում ենք խաղաղության ուղղությամբ, այլ ոչ թե հրադադարի. Պեսկովը՝ Զելենսկու էներգետիկ հրադադարի պատրաստակամության մասին «Նույնիսկ սև գույնով եղիր լույսը». Հասմիկ Կարապետյանի նոր ֆոտոշարքը Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան անվանափոխվել է Իշխանական քաղաքականության երկդիմությունն ու մանիպուլյատիվ դարձերեսը. «Փաստ» «Գործ ունենք ավտորիտար ռեժիմի անցման հետ. ժողովրդավարությունն ավարտվում է այնտեղ, որտեղ վտանգ կա ռեժիմի հաստատունության համար». «Փաստ» Շատ ավելին, քան սխալը.... «Փաստ» Փոքր մարդը մեծ պաշտոնում իրական սպառնալիք է. «Փաստ» Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը. «Փաստ» Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանները լուրջ մտահոգություն են հայտնում Հայաստանի անօրինական ձերբակալությունների վերաբերյալ Անհանգստացած Եվրոպան միացնում է ձայնը. միջազգային հեղինակավոր գործիչները նախազգուշացնում են՝ «Հայաստանում Եկեղեցին վերացնում են». «Փաստ» Ալիևն ընտրություններին չի սպասում, նա պահանջում է հիմա. «Փաստ» ՌԴ Իվանովոյի մարզում է АН-22 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել Google-ը հեղափոխություն է պատրաստում կրելի սարքերի շուկայում. առաջին ԱԲ-ակնոցները կթողարկվեն 2026 թվականին Գազայի իշխանությունները Իսրայելի կողմից հրադադարի խախտման ավելի քան 730 դեպք են արձանագրել Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի Հրազդան գետում հայտնաբերվել է տղամարդու մարմին Ջրային պարեկներն արգելված ժամանակահատվածում ապօրինի ձկնորսության դեպքեր են բացահայտել Որքան երկար շարունակվի պատերшզմը Ուկրաինայի դեմ, այնքան ավելի թանկ կնստի այն Մոսկվայի համար. Ուրսուլա Ֆոն Դեր Լեյեն Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում 1 սմ-ով իջել է Երևանում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը Պայթյուն-փլուզում՝ Արմավիրում․ վիրավոր կա Ողբերգական դեպք՝ Երևանում․ 20-ամյա Դավիթ Պ․-ն մահացավ
Ամենաընթերցվածները