Որո՞նք են Հայաստանի հանքարդյունաբերության հանդեպ Ադրբեջանի հետևողական հարձակումների պատճառները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, 2024թ. առաջին ինն ամիսների տվյալներով, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կրկին առաջին հարկատուն է և, երրորդ եռամսյակի տվյալներով, ավելի քան 30 միլիարդ դրամ հարկով գերազանցել է իր իսկ անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը։ Տրամաբանական հարց կարող է առաջանալ՝ ինչո՞վ է պայմանավորված նման աճը։

«Հանքարդյունաբերությունը ցիկլիկ բիզնես է, և հարկային վճարումները, ընկերության շահույթը կարող են կախված լինել ամենատարբեր հանգամանքներից՝ մետաղի համաշխարհային գներից, այդ շրջանի արդյունահանման առանձնահատկություններից, նաև վարչարարությունից։ Տվյալ պարագայում, այս ամենի համադրությունն է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը:

Այն հարցին, թե արդյոք դրանո՞վ է պայմանավորված նաև, որ վերջին 10 տարում ԶՊՄԿ-ն առաջին հարկատուն է եղել միայն 4 տարի, որից 3-ը վերջին երեք տարին է, և այն, թե արդյո՞ք վերջին տարիներին վարչարարության բարելավումն էլ է դեր խաղացել, մեր զրուցակիցը պատասխանում է. «Ինչպես ասացի, դա հանգամանքների համադրություն է։ Իհարկե, վարչարարությունը դեր ունի, բայց նաև վերջին տարիներին մետաղի գների աճն ունի իր զգալի դերը»: Հետաքրքրվում ենք՝ այս միտումը քանի՞ տարի կպահպանվի։ Հաշվի առնելով մետաղների պահանջարկը՝ երկիրը հանքարդյունաբերության ոլորտից տնտեսական առումով կարո՞ղ է ավելի մեծ դերակատարում ակնկալել։

«Համաշխարհային տնտեսության կանաչ վերափոխման հետ մետաղների պահանջարկը շուկայում հավանաբար կպահպանվի, թեև դա նույնպես կախված է տարբեր հանգամանքներից, այդ թվում՝ համաշխարհային տնտեսական զարգացումից, կայունությունից, որքան արագ է զարգացումը, այնքան մետաղների պահանջարկը մեծանում է։ Բայց նաև ամեն հանքավայր ունի իր առանձնահատկությունները՝ կախված արդյունահանման որակից և ծավալից, հանքաքարի պարունակության փոփոխությունից, այնպես որ կանխատեսում անելը բավական բարդ է։ Ինչ վերաբերում է ոլորտին ընդհանրապես, ապա ոլորտը Հայաստանում բավական փոքր է։

Տեսեք, հարկատուների առաջին քսանյակում միայն ԶՊՄԿ-ն է, իսկ դա նույնիսկ ոլորտին անծանոթ մարդու համար պարզ է դարձնում, որ Հայաստանում, հակառակ տարածված համոզման, հանքարդյունաբերության ոլորտի նույնիսկ միջին չափի ընկերությունները շատ քիչ են։ ԶՊՄԿ-ի նման ևս մեկ-երկու հանքային պրոյեկտ զգալիորեն կփոխեր տնտեսության վճակը»,-ասում է Ջհանյանը։ Օրինակ՝ եթե Ամուլսարը հիմա շահագործվեր, կարո՞ղ էր հարկատուների առաջին տասնյակում լինե՞լ։ «Հաշվի առնելով ոսկու համաշխարհային աննախադեպ բարձր գները, կարծում եմ՝ նույնիսկ առաջին եռյակում կարող էր լինել։ Ընդ որում, ի տարբերություն շատ այլ ոլորտների, հանքարդյունաբերության հարկերի առյուծի բաժինը ռոյալթիներն ու շահութահարկն է»,-նշում է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահը:

Կա տեսակետ, որ Հայաստանի հանքարդյունաբերությունը աճի տեղ ունի, բայց մենք դրանից չենք օգտվում: Վարդան Ջհանյանն ասում է, որ վերջերս կայացած Mining Armeniа միջազգային ֆորումի գրեթե բոլոր քննարկումները հենց այդ խնդրի շուրջ էին. «Ընդ որում՝ Հայաստանի զգալի պոտենցիալից խոսում էին թե՛ հայաստանյան մասնագետները, ակադեմիական շրջանակները, թե՛ արտերկրյա փորձագետները։ Այո, Հայաստանը վստահաբար զգալի պոտենցիալ ունի և այդ պոտենցիալը պետք է օգտագործել՝ նոր ներդրումներ ներգրավելով, նոր ծրագրերով, եղած ծրագրերի ընդլայնումով»։ Փաստացի, ստացվում է, որ Ադրբեջանը նաև այդ պոտենցիալից անհանգստանալով է արշավ սկսել Հայաստանի՝ մեր զրուցակցի գնահատմամբ՝ նույնիսկ ոչ շատ մեծ հանքարդյունաբերության ոլորտի դեմ։

«Վստահ եմ՝ այո։ Ոլորտն, այո, մեծ չէ, բայց նույնիսկ այս ծավալներով Հայաստանի տնտեսության գլխավոր հենարաններից է, ու բացի այդ, աճի պոտենցիալը, հետևաբար նաև՝ ազդեցության պոտենցիալը մեծ է, ու դա է Հայաստանի հանքարդյունաբերության հանդեպ նման հետևողական հարձակումների պատճառը»,-ասում է Վարդան Ջհանյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները