ՀՀ-ում ծխախոտի դեմ պայքարի օրն է

Հոկտեմբերի 12-ը ՀՀ-ում նշվում է որպես ծխախոտի դեմ պայքարի ազգային օր: Tert.am-ը պատկան մարմիններից փորձել է հասկանալ՝ ինչ առաջընթաց կա ծխախոտի դեմ պայքարում, մասնավորապես 2020 թվականին Հայաստանում  «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի ընդունումից հետո:

Tert.am-ի հետ զրույցում առողջապահության հանրային առողջության կազմակերպիչ Մարիամ Մանասյանը նշեց, որ թեպետ զգալի առաջընթաց կա, բայց դեռ վաղ է խոսելն ընդհանուր մեծ փոփոխությունների մասին:

«Օրենքը 2020 թվին է ընդունվել և դրույթները փուլային են մտել ուժի մեջ: Օրինակ, բաց և փակ սննդի օբյեկտներում ծխախոտի օգտագործման արգելքի մասին դրույթն ուժի մեջ է մտել 2022 թվին:

Երկու տարի է  անցել, մեծ փոփոխություների մասին խոսելը դեռ վաղ է, բայց օրենքի դրույթները հիմնականում արդյունք տալիս են:  Պետք է հաշվի առնել, որ գովազդն արդեն չկա, երեխաների վրա ազդեցությունը չկա, ցուցադրությունը փակ է և երեխաների աչքին այդ ծխախոտի տեսարանը մշտապես սովոր չի դառնում, դա նրա համար է, որ նոր սերունդը շատ օգտագործող չլինի»,- ասաց Մանասյանը:

Հարցին՝ նախատեսված է, որ ծխախոտի տուփերի վրա պետք է լիներ գրաֆիկական պատկերներ, բայց շուկայում առկա են տուփեր, որտեղ դա չկա, ինչո՞վ է պայմանավորված դա, նա արձագանքեց.

«Գրաֆիկական պատկերները ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով է սահմանվում, որն ունի օրենքից բարձր ուժ, քանի որ միջպետական համաձայնագիր է»:

Նա նշեց, թեպետ դա Նախարարության տիրույթում չէ, բայց որքանով իրենք տեղյակ են, այդ նորմը գործում է  2024-2025 թվականի հունվարի մեկից սկսած, բայց ապրանքներ կան, որոնք մինչ այդ արդեն մտել են շրջանառության մեջ կարող են շրջանառվել, բայց նոր ապրանք չի կարող շրջանառության մեջ մտնել առանց այդ գրաֆիկական պատկերների:

Ինչ վերաբերում է հարցին, որ սննդի օբյեկտներում, հանրային վայրերում ծխախոտի դեմ պայքարը կարծես արդյունավետ չէ, մեխանիզմները չեն աշխատում, քանի որ մարդիկ շարունակում են ծխել, դա ինչպե՞ս կպարզաբանի, Մանասյանը նշեց, որ իրենք էլ են շատ բողոքներ ստանում քաղաքացիներից դրա վերաբերյալ:

Վերահսկողութունն իրականացնում է ՆԳՆ-ն: Մեր կողմից մոնիտորինգային աշխատանքներ են իրականացվում, որոնք տրամադրում ենք իրավապահ մարմիններին: Նախաձեռնություն ունենք, մշակվում է բջջային հավելված, որի միջոցով քաղաքացիները ծխախոտային օրենսդրության հետ կապված ինչ իրավախախտումներ որ նկատեն, դրանով կարող են տեղեկացնել պատկան մարմիններին»,- ասաց նա:

Tert.am-ը ՆԳՆ-ից հետաքրքրվեց, թե ինչ արդյունքներ կան, ինչ տվյալներ կան սննդի օբյեկտներում և հասարակական վայրերում ծխախոտային արտադրանքների օգտագործման դեմ պայքարում: «ՆԳՆ ոստիկանությունը մեծ աշխատանք է տանում այդ ուղղությամբ, ինչպես սննդի օբյեկտներում, այնպես էլ հասարակական վայրերում ծխախոտային արտադրատեսակի օգտագործման դեմ»,-ասացին ՆԳՆ-ց:

Տվյալների համար գրավոր հարցմամբ դիմել ենք ՆԳՆ, պատասխանները ստանալուն պես կհրապարակենք: Նշենք, որ սննդի օբյեկտներում և հասարակական վայրերում ծխախոտային արտադրանքի օգտագործումը սահմանում է տուգանք 50 հազար դրամի չափով:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները