Թուրքական ազդեցության գալարները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նյու Յորքում «Թուրքական տանը» Էրդողանի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն ակտիվորեն քննարկվեց հայաստանյան տարբեր շրջանակներում։ Ու հետաքրքական է, որ ավելի շատ քննարկման տիրույթում էին որոշակի դետալային հարցեր, թե ով ինչ նվիրեց, ինչու էր Փաշինյանն Էրդողանի գրքի ֆոնին ժպտում և այլն։ Բայց մի շարք կարևոր հանգամանքներ, որոնք առավել ընդգրկուն նշանակություն ունեն, հիմնականում աչքաթող արվեցին։ Օրինակ՝ կարևոր արձանագրում էր ՄԱԿ-ում Թուրքիայի նախագահի ելույթը, որտեղ ասվում էր, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանն իրենց հարաբերությունները կարգավորեն, ապա հայ-թուրքական հարաբերություններում ևս առաջընթաց կարձանագրվի։

Փաստացի, Ադրբեջանի միջոցով Թուրքիան նորից նախապայման է դնում Հայաստանի առաջ, որ եթե Ադրբեջանի պահանջները Հայաստանը կատարի, ապա իրենք էլ քայլ կկատարեն սահմանը բացելու ուղղությամբ։ Այսինքն՝ առանձին հայ-թուրքական ձևաչափով հանդիպումներից որևէ ակնկալիք ունենալ պետք չէ։ Ավելին՝ ուշադիր դիտելու դեպքում կնկատենք, որ Թուրքիան է հենց Ադրբեջանի միջոցով որոշ պահանջներ առաջ մղում։ Անկարայից արվող հայտարարություններից երևում է, որ իրենք անընդհատ շեշտում են, թե օգնել են Ադրբեջանին՝ հաղթանակ տանել Արցախյան պատերազմում, ուստի Ադրբեջանն էլ իր հերթին պարտավոր է փոխհատուցել այդ աջակցության համար։ Կարելի է դիտարկել, որ Թուրքիայի դրդմամբ առաջ մղվող պահանջներից մեկը վերաբերում է ՀՀ Սահմանադրությունը փոխելուն։

Պարզ է, որ խաղաղության պայմանագրի կնքման հարցում ՀՀ Սահմանադրությունը խոչընդոտ լինել չի կարող, քանի որ միջազգային պայմանագրերը, որպես կանոն, ավելի բարձր իրավական ուժ ունեն, քան ներքին օրենսդրությունը։ Սակայն իրականում խնդիրն ինչ-որ առումով այլ հարթության վրա է։ ՀՀ Սահմանադրության մեջ հղում է կատարվում Անկախության հռչակագրին, որտեղ ոչ միայն Արցախի մասին է նշված, այլև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին, որը նաև փոխհատուցման հարցի բարձրացում է նախատեսում։ Արցախի հարցով Փաշինյանը նշել ու մի քանի անգամ էլ վերահաստատել է, որ Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս, բայց Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն առաջ մղելուց հրաժարվելու մասով կոնկրետ ոչինչ չի նշվել, սակայն ժամանակի ընթացքում իշխանությունները ցույց են տվել, որ հակված են դրական ժեստեր կատարելու թուրքական կողմի ուղղությամբ։ Ու թուրքական կողմն էլ գոհ է այդ ամենից։

Բայց քանի որ Հայոց ցեղասպանության հարցը շատ զգայական է, ու ժողովուրդը միանգամից կընդդիմանա, ապա թեմաները քիչ-քիչ, դոզա առ դոզա են հանրությանը մատուցում, ինչի հանգուցալուծումն էլ պետք է լինի Հայոց ցեղասպանության ճանաչումից ու փոխհատուցումից հրաժարվելու քաղաքականության առաջխաղացումը, ինչը նախապայման է եղել նաև 2009 թվականին հայ-թուրքական արձանագրությունների կնքումից հետո։ Հետաքրքրական է, որ եթե մի ժամանակ թուրքական կողմը Ադրբեջանին ավելի շատ դրդում էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցն անընդհատ բարձրացնելու, ապա ներկայում այս հարցում թուրքական կողմը որոշակիորեն պասիվացել է։ Պատճառն այն է, որ Նախիջևանը Թուրքիային կապող երկաթգիծը դեռ պատրաստ չէ ու պիտի սարքվի մի քանի տարվա ընթացքում։

Դրա համար էլ տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլ քադիր Ուրալօղլուն նշել էր, թե Թուրքիան ակնկալում է իրականացնել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման նախագիծը մինչև 2029 թվականը։ Թուրքիան, ըստ էության, շահագրգռված չէ, որ իրենց նախատեսած միջանցքը շուտ բացվի, քանի որ այդ դեպքում այդ ուղին կարող են այլ ուժեր վերահսկել, իսկ թուրքական կողմը հետ կմնա դրա վրա ազդեցությունը տարածելու հարցում։ Այնինչ, իրենք նախատեսում են, որ պետք է վերահսկեն այն ու ճանապարհ բացեն պանթուրքական ծրագրերի իրականացման համար։ Ըստ էության, դրանով է պայմանավորված, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցն ավելի առաջ է եկել, իսկ ճանապարհների բացման հարցը՝ հետ մղվել։ Ավելին՝ կողմերը նույնիսկ համաձայնեցրել են, որ ճանապարհների ապաշրջափակման թեման թողնեն ապագայում քննարկելու։

Բայց մյուս կողմից էլ՝ պետք է նկատել, որ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև որոշակի հակասություններ կան։ Ադրբեջանում դժգոհ են, որ Թուրքիան լիովին սեփականացնում է իրենց հաղթանակը, փորձում է տիրանալ իրենց երկրին ու այն դարձնել թուրքական կցորդ։ Հակասություններ կան Իսրայելի հետ կապված, քանի որ Թուրքիան Գազայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր հակաիսրայելական դիրքորոշում է որդեգրել, իսկ Ադրբեջանը սերտորեն համագործակցում է Իսրայելի հետ։ Այս ամենով հանդերձ, մի իրողություն ևս հստակ է. Թուրքիան փորձելու է Հայաստանում նույնպես իր ազդեցությունը տարածել, այն դարձնել իր ցանկությունից կախված երկիր ու ժամանակի ընթացքում անգամ պահանջել, որ փակվի Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազան։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»
Ամենաընթերցվածները