Հազարավոր կյանքեր խլած պատերազմներ, որ շարունակվում են... ամեն օր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սեղանների շուրջ ամենաշատը խաղաղության կենացն են խմում: Այդպես էր պատերազմից առաջ, այդպես է պատերազմից հետո: Բայց ո՞ր մի պատերազմից: Դրանք մեկը մյուսին հերթ չտվեցին: Սկզբում Արցախյան ազատագրական պայքարն էր: Մեզ պետք էր այդ հաղթանակն օդ ու ջրի պես: Վախենում եմ ասել այս միտքը, բայց գուցե շատերը լիովին չգիտակցեցին այդ հաղթանակի իրական կարևորությունը, այդ հաղթանակը, որը հիմք դրեց Արցախի ինքնորոշման իրավունքին, ավելի հողեղեն չդարձրեցին: Գուցե եթե ավելի շատ ջանք գործադրվեր, ոչ մի կենդանի էակ չէր կարողանա այսպիսի ողբերգություն բերել Արցախի գլխին: Իրականում այսօր ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ:

«Եթե»-ներն այսօր ավելի շատ են, բայց փաստը մեկն է՝ 2018 թ.-ին Հայաստանում իշխանության եկած մարդիկ իրենց գործողություններով և ստորագրությամբ Արցախը ճանաչեցին Ադրբեջանի մաս, և ձեռքները լվացին մի ամբողջ պետությունից, դրա բնակչությունից: Մի կողմ քաշվեցին ու լուռ հետևեցին, թե ինչ կատարվեց մեր հայրենիքի մի հատվածում: Սրանք համազգային ամոթի օրեր էին: Իսկ դրանից առաջ պատերազմ էր: Պատերազմ էր 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ին, այն 44 օր տևեց, խլեց մեր մի քանի հազար տղաների կյանքը: Դրանից հետո թշնամուն հանձնվեցին Արցախի որոշ հատվածներ: Հետո 2022 թ.-ի սեպտեմբերյան պատերազմն էր Հայաստանի սահմաններին մի քանի ուղղությամբ, որը պետական այրերն ագրեսիա որակեցին:

Արդյունքը մի քանի հարյուր զոհերն են ու թշնամին, որը Հայաստանի Հանրապետության սուվերեն ու ինքնիշխան տարածքում է: Հետո 2023 թ.-ի սեպտեմբերի 19-ի պատերազմն էր, թշնամի Ադրբեջանի հարձակումը Արցախի Հանրապետության վրա: Հետևանքը՝ Արցախից մեր հայրենակիցների բռնի տեղահանումն ու մի քանի հարյուր զոհերն են ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց շրջանում: Դիտմամբ չեմ նշում թվեր, որովհետև դեռ կան անհետ կորածներ, որովհետև շատ հուղարկավորված տղաների պարագայում ծնողներն ունեն կասկածներ, չնայած ձեռքներին է ԴՆԹ հետազոտությունների արդյունքը, հարցեր շատ կան նաև գերեվարված տղաների մասով: Ինձ համար պատերազմը փայտի վառարանի տեսքն ուներ, որի վրա մշտապես դրված էր ջրով լի կաթսան, որ տաք ջուր ունենայինք, իսկ ներքևի հատվածում թաց փայտն էր շարված, որը պետք է հասցներ չորանալ: Բայց 90-ականներից հետո ծնված սերունդներն իրենց բաժին ընկած իրական պատերազմը տեսան: Նշածներիս շարքին ավելացրեք Ապրիլ յան պատերազմը: Բացի դա, տարիների ընթացքում թշնամին ոչ մեկ անգամ փորձեց ներխուժել մեր երկրի տարածք դիվերսիոն խմբերի տեսքով, բայց Հայաստանի և Արցախի պաշտպանության բանակների զինծառայողները թույլ չտվեցին դա, ավաղ, երբեմն նաև սեփական կյանքի գնով:

Կարծես անընդհատ պայքարում ենք ապացուցելու, որ սա մեր հողն է, մեր պետությունն է, մեր երկիրն է, որովհետև այլ տարբերակ չկա, նահանջելու տեղ չկա: Իսկ հիմա ի՞նչ տեսք ունի պատերազմն ինձ համար: Ինձ մեր տղաների տեսքով է ներկայանում արդեն ամիսներ շարունակ: Երբ սկսեցինք «Փաստում» պատմել նրանց մասին, գիտեինք, որ առաջին հերթին մեծագույն պատասխանատվություն ենք ստանձնում, երկրորդ՝ հեշտ չի լինելու: Չկեղծեմ՝ երկրորդի մասով մեղմ էինք ասում: Այս մի քանի ամսվա ընթացքում ինչ պատմություն ասես չլսեցինք, ինչ ողբերգության մասին ասես չիմացանք: Ծնողների հետ զրուցեցինք, որոնք իրենց միակներին են կորցրել և այժմ պայքարում են, որ իրենց ընտանիքներում մանկան ճիչ լսվի: Ծնողների, որոնք չէին կարողացել մի վերջին հրաժեշտ տալ իրենց որդիներին՝ նրանց մարմինները անճանաչելի էին եղել, ոմանք նաև իրենց որդիներից միայն մասունքներ էին հուղարկավորել:

Զրուցեցինք ծնողների հետ, որոնց որդիները գերեզմանատեղի չունեն, մինչ օրս անհետ կորած են համարվում: Ո՞ւր գնա ծնողը խունկ ծխելու: Այս հարցի պատասխանը նա արդեն չորս տարի է, ինչ չունի: Որդին չկա, ծնողը տարբեր աղբյուրներից գիտի, որ նա ծանր վիրավորում է ստացել և տոկոսային մեծ հարաբերակցությամբ ողջ չէր կարող մնալ, բայց մարմինը չի տեսել: Որևէ բանական մարդ, երբ պատկերացնի այս տեսարանները, կկարողանա՞ չմոտենալ խելագարության շեմին: Պատերազմներն իրենցից հետո նաև անպատասխան հարցեր են թողնում: Բոլոր պատերազմների պարագայում տարբեր դրվագներով հարուցված քրեական գործեր կան, որոշների դեպքում գործերն արդեն դատարաններում են, կալանավորված անձինք կան:

Ծնողները բազմաթիվ հարցեր ունեն, պատասխաններ՝ զրո: 2022 թ.-ի սեպտեմբերին Իշխանասարում անմահացած մեր տղաների ծնողները «Փաստի» հետ զրույցում յուրաքանչյուրն իր հերթին բարձրաձայնում է, որ տղաների թիկունքը բաց է եղել, որ օգնության չեն հասել: Քրեական գործ կա հարուցված, զրո արդյունք: Նույն վիճակն է այդ պատերազմում այլ ուղղություններով ռազմական գործողությունների մասով՝ Սոթք, Ներքին Հանդ և այլն: Ծնողներին նաև բարկացնում է այն, որ ռազմական այդ գործողությունները պատերազմ որակավորումը չեն ստանում, որ իրենց որդիներին պաշտոնական գերատեսչությունները չեն հիշում: Կարո՞ղ եք ասել, թե քանի պետական ցավակցական ուղերձ հնչեց այս տարի սեպտեմբերի 13-ին: Ոչ մի: Բոլոր սեպտեմբերի 27-երին կհնչի: Վայ մեր ականջներին, որ այդ պաթոսախեղդ ու իմաստազուրկ ուղերձներն ենք լսելու ամեն տարի:

Երբեմն զգացողություն ունեմ, որ եթե լրատվամիջոցները, գրող-հեղինակները, անհատները չլինեին, պատերազմի ժամանակ անմահացած տղաներին անուն առ անուն ճանաչելու հնարավորություն մեր հանրությունը չէր ունենա: Շատերն, օրինակ՝ չգիտեն, որ 2022 թ.-ի սեպտեմբերի 13-ին Հայաստանի սահմաններին պատերազմ է եղել: Մեր հանրության որոշ մասի այս անտեղյակությունը նաև բարկացնում է: Ուզում ես, որ հատկապես նրանք, որոնք «քաղաքականությամբ չեն զբաղվում», առերեսվեն իրականության հետ: Գուցե դրա համար պետք է դիտեն բոլորիս որդիների գնդակահարության ու խոշտանգման կադրերը, թե ինչ տեսքով են տղաների մարմինները հասել նրանց ընտանիքներին: Գուցե այս դաժան առերեսումը մարդկանց դուրս բերի այս համատարած թմբիրից:

Գուցե պետք է դաժան իրականությանն առերեսվենք, որ ուշքի գանք: Այսօր Վեհափառ Հայրապետի ձեռամբ կօրհնվի Սրբալույս Մյուռոնը: Ասում են, որ այն իր հրաշագործ զորությամբ կարող է փոխել մեր կյանքը, լցնել այն հույսով, հավատով և սիրով: Մյուռոնօրհնությունը հերթական հնարավորությունն է Աստծուն մոտենալու, իսկ այսօր մեր ապավենն Աստված է, քանի որ, ավաղ, երկրի վրա այս պահին հենման կետեր, բացի մեր հայրենիքից, չունենք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»
Ամենաընթերցվածները