Ո՞վ և ինչպե՞ս կանի առաջին քայլը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախի հարցում 26 տարի շարունակ ձևավորված ստատուս քվոն խախտվեց Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով։ Բայց նույնիսկ պատերազմից հետո, չնայած ստեղծված դժվարին իրավիճակին, թվում էր, թե անգամ պատառ-պատառ եղած վիճակում Արցախը կկարողանա գոյատևել։ Այնինչ, 2022 թվականի հոկտեմբերին Պրահայի քառակողմ հանդիպման ընթացքում Փաշինյանը ճանաչեց «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», ներառյալ՝ Արցախը։ Արդյունքում Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը, իսկ մեկ տարի անց՝ 2023 թվականի աշնանը, Արցախի դեմ ռազմական ագրեսիայի դիմեց, որի արդյունքում արցախահայությունը բռնի տեղահանման ենթարկվեց։ Արդեն մեկ տարի է անցել Արցախի հայաթափումից, ու չնայած Հայաստանի իշխանությունների (մեկ էլ՝ Ադրբեջանի) համար այլևս Արցախի հարց գոյություն չունի, արցախցիները, ի մասնավորի՝ արցախցի պատգամավորները և այլ ներկայացուցիչներ խոսում են Արցախ վերադառնալու անհրաժեշտության մասին։

Արցախցիների վերադարձի ու իրավունքների պաշտպանության մասին են խոսում նաև արտաքին դերակատարները, օրինակ՝ ԱՄՆ-ը և Ռուսաստանը, սակայն այդ ազդակներն արձագանք չեն գտնում հայաստանյան իշխանությունների կողմից։ Փաշինյանն ամեն անգամ շեշտում է, որ այս պահին իրատեսական չի համարում արցախցիների վերադարձը։ Տպավորություն է, որ ՀՀ իշխանություններն արդեն համակերպվել են այն մտքի հետ, որ Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործությունների իրագործման ճանապարհով Արցախի հարցը մեկընդմիշտ փակված է, մնում է միայն Հայաստանի ու Ադրբեջանի սահմանները ճշգրտել, խաղաղության պայմանագիր կնքել ու «խաղաղության դարաշրջանը» կբացվի։ Ու այդպես էլ իշխանական քարոզչամեքենան փորձում է նաև հայ հանրության շրջանում գեներացնել այն մտայնությունը, թե այլևս պետք չէ հույսեր կապել Արցախի թեմայի հետ. այն այլևս չկա։

Այսինքն՝ պարտվել ենք պատերազմում, պայքարելն անիմաստ է, ուստի այլ բան չի մնում, քան իրավիճակի հետ համակերպվելը։ Ու չնայած հենց նույն իշխանությունները համապատասխան պայմաններ ստեղծեցին Ադրբեջանի ագրեսիայի համար, ապա միջազգային մակարդակով լեգիտիմացրին Բաքվի քայլերը, հիմա էլ, այս ամենով հանդերձ, նրանք փորձում են տեղի ունեցածի պատասխանատվությունը գցել ուրիշների վրա։ Նշվում է, թե նախկիններն արդեն այն ժամանակ համաձայնել էին, որ հանձնեն Արցախը, կամ Արցախը հանձնեց ոչ թե Հայաստանը, այլ Ռուսաստանը, քանի որ ռուս խաղաղապահները չկարողացան պաշտպանել հայ բնակչությանը և այդպես շարունակ։ Արդյունքում Արցախի հայաթափումից մեկ տարի անց ունենք նոր ստատուս քվո, որը ՀՀ իշխանությունները սահմանեցին, գծեցին ու համարեցին իրավական, պատմական, նույնիսկ բարոյական առումով խնդրի վերջնական լուծում։ Բայց Արցախի հարցը փակված չէ, այն վաղ թե ուշ վերադառնալու է միջազգային հարթակ՝ բանակցային սեղան։ Եթե նույնիսկ Հայաստանը քայլեր չանի այս ուղղությամբ, կարող են կատարել այն երկրները, որոնք Մինսկի խմբի համանախագահության կազմում են։ Ուստի, պատահական չէ, որ Ադրբեջանը հատուկ վախեր ունի սրա հետ կապված, դրա համար էլ հատուկ ջանքեր է գործադրում, որ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտն ուղղակի պաշտոնապես լուծարվի, իսկ խաղաղության պայմանագիրը կնքվի այնպիսի պայմաններով, որը կամրագրի Արցախի հայաթափումն ու օկուպացումը։

Մյուս կողմից էլ՝ ներկայում առկա ստատուս քվոն փոխելու հարցը կարող է բարձրացնել հայ ժողովուրդը, որը նույնական չէ իշխանությունների հետ ու ցանկացած պահի կարող է հեռացնել նրանց, իշխանության բերել ազգային ուժերի, Հայաստանի շահերը սպասարկող ուժերի և անհատների։ Պատահական չէ, որ ժամանակ առ ժամանակ Բաքվից անհանգստություն է հնչում նրա հետ կապված, որ Հայաստանում ռևանշիստական ուժեր են գլուխ բարձրացնում։ Ժողովուրդը չի կարող հավերժ համակերպվել առկա ձևավորված ստատուս քվոյի հետ, դրա համար էլ ՀՀ այօրվա իշխանությունների առաջ Ադրբեջանի, Թուրքիայի և Արևմուտքի կողմից խնդիր է դրված համոզել ժողովրդին՝ համակերպվել առկա իրավիճակի հետ, բայց թե իշխանությունները ինչքան հեռու կկարողանան գնալ այս ուղղությամբ, ժամանակը ցույց կտա՝ հաշվի առնելով, որ ժողովուրդը կարող է ոչ թե, ասենք՝ Սահմանադրությունը փոխել, ինչպես ուզում են նշյալներն ու Նիկոլ Փաշինյանը, այլ հենց իշխանություններին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»
Ամենաընթերցվածները