Փաշինյանն ուզում է կոնսոլիդացնել վարչական լծակները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջերս մենք նշել էինք, որ Նիկոլ Փաշինյանը նորից իր «ռեպերտուարի» մեջ է, և ներքաղաքական «հարցեր լուծելու» իր սիրելի մեթոդը՝ «իրավական» գործիքակազմը, վերստին բերել է առաջին պլան: Այս թեմայի հետ կապված շատ փորձագետներ կարծում են, որ ցանկացած «գործ», դրվագ Փաշինյանն օգտագործելու է վճռական քայլեր գործադրելու համար՝ վարչական լծակներն իրենց ձեռքում կենտրոնացնելու համար։ Նախօրեին «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքն էլ, հղում տալով իր աղբյուրներին, նշել է, թե վերջին ձերբակալություններից հետո Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է կառավարությանը սեղմ ժամկետներում կուսակցական միասնականությունն ամրապնդել՝ պետական կառավարման մարմիններում։

Հիշեցնենք, որ օրերս ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մասին: Այդ գործողությունը ՀՀ իշխանությունները փորձեցին կապել «Արբատ» հայկական խմբավորման հետ, որը մասնակցում է ուկրաինական պատերազմին՝ ՌԴ-ի կողմից։ Ավելին, ալիքի աղբյուրները փոխանցում են, որ ՏԻՄ մարմինների աշխատակիցներին, ինչպես նաև պետական և բյուջետային տարբեր կազմակերպություններին հանձնարարված է մինչև հոկտեմբերի 10-ը ապահովել անկուսակցականների անդամակցումը ՔՊ-ին:«Չինովնիկներին վախեցնում են պարգևավճարների կրճատումներով, արձակուրդների հետաձգումներով, ինչպես նաև աշխատանքից հեռացումներով։ Իսկ «գաղափարական պատճառներով» հրաժարվողներին սպառնում են քրեական հետապնդումներով՝ կոռուպցիայի մասով կեղծված գործերով։ Բացի այդ, պահանջում են ՔՊ-ի օգտին քարոզչություն իրականացնել բնակչության շրջանում։ Ցանկանում են, որպեսզի աշխատակիցները ծառայողական սոցցանցերով և հասարակական միջոցառումների ընթացքում վարկաբեկեն ընդդիմությանն ու նրանց առաջ մղվող օրակարգը»,-գրում է ալիքը։

Սա, իհարկե, նորություն չէ: Այն հարցին, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է գնալ պետական կառույցների տոտալ քպացման ճանապարհով, մի քանի անգամ մենք անդրադարձել ենք: Հիմա, ինչպես երևում է, այդ գործընթացն ավելի կատաղի բնույթ է ստացել: Եվ դա իր պատճառներն ունի, որոնցից մեկն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հիանալի տիրապետում է ՔՊ-ի և իր ցածր վարկանիշի մասին տվյալներին՝ԱԱԾ-ի և այլ կառույցների զեկույցներից, և ցանկանում է կոնսոլիդացնել վարչական ռեսուրսը ՔՊ-ի շուրջ՝ արևմտամետ, հակառուսական օրակարգն առաջ մղելու համար։ Վերոնշյալ տելեգրամյան ալիքի հեղինակները կարծում են, որ վարկանիշի անկման պարագայում Փաշինյանը դիմում է վարչական ռեսուրսները հրահանգով և այլ մեթոդներով միավորելու գործողությանը, քանի որ Արևմուտքի՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից առաջ մղվող տրանսպորտային, լոգիստիկ նախագծերը պետք է ցանկացած գնով կյանքի կոչվեն, իսկ առաջին հերթին՝ «Խաղաղության խաչմերուկը»։ «Անգլո-սաքսոնական ուժերը, հենվելով իրենց դաշնակից Փաշինյանի և ՔՊ-ի վրա, ցանկանում են դուրս մղել ՌԴ-ին՝Հայաստանից և Հայաստանով անցնող էներգետիկտրանսպորտային, լոգիստիկ կարևորագույն նախագծերից։ Գործող իշխանությունները պատրաստ են անգամ ճնշումներ իրականացնել բիզնես էլիտաների վրա, որպեսզի նրանք նույնպես կոնսոլիդացվեն ՔՊ-ի և Փաշինյանի ու Արևմուտքի կողմից առաջ մղվող օրակարգերի շուրջ։

Հասկանալի է, որ ՔՊ-ն կանգ չի առնելու ոչնչի առջև՝ ուժայինների, դատարանների միջոցով ստիպելով տատանվողներին կամ ընդդիմադիր հայացքներով չինովնիկներին ընտրել՝ «կա՛մ Փաշինյանի հետ, կա՛մ քրեական գործերով դեպի բանտ»։ Փաշինյանի ներքաղաքական քայլերը խոսում են այն մասին, որ նա պատրաստվում է 2026թ.-ի ԱԺ ընտրություններին կամ հանրաքվեներին՝ այդ առումով նրան անհրաժեշտ է կուռ՝ իր ենթակայության տակ գտնվող պետական ապարատ՝ լոյալ չինովնիկների բանակ։ Պետական բուրգը պետք է գտնվի Փաշինյանի ուղիղ հսկողության տակ, որպեսզի Փաշինյանը շարունակի կյանքի կոչել արևմտյան քաղաքական օրակարգը՝ ապահովագրելով իր «թիկունքը» և ներքաղաքական դաշտն ենթարկեցնելով ՔՊ-ին։ Քանի դեռ ընդդիմությունը պասիվ է և ակտիվ գործունեության առումով «թայմ-աութ» է վերցրել՝ Փաշինյանը այդ դադարն օգտագործելու է ընդդիմության շարքերը պառակտելու՝ ընդդիմադիր էլեկտորատին դեպի իրեն քաշելու և ընդդիմության հսկողության տակ գտնվող որոշակի վարչական լծակները չեզոքացնելու համար»,-գրում են ալիքի հեղինակները՝ հավելելով, որ, այսպիսով, Փաշինյանը ցանկանում է «մաքրել» հայաստանյան ներքաղաքական դաշտն ընդդիմադիր, հակափաշինյանական օջախներից՝ ճնշել ընդդիմությանն ու ողջ պետական ապարատը դարձնել վերահսկելի։

Նշվում է, որ դա իրականացնելու համար ՔՊ-ն գործի է դնելու թե՛ կոմպրոմատները չինովնիկների դեմ, թե՛ ԱԱԾ-ն, թե՛ աշխատանքից ազատելու «մտրակը»։ Ըստ հեղինակների, Փաշինյանն Արևմուտքի օրակարգը սպասարկելու և իշխանության մնալու համար գործի է դնելու բոլոր մեխանիզմները՝ նա ցանկանում է ՀՀ-ն դարձնել «հակառուսական օջախ» Հարավային Կովկասում, ինչը բխում է թուրք-ադրբեջանական տանդեմի և նրանց կուրատոր՝ անգլո-սաքսոնական դաշինքի երկարաժամկետ աշխարհաքաղաքական շահերից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»
Ամենաընթերցվածները