Կաթվածահար իշխանություններ. երբ վնաս տալուց բացի ուրիշ ոչնչի ունակ չեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փորձը ցույց է տալիս, որ գործող իշխանություններն ընդունակ չեն լուծել նույնիսկ ընթացիկ խնդիրները, ու կոնկրետ կետերով կարելի է փաստել, որ բոլոր ուղղություններով տապալվել են՝ սկսած անվտանգությունից։ Այս իշխանությունների գործողություններն ավելի շատ ցուցադրականության շրջանակներում են, քան բովանդակության։ Տպավորություն է, որ Փաշինյանի իշխանությունը միայն լավ օրվա համար է, երբ կարելի է ոչինչ չանել ու վայելել։ Պարզ է, որ ամենապայծառ ժամանակներում ամեն ինչ կարգին է, բայց մի փոքր փոփոխություն, անակնկալ իրավիճակ ու վերջ՝ աղետալի իրադրությունն անխուսափելի է։

2018 թվականից սկսած Փաշինյանը հպարտանում է, թե որևէ իշխանություն այս ծավալի ասֆալտ չի արել։ Բայց կարճ ժամանակ անց պարզվում է, որ ասֆալտի որակն այն չէ, ու հաջորդ տարի այն քանդվում է։ Ճանապարհների ջրահեռացման համար հսկայական գումարներ են տրամադրվում, բայց մի փոքր ուժեղ անձրև է գալիս, անմիջապես ճանապարհներն ու անցումները հեղեղվում են, ասֆալտը ճաքեր է տալիս, թեքվում ու դեֆորմացվում է։ Գուցե ձեռնտու է, որ ասֆալտի որակի վրա ուշադրություն չդարձվի, ի վերջո, եթե որակն այն չէ, ապա կարելի է ամեն տարի ասֆալտ անել ու համարել վիճակագրական ցուցանիշ։ Մյուս կողմից էլ՝ խայտառակ վիճակում է ճանապարհների կահավորումը։ Եթե որևէ հատվածում ասֆալտապատում է արվում, ապա դրանից հետո ամիսներ շարունակ ո՛չ գծանշում կա, ո՛չ եզրաքարերն ու եզրասյուներն են տեղադրվում, ինչը սարսափելի դժվարացնում է երթևեկը հատկապես գիշերային ժամերին:

Մյուս կողմից՝ հորդառատ անձրևից հետո ճանապարհներին քարերի ու ավազի կույտ է առաջանում։ Ոմանք կարող են հարցնել, թե ինչպե՞ս հնարավոր է ավազի ու քարերի դեմն առնել։ Պատասխանը պարզ է, բազմաթիվ մասնագետներ ոչ մեկ անգամ նշել են այդ մասին. այնպես կահավորել, որ ճանապարհների քարալցումը հասցվի նվազագույնի։ Դա նաև ջրահեռացման համակարգի հետ կապված խնդիրների արդյունք է։ Ընդ որում, խոսքը ոչ միայն Երևանի մասին է, թեպետ հաճախ քննարկվում է հենց Երևանի փողոցների հարցը: Վիճակը տխուր է նաև այլ բնակավայրերում, նաև՝ հանրապետական նշանակության կամ միջպետական ճանապարհների առումով: Եթե ջրահեռացումը նորմալ կազմակերպված չէ, ապա ջուրը իր հետ քար ու ավազ է լցնելու ճանապարհներին։ Լուրջ ահազանգ էր Դեբեդ գետի վարարումը, որը միջպետական նշանակություն ունեցող ճանապարհը հեղեղեց ու քանդեց։

Իհարկե, որևէ երկիր ապահովագրված չէ հեղեղումներից, բնական աղետներից, բայց կարևոր է, թե որքանով ես պատրաստ դրանց: Ի մասնավորի, եթե ժամանակին ճանապարհը համապատասխան կահավորում ստացած լիներ, պատնեշներ դրվեին, այդքան ծանր իրավիճակ չէինք ունենա։ Ու, ընդհանրապես, շինարարական կահավորմանը պետք է մեծ ուշադրություն դարձնել։ Երբ եթե մի փոքր ուժեղ քամի է լինում, Երևանում ու այլ քաղաքներում ավերածություններ են տեղի ունենում։ Կամ էլ արդեն «սովորական» է դարձել, որ մի փոքր անբարենպաստ եղանակային պայմանների, ամպրոպի ու կայծակի դեպքում տևական ժամանակ էլեկտրաէներգիան անջատվում է, հոսանք արտադրող կառույցներում վթարներ են լինում։

Վերջերս նույնիսկ դեպք եղավ, որ ատոմակայանն անջատվեց Հայաստանի էլեկտրական համակարգից, ու պատճառը կայծակն էր։ Սարսափելի է մտածել, թե ինչ է սպասվում ձմռանը: Բավական է մի փոքր ձյուն գա, և Հայաստանի ճանապարհները, այդ թվում՝ մայրաքաղաքում, միանգամից կաթվածահար են լինում, բազմաթիվ պատահարներ են գրանցվում։ Տպավորություն է, որ Հայաստանը արաբական որևէ երկիր է, որտեղ ձյուն հազվադեպ է լինում ու անակնկալ մատուցում։ Իշխանությունները չգիտե՞ն այս ամենի մասին: Իհարկե գիտեն: Բայց նրանք ոչինչ անելու ունակ չեն: Նրանց միակ հոգսն իրենց աթոռն ու գրպանն են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները