Իշխանությունը կրթությունը, «որբի գլուխ» համարելով, խուզում է՝ ոնց ուզում է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Փաշինյանի իշխանության գալն ու դրան նախորդած տարիներին յուրօրինակ «քասթինգով» իրար գլխի բերված «թիմը» Հայաստանի գլխին դնելը ազգային աղետի է վերածվելու, 2018-ին կռահում էին քչերը, բարձրաձայնում՝ էլ ավելի քչերը: «Թավիշի» արբունքի մեջ ցատկոտող, գիշերվա կեսին դատարկ կաթսա զրնգացնողների բացարձակ մեծամասնությունը այդ պահին չէր էլ կասկածում, թե ինչ մահաբեր, մարդակուլ, երկրաքանդ ու ազգակործան պատուհասության վրա է հրճվանքախառն ինքնամոռացման մեջ ընկղմվել:

Անցած վեց տարին փաշինյանական իշխանության բերած աղետներն ու նույնքան աղետային հետևանքները բավական կլինեին մի քանի տասնյակ ազգերի ու հասարակությունների, որպեսզի նմաններին անհապաղ հեռացնեն պետական իշխանության ղեկից: Թեկուզ՝ ինքնապահպանման ամենապարզ բնազդից մղված:

Բայց, դե, մերն ուրիշ է:

Հարկավ, հետո սթափվողներ եղան, հատկապես 2020-ի խայտառակ պատերազմից ու դրա էլ ավելի խայտառակ ու կործանիչ հետևանքներից հետո: Նաև այն բանից հետո, երբ պարզվեց, որ այս ուժի՝ իշխանության գալու ծանր հետևանքներից մեկն էլ կրթության և գիտության ոլորտների կազմաքանդումն է: Եվ բազմաթիվ մասնագետներ, փորձագետներ, գիտնականներ սկսեցին բարձրաձայնել կործանարար ընթացքի մասին: Այդպիսի մի ահազանգ էլ 2020-ի դեկտեմբերին հնչեցրին ԵՊՀ-ի՝ ակադեմիկոս Հր. Թամրազյանի անվան Հայ գրականության պատմության, ԵՊՀ-ի՝ Հայ նորագույն գրականության և ԵՊՀ-ի՝ Գրականության տեսության և քննադատության ամբիոնները: Դա խիստ ու կոշտ ահազանգ էր՝ ուղղված հանրությանը, գուցե նաև՝ օգնության ճիչ: Իսկ ավարտվում էր այդ հայտարարությունը հետևյալ խոսուն ձևակերպմամբ. «Վճռաբար բողոքում ենք հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության դեմ իրականացվող նոր արշավանքի դեմ, որ ծրագրված իրականացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, և ակնկալում ազնիվ հայ մտավորականության աջակցությունը» (հայտարարությունը «Փաստը» հրապարակել է, ցանկացողներն ամբողջական տեքստին կարող են ծանոթանալ past.am կայքում՝ «Հայության գոյաբանական արմատների դեմ նոր արշավանքը. օտարահաճո «հեղափոխական» կառավարությունը հայությանը հրամցնում է նոր ցավալի անակնկալներ» վերնագրով):

«Իրենց Սահմանադրությունից վեր դասող արկածախնդիրները ինքնաբավ մեծամտությամբ ջնջում են հայ դպրոցի էությունն ու սերունդների հայեցի դաստիարակությունը, արժեզրկում հայոց լեզվի և գրականության, հայոց պատմության ուսուցչի սրբազան աշխատանքը՝ խարխլում, ոչնչացնում են ազգային միասնության, հայեցի դաստիարակության այն ավանդույթները, որ բարեխղճորեն կենսագործվում էին նույնիսկ խորհրդային դպրոցում»,-ասված էր հայտարարության մեջ:

Այս ահազանգից հետո անցել է գրեթե 4 տարի:

Ցավով պետք է արձանագրենք, որ անցած 4 տարիներին հիշյալ հակահայ արշավանքը ոչ միայն չի կասեցվել, այլև ստացել է ավելի ու ավելի վայրագ, ցինիկ, ավելի այլանդակ դրսևորում: Ավելին, այդ հակակրթական, աշակերտի, ուսանողի ու նրանց ապագայի դեմ ուղղված այլանդակությունները ստացել են հստակ, համակարգային բնույթ: Կամ, կարելի է ասել, որևէ խնդիր ու վախ չունենալով՝ փաշինյանական իշխանություններն այլևս չեն էլ ջանում ինչ-որ կերպ քողարկել իրենց ծրագրերի հակահայ բնույթը:

Այս օրերին հատկապես սոցցանցերը ուղղակիորեն դղրդում են ամենատարբեր դասարանների դպրոցական «դասագրքերի» վերաբերյալ հրապարակումներից, դրանցում առկա խայտառակությունների «նկարպատճենները» ուղղակի «օրվա լուր» են դառնում: Ու մեկ օրինակ չէ, երկուսը չէ, երեքը չէ: Մեկը մյուսից խայտառակ, մեկը մյուսից ավելի վտանգաշատ:

Դրել, Հայաստանի դրոշը այնպես են պատկերել, որ այրվում է, գրքի կազմի վրա ճպպացրել են ՔՊ-ի «ձեռքսեղմում» նշանը, որն, ի դեպ, մամուլի հրապարակումների համաձայն, ավելի վաղ եղել է թուրքական «արտադրողների» ինչ-որ միության լոգոտիպը: Ծնողները բացել են իրենց զավակների դասագրքերն ու... ապշել դրանցում առկա քերականական, լեզվական, մտքի սխալներից ու պարզապես «աջաբսանդալային» բովանդակությունից:

Դժվար չէ կռահել, որ պատկերն այդպիսին է հատկապես հայագիտական, հումանիտար առարկաների հետ կապված՝ մայրենի, հայոց լեզու, գրականություն, պատմություն: Ավելին, 6-րդ դասարանի դեպքում ինչ-որ մեկը որոշել է «Աշխարհի ժողովուրդների առասպելներից», հավատալիքային պատկերացումներից, աշխարհագրությունից ու մի քիչ էլ՝ Հայոց պատմությունից «դասագրքային» կոկտեյլ պատրաստել ու ստացել է այնպիսի վանող շիլա, որ թշնամուդ երեխային անգամ չես հրամցնի:

Դե, իսկ եթե այդ ամենին հավելենք արդեն իսկ արձանագրվածը, այն է՝ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան Փաշինյանի կողմից դպրոցից դուրս շպրտելը, առհասարակ, փաշինյանական իշխանության կողմից Հայ առաքելական եկեղեցուն «ջիհադ» հայտարարելը, «Հայոց պատմություն» առարկայի վրա վայրագ հարձակումներն ու բովանդակային խեղաթյուրումները, «Մայրենիի» դասագրքերի մեջ ամբախ-զամբախ «պատմություններ» խցկելը, պատկերը կամբողջանա: Ու կդառնա ոչ թե սոսկ սարսափելի, այլ մղձավանջային:

Այդպես կարող էին վարվել միայն օտար նվաճողները, եթե ցանկանում են ոչ թե պարզապես նվաստացնել ու ստորացնել զավթած երկրի բնակչությանը, այլև մատաղ սերնդին դարձնել մանկուրտ՝ անհիշողություն, անազգ, անհայրենիք, անկամ ստրուկներ: Ու դա արվում է ծրագրավորված:

Մի փոքր էլ մեջբերում վերոնշյալ հայտարարությունից. «Թագաժահրից ու անխոհեմ պատերազմում կրած խայտառակ պարտությունից, համընդհանուր սուգի պայմաններում իր մոտալուտ վախճանն զգացող, սակայն իր խոստացած քայքայումը դեռևս չավարտած՝ օտարահաճո «հեղափոխական» կառավարությունը հայությանը հրամցնում է նոր ցավալի անակնկալներ: Կարծես լուծելու ուրիշ խնդիր չունի և, հայտնի է՝ ո՛ւմ առջև պարտավորված, այս նեղ ժամանակում նա հետևողականորեն իրականացնում է հայոց ազգային պետականությունը դրսից ու ներսից քանդելու լրտեսական բազմաքայլ ծրագիրը»:

Սա՛ է բուն խնդիրը:Ահա թե ինչ նպատակն են հետապնդում Փաշինյանըն ու խումբը:

Շատ փորձագետներ արձանագրում են՝ պատրանքներ չունենաք, այդ դասագրքերը, նման բովանդակությամբ կամ սխալներով դասագրքերը թյուրիմացության, ԿԳՄՍ նախարարության պաշտոնյաների անձեռնահասության, դասագրքերը հաստատողների անբարեխղճության հետևանքներ չեն ամենևին: Հնարավոր է՝ այդ գործոններն էլ են առկա: Բայց խորքում այդ ամենը ծրագրված, հետևողականորեն մշակված և համառորեն ու նպատակային իրականացվող ծրագիր է: Չափազանց շատ ջանքեր է պետք գործադրել, որպեսզի «պատահականորեն» այդքան այլանդակություններ մեկտեղվեն:

Առանցքայինն այն է, որ փաշինյանական իշխանությունը, կրթությունը համարելով «որբի գլուխ», այն խուզում է, ինչպես ուզում է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են
Ամենաընթերցվածները