Պետրակովյան խայտառակություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ի սկզբանե նշենք՝ ֆուտբոլում պարտվելը չէ խայտառակություն, ֆուտբոլում կարող ես և՛ պարտվել, և՛ հաղթել, խնդիրն այն է, թե ինչպես ես պարտվում, ինչ ես ցույց տալիս դաշտում: Երբ Հայաստանը 4:1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն, համընդհանուր ոգևորություն էր տիրում ֆուտբոլասերների ու, որ ավելի վատ է, որոշ փորձագետների շրջանում:

Բացարձակ չթերագնահատելով մեր տղաների նվիրումը, անձնուրաց, ոգևորված խաղը՝ այդուամենայնիվ, ակնհայտ էր, որ գործ ունեինք առնվազն այդ խաղում չափազանց թույլ, անատամ մրցակցի հետ: Եվ նույնիսկ այդ խաղում շատ հստակ երևում էին մեր թույլ «կետերը»: Պարզ էր, որ Հյուսիսային Մակեդոնիայի հետ հանդիպումը, մեղմ ասած, զբոսանք չի լինելու: Բայց այն, ինչ կատարվեց Սկոպիեում, պարզապես ամոթ էր: Իհարկե, ֆուտբոլում քիչ չեն եղել դեպքերը, երբ թվային առավելություն ունեցող թիմը չի կարողացել հաղթել կամ նույնիսկ պարտվել է: Նույնիսկ դա առանձնապես արտառոց բան չէ: Խնդիրն այն է, թե թիմը ինչով է զբաղված դաշտում: Երբ չգիտես՝ ինչ պետք է անի թիմը թվային առավելության դեպքում, երբ հաջող խաղից հետո փոփոխություններ ես անում մեկնարկային կազմում, երբ խաղի ընթացքում փոխարինում ես թեկուզ սխալներով, բայց նվիրումով հարձակման միտված ֆուտբոլիստներին, այս ամենը կարող է նշանակել, որ կա՛մ ուղղակի, մեղմ ասած, չես տիրապետում իրավիճակին, կա՛մ չես ուզում հաղթել: Թե ինչու, դա արդեն այլ հարց է: Հնարավոր է՝ B լիգան վախենալու է...

Պետրակովն ասում է, որ սա իր պարտությունն էր: Ճիշտ է ասում, դա նույնիսկ չի քննարկվում: Բայց մյուս կողմից հավելում է, թե տղաներն իր առաջադրանքները դաշտում չեն կատարել: Իրականում, եթե մարզչական ձեռագիր կա, եթե կան հստակ, մտածված հանձնարարություններ, ապա դա միշտ զգացվում է, եթե նույնիսկ ֆուտբոլիստներին չի հաջողվում այդ ամենը կյանքի կոչել: Պետրակովի օրոք գրեթե որևէ խաղում որևէ կրեատիվություն, որևէ առանձնահատուկ ձեռագիր չի նկատվում: Այնպիսի տպավորություն է, որ մեր հավաքականը խաղում է ինքնահոսի մատնված՝ ֆուտբոլիստների նվիրումի, անձնական հատկանիշների, ոմանց դեպքում՝ վարպետության հաշվին: Սակայն այդպես շատ արդյունք չես ունենա:

Երբ այս ամենին գումարում ես, որ ֆեդերացիան «հաջողել» է Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստից «ազատվել», իսկ մարզչին «հաջողվել» է միանգամից առնվազն 3-4 ֆուտբոլիստի հետ կոնֆլիկտ ունենալ, այստեղ արդեն պետք է շատ լուրջ եզրակացություններ անել: Պե՞տք է հեռացնել Պետրակովին: Դա ՀՖՖ-ի որոշելիքն է: Կարծում ենք՝ այս պահին դա լավագույն լուծումը չէ: Բայց աշխարհի առաջնության վիճակահանությունից հետո կամ դրա շեմին այդ մասին պետք է լրջորեն մտածել: Իսկ մինչ այդ նվնվալու փոխարեն ուղղակի անհրաժեշտ է հետևություններ անել: Ափսոս են այս տղաները...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար
Ամենաընթերցվածները