Սեպտեմբերի 11. օր, որ փոխեց աշխարհը

Այսօր սեպտեմբերի 11-ն է. 2001թ. այս օրը Միացյալ Նահանգների նորագույն պատմության մեջ մտավ որպես մեծագույն ողբերգության օր: Ահաբեկչության հետևանքով Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի երկու երկնաքերների փլատակների տակ զոհվեց շուրջ 3 հազ. մարդ:

Պաշտոնական վարկածով երկնաքերների փլուզման պատճառը առևանգված երկու ինքնաթիռների հարվածն է եղել, որոնք մխրճվել են շենքերի մեջ, բռնկվել, պայթել ու իրենց հետ պայթեցրել կառույցները, երրորդ ինքնաթիռը հարվածել է Պենտագոնին, չորրորդը, թերևս, առևանգիչների ներքին հակասության պատճառով, ընկել է Փենսիլվանիա նահանգի դաշտերից մեկում: Այս ծավալուն ահաբեկչական գործողության պաշտոնական մեղավորը ևս հայտնի էր` «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ուսամա բեն Լադենը, որը ստանձնել էր ահաբեկչության պատասխանատվությունը: Սակայն բազմաթիվ ամերիկացիներ չհավատացին պաշտոնական այս վարկածին:

Ահաբեկչությունից շատ չանցած համացանցում տեսագրություններ ու մեկնաբանություններ դրվեցին, որոնք հերքում էին պաշտոնական վարկածը. աշտարակների փլուզման կադրերն ուսումնասիրած որոշ գիտնականներ նշում էին, որ այդպես կարող են փլվել միայն այն շենքերը, որոնք հարկ առ հարկ` շղթայական պայթեցմամբ մասնագիտորեն ապամոնտաժվում են, իսկ կասկածամիտ քաղաքագետները հիշեցնում էին, որ մինչև նշված ահաբեկչությունը ԱՄՆ-ի իշխանությունները չէին կարողանում համոզել իրենց քաղաքացիներին ավելի շատ վճարել երկրի անվտանգության համար, մինչդեռ դրանից հետո խնդիրը լուծվեց նույնիսկ առանց քննարկման: Պաշտոնական վարկածին զուգահեռ նրանք մեղադրում էին իշխանություններին:

Իշխանության` լայնորեն տարածված տեսակետի համաձայն` ահաբեկիչները ջիհադ էին հայտարարել Արևմտյան աշխարհին, քանի որ 2001թ. ԱՄՆ-ը և դաշնակիցները պատերազմ էին հայտարարել Աֆղանստանի տալիբներին, գահընկեց արել նրանց վարչակազմին և իշխանությունը փոխանցել Համիդ Քարզային։ Սկսվել էր Իրաքի պատերազմը, որի ընթացքում տապալվել է Սադամ Հուսեյնի իշխանությունը: Եվ պաշտոնական ԱՄՆ-ը շուրջ մեկ տասնամյակ հետապնդեց ողբերգության մեղավորությունտ ստանձնած Բեն Լադենին, և ի վերջո մեծ ոգևորությամբ հրապարակեց նրա սպանության կադրերը: Թիվ մեկ ահաբեկչի մահն ամերիկացիները ցնծությամբ ընդունեցին:

Ներկայում Նյու Յորքում` Մանհեթենի այդ շրջանում, որտեղ նախքան ահաբեկչությունը վեր էին խոյանում Առևտրի համաշխարհային կազմակերպության աշտարակները, ի հիշատակ սեպտեմբերի 11-ի զոհերի` կանգնած է մի հուշահամալիր` քառակուսի ջրավազան, որի սև գրանիտե չորս պատերի վրա փորագրված են զոհերի անունները։ Ջուրը հազարավոր բարակ շիթերով ցած է հոսում` խորհրդանշելով երկու զոհերի ընկերների և բարեկամների արցունքները։

Դժվար է ասել` իրականում ով, ինչու և ինչպես էր կազմակերպել այդ սարսափելի ոճիրը, սակայն փորձագետները համակարծիք են մեկ հարցում. 2001թ. սեպտեմբերի 11-ն անդառնալիորեն փոխեց աշխարհը:

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները