1 Mercedes և 20 BYD. Երևանի քաղաքապետարանը 644.000 դոլարի էլեկտարական մեքենաներ է գնել

Երևանի քաղաքապետարանը 644 հազար դոլարով 21 հատ էլեկտրամոբիլ է գնել։ Այս մասին «Հետքը» տեղեկացավ Երևանի քաղաքապետարանից։ Մեքենաների գնման պայմանագրերի ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ ձեռք է բերվել 2023 թ․-ի մեկ Mercedes EQE500 և 2024 թ․-ի արտադրության 20 հատ  BYD song plus ավտոմեքենա։ Ի դեպ Mercedes-ի գնով հնարավոր է ձեռք բերել 3 հատ BYD։

Երևանի քաղաքապետարանը այս տարվա մայիսին ձեռք է բերել 20 նոր էլեկտրամոբիլ։ Էլեկտրամոբիլները BYD song plus մակնիշի են, 2024 թվականի արտադրության։ Մեքենաների գնման համար հայտարարվել է էլեկտրոնային աճուրդ։ Ամենացածր գնառաջարկը  ներկայացրել է «Էկո մոթորս գրուպ» ՍՊԸ-ն։ Մեքենաներից յուրաքանչյուրի արժեքը 11 մլն դրամ է՝ մոտ 28 հազար դոլար։ Քաղաքապետարանից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ էլեկտրամոբիլները սպասարկում են Երևանի քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումներին։ 

Համաձայն մեքենաների տեխնիկական բնութագրի՝ էլեկտրամոբիլների առավելագույն վազքը 200 կմ է։ Մեքենայի արտաքին չափերը 4785 մմ x 1980մմ x 1660մմ են, փոխանցման տուփը՝ ավտոմատ։ Մարտկոցը 71,8 ԿՎտ է, հզորությունը՝ 204 ձ/ուժ։ Մեկ լիցքավորմամբ մեքենան կարող է անցնել մինչև 520 կմ։ Էլեկտրամոբիլի երաշխիքային ժամկետը 5 տարի է կամ 150 հազար կմ վազք։ Մեքենայի առանձին մասերի՝ շարժիչի և մարտկոցի երաշխիքը 8 տարի է կամ 150 հազար կմ վազք։

«Էկո մոթորս գրուպ» ՍՊԸ-ից Երևանի քաղաքապետարանը ևս մեկ գնում է կատարել այս տարվա օգոստոսին։ Այս անգամ քաղաքապետարանը մոտ 33 մլն դրամ է վճարել 2023 թվականի արտադրության Mercedes EQE500 մակնիշի էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար։   

Համաձայն տեխնիկական բնութագրի՝ նոր ձեռք բերված էլեկտրամոբիլը լիաքարշ է, վազքը՝ 200 կմ։ Մեքենայի արտաքին չափերը 4880 մմ x 2032մմ x 1679մմ են, փոխանցման տուփը՝ ավտոմատ։ Մարտկոցը 96,1 ԿՎտ է, հզորությունը՝ 480 ձ/ուժ։ Մեկ լիցքավորմամբ մեքենան կարող է անցնել մինչև 609 կմ։ Էլեկտրամոբիլի սպասարկման ժամկետը 5 տարի է կամ 150 հազար կմ վազք։ Մեքենայի առանձին մասերի՝ շարժիչի և մարտկոցի երաշխիքը 8 տարի է կամ 150 հազար կմ վազք։

Թե ում է սպասարկելու թանկարժեք Mercedes EQE500-ն, Երևանի քաղաքապետարանից խոստացան գրավոր հարցմամբ պատասխանել։ Կարելի է ենթադրել, որ Mercedes EQE500-ը գուցե սպասարկի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

«Էկո մոթորս գրուպ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2021 թ.-ին։ Միակ բաժնետերը Արմեն Արիստակեսի Աբրահամյանն է։ Մատակարար ընկերության հիմնադիր-սեփականատերը համատեղ բիզնես ունի Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արտավազդ Թարխանյանի հետ։ Արմեն Աբրահամյանն ու Արտավազդ Թարխանյանը 2024 թ.-ին հիմնադրել են «Էկո բիլդ գրուպ» ՍՊԸ-ն, որը մատուցում է կառուցապատման ծառայություններ՝ նախագծում, շինարարական աշխատանքների պլանավորում և կառավարում։ 

«Էկո մոթորս գրուպ» ՍՊԸ-ն թանկարժեք էլեկտրամոբիլներ է մատակարել նաև մի շարք այլ համայնքային և պետական կառույցների։ «Հետքը» առաջիկայում կանդրադառնա նաև այդ գնումներին։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են
Ամենաընթերցվածները