Արցախցիների դեմ արշավը շարունակվում է. «Հրապարակ»

Երեկ վաղ առավոտյան Քննչական կոմիտեի մուտքի մոտ նկատել էինք մեկ տասնյակից ավելի դեղին ավտոբուսներ՝ առանց պետհամարանիշների, որոնց մի մասը մարդիկ հրելով փորձում էին մոտեցնել շենքին։ Մենք պարզեցինք, որ դրանք Արցախից բերված ավտոբուսներ են, որոնցով մարդիկ 2023-ի սեպտեմբերին տեղափոխվել են Հայաստան։ Թե ինչու են դրանք հայտնվել ՔԿ-ի բակում, արդյո՞ք իշխանությունը շարունակում է նախորդ օրը խորհրդարանում սկսած հակաարցախյան գրոհը՝ մեզ չհաջողվեց պարզել: Արցախյան շրջանակները տեղեկություն չունեին նոր առգրավումների մասին, բայց պատմեցին, որ Սրբազան շարժման ակտիվ շրջանում՝ հունիսի սկզբին, ՔԿ-ն մասկի շոու է իրականացրել Մասիս քաղաքում, որտեղ տեղակայված էին Արցախից բերված ավտոբուսները, եւ որոնք Մասիսում բնակություն հաստատած որոշ արցախցիների ցույցերի էին բերել։

Ի դեպ, դատարկ ավտոբուսներ առգրավելիս մասկի շոու են կազմակերպում՝ տասնյակ դիմակավորված աշխատակիցների գործուղելով դեպքի վայր, մինչդեռ վերջերս Նալբանդյան գյուղում զինված մարդասպանի դեմ անզեն օպեր եւ թաղային էին ուղարկել։

Քննչական կոմիտեից երեկվա ավտոբուսների մասին մեզ ասացին. «Հասարակական տրանսպորտի շահագործման ոլորտի ընկերությանն առնչվող՝ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվել է համապատասխան ավտոբուսային տրանսպորտային միջոցների առգրավման քննչական գործողություն։ Նախաքննության շահերից ելնելով՝ ներկա փուլում այլ տեղեկատվություն չեմ կարող տրամադրել»։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները