Ինչո՞ւ են տեղի ունենում էլեկտրաէներգիայի անջատումները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թե՛ սոցցանցերում, թե՛ տեղեկատվական այլ հարթակներում հաճախ կարելի է հանդիպել դժգոհություններ՝ կապված էլեկտրաէներգիայի անջատումների հետ: Իսկ մի քանի դեպքերում, կարելի է ասել, տեղի ունեցան աղմկահարույց հոսանքազրկումներ, օրինակ՝ կառավարության նիստի ժամանակ 2023 թվականի նոյեմբերի 23-ին, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ժամանակ այս տարվա օգոստոսի 7-ին, Աբովյան քաղաքի մարզադաշտում օգոստոսի 20-ին: Թե այս, թե՛ այլ անջատումների ժամանակ մեղադրանքի սլաքները հիմնականում ուղղվում էին դեպի ՀԷՑ-ը: Երեկ ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը նշեց, որ կառավարության նիստի ժամանակ հոսանքի անջատումը եղել է ԲԷՑ-ում կատարվող աշխատանքների պատճառով և ՀԷՑ-ի պատասխանատվության դաշտից դուրս էր:

Ընդ որում, Դարբինյանը նշել է, որ ԲԷՑ-ի հոսանքազրկումները, որպես կանոն, կարճատև են, բայց շատ մասշտաբային են, ու դրանց արդյունքում ամեն անգամ հոսանքազրկվում է հանրապետության մոտ 1/3-ը, ուստի աղմուկն էլ միշտ մեծ է լինում: Ինչ վերաբերում է օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ժամանակ էլեկտրաէներգիայի անջատմանը, ապա պարզվում է, որ մինչև հայտնի վթարի օրը թատրոնում մի քանի անգամ հոսանքազրկումներ էին տեղի ունեցել (ոչ ներկայացման պահին): «Մեր ընկերության անձնակազմը մի քանի անգամ ստուգայց էր կատարել և պարզել, որ խնդիրը իրենց բալանսում գտնվող տրանսֆորմատորի թերության հետ է կապված: Այդ ամենը մանրակրկիտ բացատրել էին թատրոնի համապատասխան աշխատակիցներին՝ ասելով, որ տրանսֆորմատորներից մեկը ենթակա է փոխարինման: Թատրոնը անտեսել էր մեր մասնագետների կարծիքը, որից հետո տեղի էր ունեցել բոլորիդ հայտնի վթարը, ավելին՝ որոշել էին վթարի համար ՀԷՑ-ին մեղադրել:

Վթարից հետո ևս մեկ անգամ մեր մասնագետները տեղում ուսումնասիրել էին պատճառը ու նորից նշել, որ խնդիրը տրանսֆորմատորից է»,-նշեց ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը՝ հավելելով, որ արդյունքում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ղեկավարությունը նամակով դիմել է ՀԷՑին՝ խնդրելով, որ ընկերությունն իր բարեգործական ծրագրի շրջանակում թատրոնի տրանսֆորմատորը փոխարինի նորով, քանի որ իրենք ֆինանսական խնդիրներ ունեն և իրենց միջոցներով չեն կարող դա անել։ Կոնֆերենցիաների լիգայի խաղի ժամանակ Աբովյանի մարզադաշտի հոսանքազրկման հետ կապված նշվեց, որ մինչև հայտնի խաղը ՀԷՑ-ը ստացել էր համապատասխան գրություն ՀՖՖ-ից՝ իրենց սեփականություն հանդիսացող երկու տրանսֆորմատորներից մեկը անջատելու վերաբերյալ: Տրանսֆորմատորը ՀՖՖ-ի դիմումի հիման վրա անջատվել էր, արդյունքում խաղի օրը ամբողջ բեռն ընկել էր մեկ տրանսֆորմատորի ու մեկ ուղղության վրա, որը չդիմանալով ծանրաբեռնվածությանը՝ անջատվել էր:

Խոսելով հուլիսի 6-ին «Երևանի ՀԷԿ 1»-ում տեղի ունեցած խոշոր հրդեհին, ապա, ըստ ՀԷՑ տնօրենի, ԵրՀԷԿ-ից սնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի մոտ 30 և Արաբկիր վարչական շրջանի 20 տոկոսը։ Հրդեհից հետո այդ բեռը տեղաբաշխվել է ընկերության այլ ենթակայանների միջև, ու էլեկտրասնուցումն ապահովել է պահուստային մալուխներով հավաքված, այլընտրանքային սխեմայի միջոցով։ «Հրդեհից առաջ թվով 9 բաշխիչ ենթակայան և շուրջ 32 922 բաժանորդ ունեին երկկողմանի էլեկտրամատակարարում, իսկ վթարից հետո վերը նշված ենթակայանը և բաժանորդները մնացին միակողմանի էլեկտրասնուցմամբ, որը հանգեցրեց վթարների վերացման ավելի երկար ժամանակի և բաժանորդների հոսանքազրկման՝ այն պարզ պատճառով, որ միակողմանի սնուցման մալուխի վթարման դեպքում էլեկտրամատակարարումը հնարավոր էր լինում վերականգնել միայն վթարված մալուխը նորոգելուց հետո, քանի որ բացակայում էր երկրորդ սնուցումը ԵրՀԷԿ-ից:

Նշեմ, որ այս ժամկետում հնարավոր դարձավ թեկուզ ընդհատումներով, բայց էլեկտրամատակարարում ապահովել մեր բաժանորդներին միայն Ընկերության կողմից իրականացված ներդրումային ծրագրի շնորհիվ, մասնավորապես՝ 2016-2020թթ. Ծիծեռնակաբերդ ենթակայանից 17 ուղեգծով մալուխներ ենք հասցրել Կենտրոն, որի շնորհիվ էլ հնարավոր դարձավ հավաքել էլեկտրամատակարարման ժամանակավոր սխեման»,-ասաց Դարբինյանը: Վերջինս նաև տեղեկացրեց, որ ՀԷՑ վթարների մոտ 34 %-ն այսօր տեղի են ունենում շինարարական աշխատանքների ընթացքում մալուխների վնասման պատճառով։ «Նման շինարարական մասշտաբների պայմաններում, երբ ճանապարհներ, շենքեր, ջրագծեր ու գազի խողովակներ են կառուցվում, շատ դեպքերում վնասվում են մեր մալուխները, որի հետևանքով նորից հոսանքազրկումներ են տեղի ունենում: Իհարկե, նման մեծածավալ շինարարության ժամանակ, որը կատարվում է մեր երկրում, նման դեպքերից խուսափել հնարավոր չէ»,-տեղեկացրեց Դարբինյանը՝ նշելով, որ 1456 վթարից 492-ը եղել է այլ կազմակերպությունների կողմից մալուխների վնասման պատճառով։

Ամփոփելով նշվածը ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահը հիշեցնեց, որ ՀԷՑ-ը էլեկտրաէներգետիկ համակարգում կարևոր, բայց միակ օղակը չէ, որին վերաբերում են էլեկտրաէներգիայի անջատումները: «Ինչպես տեսնում ենք, էլեկտրաէներգիայի անջատման պատճառ կարող են հանդիսանալ արտադրող կայանները, բարձրավոլտ ցանցերը, տարբեր կառույցների սեփական տնտեսությունը և այլն»,-ասաց նա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են
Ամենաընթերցվածները