ԲՐԻԿՍ-ի հարթակի ընդլայնվող «տարածքները». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նոր ձևավորվող աշխարհակարգն աչքի է ընկնում Արևմուտքի, որը հիմնականում ներկայացնում է Հյուսիսային Ամերիկայի ու Եվրոպայի զարգացած երկրները, շատ արագ զարգացող երկրների ու, այսպես կոչված, «Գլոբալ հարավի» պետությունների դիմակայությամբ։ Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, միջազգային հարաբերություններում իր գերակայությունը պահպանելու նպատակով գործի է դնում քաղաքական, տնտեսական ու անվտանգային մեխանիզմներն ու ինտեգրացիոն հարթակները։ Օրինակ՝ այս շրջանակում կարող ենք դիտարկել ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի ու Մեծ յոթնյակի հարթակները։ Մյուս կողմից էլ՝ բազմաբևեռ աշխարհակարգ ստեղծելու և տնտեսական առաջընթաց ապահովելու նպատակով զարգացող երկրներն իրենց հերթին փորձում են ստեղծել փոխգործակցության լայն հարթակներ, որոնցից մեկն էլ ԲՐԻԿՍ-ն է։ Շատ հաճախ մեր հասարակության շրջանում ԲՐԻԿՍ-ն ուղղակիորեն ասոցացվում է Ռուսաստանի հետ ու այն որակվում է որպես «ռուսական ինտեգրացիոն միավորում»։

Ճիշտ է, այս նախաձեռնության հեղինակը Ռուսաստանն է, սակայն նախ՝ հարկ է նշել, որ ԲՐԻԿՍ-ի հիմնադիր անդամներն են ոչ միայն Ռուսաստանը, այլև Չինաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը, որոնց միացել է նաև ՀԱՀ-ը, որն Աֆրիկայում ամենամեծ տնտեսությունն ունի։ Եվ այս կազմակերպությունն իր անվանումը ստացել է հենց հիմնադիր երկրների անունների առաջին տառերից (BRICS-Brazil, Russia, India, China, South Africa)։ Այնուհետ ԲՐԻԿՍ-ին միացան Իրանը, Եթովպիան, Եգիպտոսն ու ԱՄԷ-ն։ Սա ԲՐԻԿՍ-ի փաստացի առաջին ընդլայնումն էր, բայց սպասվում է նաև ընդլայնման հաջորդ փուլը ևս, քանի որ բազմաթիվ երկրներ հետաքրքրություն են ցուցաբերում կազմակերպությանն անդամագրվելու նպատակով։ Ուշագրավ է, որ ԲՐԻԿՍ-ին միանալու ձգտումներ են ցուցաբերում նաև Ադրբեջանն ու Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է ու ակտիվորեն փոխգործակցում է Արևմուտքի հետ։ Փաստացի Անկարան փորձում է միաժամանակ օգտվել արևմտյան ու զարգացող երկրների ստեղծած տնտեսական հարթակներից։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա վերջինս շտապում է առավելագույն օգուտ քաղել ամբողջ եվրասիական մայրցամաքի հիմնական առևտրային այս հանգույցից, առավել ևս, որ ո՛չ Եվրամիություն, ո՛չ էլ որևէ այլ տեղ գնալու ո՛չ իրական հնարավորություններ ունի, ո՛չ էլ առանձնապես մեծ ցանկություն:

Իսկ որ ԲՐԻԿՍ-ն ահռելի տնտեսական ներուժ ունի, դրա մասին խոսելն անգամ ավելորդ է։ Կազմակերպությունն ընդգրկում է աշխարհի տարածքի 30 տոկոսը և բնակչության 45 տոկոսը։ Ու կազմակերպության շրջանակներում հիմնական քննարկումների թեման տնտեսական համագործակցության, ներդրումային ստրատեգիաների ու ենթակառուցվածքների ֆինանսավորման հարցերն են։ Պատահական չէ, որ փորձագիտական շրջանակներում ԲՐԻԿՍ-ը դիտարկվում է որպես Մեծ յոթնյակի` G7-ի ձևաչափին հակադիր կամ հակակշռող բլոկ։ ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների կողմից է ստեղծվել Զարգացման նոր բանկը, որը 100 միլիարդ դոլար կապիտալ ունի։ Բանկի գործունեության նպատակն է ֆինանսավորել ենթակառուցվածքային նախագծերը և կայուն զարգացման նախագծերը ԲՐԻԿՍ-ի անդամ և զարգացող այլ երկրներում։ Ընդ որում, ԲՐԻԿՍ-ի անդամներն այնքան են խորացրել համագործակցությունը ֆինանսական հարցերում, որ արդեն քննարկում են միասնական արժույթ ստեղծելու և միջազգային առևտրում դոլարի գերակայությունից ազատվելու հարցը։

Ընդ որում, այնպես չէ, որ ԲՐԻԿՍ-ի ձևաչափում մասնակիցների շահերը լիովին համընկնում են միմյանց։ Պետք է նկատել, որ կազմակերպության անդամներից Հնդկաստանը և Չինաստանը լուրջ հակասություններ ունեն միմյանց միջև, ու այս երկրների սահմանին երբեմն բախումներ են տեղի ունենում։ Հնդկաստանը դժկամությամբ է վերաբերվում ԲՐԻԿՍ-ի արագ ընդլայնման մոտեցմանը՝ նկատելով, որ դրան հատկապես ձգտում է Չինաստանը, որը նպատակ ունի իր տնտեսական հնարավորություններն օգտագործել ու կազմակերպության ընդլայնման միջոցով տարածել չինական ազդեցությունը։ Սակայն, միևնույն ժամանակ, պետք է արձանագրել ԲՐԻԿՍ-ի հարթակի հաջողված լինելը, որ ձգողականություն է առաջացնում այլ զարգացող երկրների շրջանում։ Ուստի, պետք է հաշվի նստել այս իրողության հետ։

Սա վերաբերում է նաև Հայաստանին, որը, շատ փորձագետների կարծիքով, պետք է հնարավորինս ընդլայնի իր համագործակցության շրջանակները, այդ թվում՝ ԲՐԻԿՍ-ի ֆորմատում: Ավելին, շատերի կարծիքով, ԲՐԻԿՍ-ի շրջանակներում ակտիվացումը կարող է բարձրացնել Հայաստանի սուբյեկտայնությունը, որպես միջազգային խաղացողի, հնարավորություն տալ մեր երկրին՝ ունենալ նոր դաշնակիցներ ամբողջ աշխարհում և ամրապնդել հարաբերությունները ներկա գործընկերների հետ։ Բայց Հայաստանի իշխանությունները շարունակում են «ուղտի ականջում քնած մնալ» ու բաց են թողնում այս կազմակերպության հետ որևէ ձևով փոխհարաբերվելու հնարավորությունը, մինչդեռ մեր հակառակորդ երկրները՝ Թուրքիան ու Ադրբեջանը, սևեռվել են ԲՐԻԿՍ-ի ուղղությամբ։ Կազմակերպության հետ համագործակցելու և ինտեգրվելու կարևոր հանգամանք է նաև այն իրողությունը, որ Հայաստանի տնտեսական կապերը հիմնականում այնպիսի երկրների հետ են, ինչպես Ռուսաստանը, Իրանը, Չինաստանն ու ԱՄԷ-ն։

Չհաշված, որ Հայաստանը բավական ջերմ հարաբերություններ ունի Հնդկաստանի հետ, որից նաև մեծ քանակությամբ զենք է գնում։ Սրանք հարցեր են, որ պետք է լինեն երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում։ Սակայն այս ամենը հանրությանը հասցնելու, ինչպես և համագործակցության թեման շեշտադրելու առաքելությունը մնացել է անհատների ուսերին: Ի մասնավորի, այս առումով կարևոր էր, որ օրերս «Իմ երկիր, իմ Հայաստան» շարժման ղեկավար Մհեր Ավետիսյանի նախաձեռնությամբ Երևանում կայացավ «ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի հետ Հայաստանի և ԵԱՏՄ-ի համագործակցության նոր հորիզոններ» միջազգային համաժողովը, որի նպատակը ԲՐԻԿՍ-ի մասին հայկական քաղաքական վերնախավի և հասարակության իրազեկվածության բարձրացումն էր:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»
Ամենաընթերցվածները