Բոլորին «հերոսացնելու» ճանապարհը. իսկ շնչելու հարկը ե՞րբ են մտցնելու. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի «հանճարեղ ու անմոռանալի» կառավարման ներքո Հայաստանում դեռևս ապրողներիս կյանքը, առհասարակ՝ հայաստանյան իրականությունը ավելի ու ավելի է ընկղմվում «հեքիաթի» մեջ: Հարկավ, հեքիաթայի՜ն իրականության մեջ ենք ապրում: Կհիշեք, կարծում ենք, Ռոդարիի՝ Չիպոլինոյի մասին հեքիաթի հատկապես այն դրվագը, երբ շարունակաբար նորանոր հարկեր ու տուրքեր են սահմանվում, իսկ «ժողովրդի» վրա գոռում են. «Հենց օդի հարկը բարձրացրեցինք, սկսեցիք քիչ շնչել...»:

Հիմա՝ մերն է: Ավելի ճիշտ՝ փաշինյանական իշխանությանը:

Գիտեք, իհարկե, որ այդ իշխանության պետեկամուտային խորքերում մշակվել է մի օրինագիծ, որը գործարար աշխարհի ու տնտեսագետների կողմից բնորոշվել է արդեն որպես «հարկային տեռորի» նախագիծ: Խոսքն այն մասին է, որ եթե մինչ այս գործարարը, հարկային խախտում թույլ տալու դեպքում կարող էր վճարել հայտնաբերված խախտմամբ պահանջվող գումարը ու շարունակել իր գործունեությունը, ապա հիմա առաջարկվում է նման գործարարներին կալանավորել (երևի պիտի գոհ լինեն, որ չի առաջարկվում քառատել, տեղում սպանել և ունեցվածքը փոխանցել իշխանամերձների հիմնադրամներին և այդպես շարունակ):

Մինչ դրա վերաբերյալ մեր դիտարկումներին անցնելը, հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 1-ից էլ տաքսիները «ՀԴՄ-աֆիկացնելու» կարգ է սահմանվել: Տաքսիները պիտի էլեկտրոնային ՀԴՄ-ներ տրամադրեն: Պատկան կառույցը հայտարարություն էր տարածել այդ առնչությամբ, որի լեյտմոտիվն այն էր, թե՝ մի՛ վախեցեք, տաքսի վարողնե՛ր, ձեզ շատ չենք ցավացնելու, թեթևակի ենք ցավացնելու, ՀԴՄ-ն թղթով չի լինելու, այլ էլեկտրոնային, ովքեր արդեն ինչ-ինչ հարթակներում են, նրանց փոխարեն իրենց վարձած ընկերություններն են դա անելու, իսկ, այ, լրիվ անհատական կարգով տաքսի վարողները պիտի ընթացակարգեր անցնեն, գրանցվեն և այլն:

Ու ոչ մի խոսք այն մասին, որ այդ լրացուցիչ հարկահավաքությունն անխուսափելիորեն կանդրադառնա տաքսի ծառայությունների ուղեվարձի (ճանապարհավարձի) վրա, որն առանց այդ էլ արդեն «ներքին կարգով» թանկացել է: Ի լրումն, պարզ է, չէ՞, որ տաքսի ծառայություններ մատուցողներն էլ ուղևորների գրպաններին են հարվածելու: Եթե հաշվի առնենք հասարակական տրանսպորտի ուղեվարձի կտրուկ թանկացման իշխանական ցանկություն-երազանքները, ապա պատկերն ավելի տխրամած կդառնա:

Հանրագումարում, Փաշինյանն ու նրա իշխանությունը որոշել են նաև այդ ուղղությամբ ներխուժել Հայաստանի բնակիչներիս սմքած գրպանները:

Սա, եթե չհաշվենք շարունակաբար ավելացվող նորանոր հարկերը, զանազան-զարմանազան տուգանքները, տույժերը, «աղի տուգանքը», ցելոֆանե տոպրակի «հարկը» ու փաշինյանական իշխանության ներդրած այլևայլ անհեթեթ ու գրպանակտրիչ նորամուծությունները:

Տնտեսագետները, կարծում ենք, էլի ու էլի կխոսեն այս ամենի մասին, բայց նշված մոտեցումները թույլ են տալիս նաև որոշակի այլ դիտարկումներ անել:

Այդ շարքում առաջինն այն է, որ գործարարներին ամեն գնով բանտարկելու մասին նախագծի առանցքային նկատակը քաղաքական է: Փաշինյանն ու նրա թիմը պատրաստվում են ընտրությունների, իսկ իրենց դեպքում տեղին է ասել՝ արհեստական վերարտադրության, ուստի ցանկանում են նման նախագծերով կա՛մ ոչնչացնել գործարար միջավայրը, նաև՝ տեղ ազատելով մեզ թշնամի երկրներից կապիտալա-գործարարական էքսպանսիայի համար, կա՛մ գործարարներին համատարած մտցնել հարկային տեռորի մամլիչի տակ, շարունակաբար «կթել», մինչև այլևս «քերելու» բան չլինի: Ավելին, գործարարներին մտցնելով համատարած մամլիչի տակ՝ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն ձգտում են այնպես անել, որ որևէ գործարար հանկարծ մտքով չանցկացնի որևէ կերպ աջակցել հակաիշխանական որևէ ուժի, հակառակ դեպքում կլինի բիզնեսի ոչնչացում, ունեցվածքի խլում, գործարարի ազատազրկում և այլն, և այլն:

Մեկ այլ դիտարկում: Այն, որ Փաշինյանի կառավարությունը հասել է տաքսիստներին, հուշում է, որ բյուջեի գործերը շատ վատ են: Այնքան վատ, որ իշխանությունը փորձում է ամեն մեկից ու ամեն ինչից ինչ-որ բան «քերել», «քերթել», պոկել: Բայց, դատելով փորձագետների վերլուծություններից, դա էլ չի օգնում, և պետական բյուջեում «շողշողում» է մի ահռելի սև խոռոչ, հիմա՝ մոտ 120 միլիարդանոց, իսկ տարեվերջին սպասվում է, այդպես, մի 250-300 միլիարդանոց անդունդ...

Բայց կառավարությունը ոչ թե սեկվեստրի է գնում, ոչ թե իրենց պարգևավճարներն են կրճատում (ի դեպ, ինչի՞ համար են նրանց անընդհատ պարգևավճարում, կարո՞ղ եք ասել, այդ ո՞ր արժանիքի կամ արդյունքի համար), ոչ թե փիարվելու նախագծերն են չեղարկում (ամեն տեսակ ֆեստիվառներ, հեծանվաքշոցիներ, չեղած համերգի համար վճարումներ և այլն), այլ ամեն առիթով օրինականացված «ջեբկիրության» են դիմում, այն է՝ մտնում են հարկատուների գրպանը: «Հերոսացնում» են, էլի:

Ոչ պակաս հատկանշական է, թե այդ ո՛ր իշխանությունը, ո՛ր գործիչն է անում այդ ամենը կամ կանգնած այդ ամենի ետևում: Դա, այո, Նիկոլ Փաշինյանն է: Այն Նիկոլ Փաշինյանը, որ ընդդիմադիր աշխատելու շրջանում ուղղակի գլուխ էր տանում թալանի, յուրացումների, «խեղճ ժողովրդի», «հարկերի բարձրացման անթույլատրելիության» մասին բոցաշունչ ելույթներով ու հրապարակումներով:

Այն նույն Նիկոլ Փաշինյանը, որ հայտարարում էր, թե «ժողովուրդը (քաղաքացին) տուգանքի մատերիալ չի», բայց իր կառավարությունը մարդկանց տուգանելու առումով ուղղակի աներևակայելի ռեկորդներ է «խփել»: Արդեն ավելի քան 6 տարի է՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա խմբակն իշխանության են: Իրենք լեն ու բոլ, առոք-փառոք, չաղ ու բախտավոր կենցաղավարման և ապրելակերպի մեջ են:

Արդեն 4 տարի և ավելի է, ինչ այս իշխանությունը Հայաստանն ու Արցախը մատնում է տարածքային ահռելի, մարդկային՝ անվերականգնելի կորուստների: Անընդհատ զոհեր, ավերածություններ, աղետներ, կորուստներ, համաճարակներ, վարակներ...

Իսկ ի՞նչ են արել, ստեղծել, պրոբլեմներից ու սպառնալիքներից բացի: Ոչի՛նչ:

Միայն հարկե՛ր, տուգանքնե՛ր, գեստապոյական բռնություննե՛ր, քաղաքական հետապնդումնե՛ր, նորանոր հարկե՛ր, եղածների ավելացումնե՛ր, աղքատության խորացո՛ւմ, թանկացումնե՛ր, անվտանգային խայտառակ սպառնալիքնե՛ր...

Ու դրա համար մենք հարկե՞ր ենք մուծում: Դրա համար կերակրում ու մի բան էլ պարգևավճարո՞ւմ ենք նման իշխանությանը: Որ՝ ի՞նչ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները