Որքա՞ն եկամուտ է ստացել ամրակցված ինտերնետի շուկայի բաժանորդների շուրջ 32 տոկոսը սպասարկող օպերատորը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայաստանյան կապի երեք օպերատորներն էլ գտնվում են առաջին 1000 խոշոր հարկատուների լավագույն հիսնյակում: Նրանցից «Տելեկոմ Արմենիան» (Team) նախօրեին հրապարակել է 2024 թ. 2-րդ եռամսյակում ընկերության տեխնիկատնտեսական և ֆինանսական ցուցանիշները։ Ի մասնավորի, պարզվում է, որ ընկերությունը շարժական կապից ստացել է 4,89 մլրդ դրամ եկամուտ, որը 5,5%-ով կամ 256,6 մլն դրամով ավելի է սույն տարվա 1-ին եռամսյակից և գերազանցում է 2023 թ. 2-րդ եռամսյակի ցուցանիշը 5 %-ով կամ 234,3 մլն դրամով։

Շարժական կապի բաժանորդների թիվը 2024 թ. 2-րդ եռամսյակում կազմել է 1 մլն 51 հազար 679։ 2024 թ. 1-ին եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 1,5%-ով կամ 15 հազար 391 բաժանորդով, իսկ 2023 թ. 2-րդ եռամսյակի համեմատ բաժանորդների թիվն աճել է մոտ 9 %-ով կամ 85 հազար 553 բաժանորդով։

Աճել է նաև շարժական ինտերնետ օգտագործողների թիվը։ 2024 թ. 2-րդ եռամսյակում այն կազմել է 761 հազար 137, ինչը գերազանցում է նախորդ եռամսյակի և 2023 թ. 2-րդ եռամսյակի ցուցանիշը՝ համապատասխանաբար 3,3%-ով և 13,4%-ով։ Շարժական ինտերնետի ծառայություններից 2024 թ. 2-րդ եռամսյակում ստացվել է 2,54 մլրդ դրամ եկամուտ՝ գերազանցելով նախորդ եռամսյակի ցուցանիշը 13 %-ով կամ 292,4 մլն դրամով, իսկ 2023 թ. 2-րդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 11,5% կամ 262,8 մլն դրամ։

2024 թ. 2-րդ եռամսյակի դրությամբ ընկերությանը բաժին է ընկնում ՀՀ շարժական կապի շուկայի բաժանորդների մոտ 26 %-ը։

2024 թ. 2-րդ եռամսյակում «Տելեկոմ Արմենիան» ամրակցված կապից ստացել է 3,93 մլրդ դրամ եկամուտ, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 5,2 %-ով կամ 194,4 մլն դրամով։ Ամրակցված ինտերնետի բաժանորդների թիվը 2024 թ. 2-րդ եռամսյակի դրությամբ 96,9 հազար է, 2023 թ. 2-րդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 4,3 %-ով կամ 3,964 բաժանորդով։

2024 թ.-ի 2-րդ եռամսյակի արդյունքում «Տելեկոմ Արմենիա»-ին բաժին է ընկնում ամրակցված ինտերնետի շուկայի բաժանորդների 32,3%-ը:

«Մեր ռազմավարական ծրագիրը՝ 25 Գբ/վ թողունակությամբ գերարագ օպտիկամանրաթելային ցանցի կառուցումը տալիս է իր դրական արդյունքները։ Հազարավոր բաժանորդներ վերամիանում են ֆիքսված ինտերնետի մեր նոր ցանցին, ինչպես նաև կայուն աճում է նոր բաժանորդների թիվը։ Գոհունակության ցուցանիշը այս ցանցի դեպքում շատ բարձր է, և մենք ակնկալում ենք պահանջարկի ավելացում ապագայում։ Այս ցանցը նաև հիմք է հանդիսանալու Հայաստանի ողջ տարածքում ամենաժամանակակից բջջային ծառայությունների գործարկման համար՝ ապահովելով եկամտի կայուն աճ»,- նշում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»
Ամենաընթերցվածները