Հանցավոր խումբը թմրամիջոցների լաբորատորիա է ստեղծել, և զբաղվել է փողերի լվացմամբ

Ավարտվել է հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թմրամիջոցներ, խիստ ներգործող նյութեր պարունակող բույսեր աճեցնելու, փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված ապացուցողական և վարութային համակարգված գործողությունների, Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հիմնավորվել է, որ ՌԴ 38-ամյա քաղաքացի Ա.Ս.-ն, «Տելեգրամ» հավելվածում առկա առցանց խանութ-հարթակի միջոցով զբաղվելով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ, այն առավելապես ընդլայնելու և նոր՝ առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դիտավորությամբ, ստեղծել է կազմակերպված խումբ՝ հանցավոր կազմակերպություն՝ դրա կազմում ներգրավելով Կորեայի Հանրապետության քաղաքացի Ջ.Կ.-ին, ինչպես նաև՝ իր մտերմուհիներ, ՀՀ քաղաքացիներ 25-ամյա Է.Հ.-ին և 19-ամյա Ս.Կ.-ին, և ղեկավարել այն:
 
Այնուհետև, մշակելով հանցավոր ծրագրեր, խմբի անդամների միջև կատարել է դերաբաշխում, նրանց տվել հանձնարարություններ, իրականացրել հանցավոր ճանապարհով ստացված ֆինանսական միջոցների կառավարում, վերահսկում և բաշխում։
 
Ստեղծված հանցավոր կազմակերպության գործունեությունն ավելի ընդլայնելու նպատակով Ա.Ա.-ն, Ջ.Կ.-ի հետ միասին, 2023թ. ապրիլին վարձակալել են առանձնատուն, որտեղ, «Մարիխուանա» տեսակի թմրանյութ ստանալու նպատակով, բնակարանի բոլոր սենյակներում ստեղծել են հատուկ լաբորատոր հարմարություններ` օդափոխության և լուսային համակարգերով։ Ապա տարբեր տարաների մեջ ցանել և հատուկ պայմաններում, իրացման և շահույթ ստանալու նպատակով, աճեցրել են «Կանեփ» տեսակի բույսեր, որոնք հանցավոր կազմակերպության անդամների կողմից վերամշակվել են, իրացման նպատակով բաժանվել մասերի, փաթեթավորվել, և ինչպես առձեռն, այնպես էլ՝ թաքստոցներում տեղադրելով, «Տելեգրամ» հավելվածի առցանց խանութ-հարթակի միջոցով վաճառվել մի շարք անձանց:
 
Ա.Ա.-ի և հանցավոր կազմակերպության անդամների կողմից, 2021թ․ դեկտեմբերից մինչև 2023թ․ նոյեմբեր ընկած ժամանակահատվածում, հանցավոր ճանապարհով` թմրամիջոցների իրացումից ստացված ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը, դրանց իրական բնույթը թաքցնելու, տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու, ստացված դրամական միջոցներին օրինական տեսք հաղորդելու նպատակով, «Տելեգրամ» համացանցային հավելվածի միջոցով իրացված թմրամիջոցների գումարները հաճախորդներից ստացվել են կրիպտորաժույթի փոխարինված վիճակում՝ Ա.Ա.-ին պատկանող կրիպտոարժույթի էլեկտրոնային հաշվեհամարների փոխանցելով:
 
Այնուհետև, Ա.Ա.-ն իրեն պատկանող հիշյալ կրիպտոհաշիվներից կրիպտոարժույթ է փոխանցել կրիպտոարժույթի փոխանակում իրականացնող ԱՁ-ի էլեկտրոնային կրիպտոդրամապանակին: Վերջինս, 133 անգամ կրիպտոարժույթը փոխարինելով դրամի՝ ընդհանուր 9.151.400 ՀՀ դրամ գումարը, ինչպես նաև թմրանյութի վաճառքից ստացված այլ գումարները փոխանցել է Ա.Ա.-ին պատկանող «Ի դրամ» դրամապանակին, որոնք տնօրինվել են Ա.Ա.-ի և հանցավոր կազմակերպության խմբի անդամների կողմից։

Հանցավոր կազմակերպության կողմից իրացման նպատակով ցանված և աճեցված թվով 202 հատ տերտրոհիդրոկանաբինոլ պարունակող «Կանեփ» տեսակի բույսերը, ինչպես նաև 3030 գրամ «Կանեփ» տեսակի թմրանյութը, 59.09 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրանյութը, 1 հատ կշեռք, ուլտրամանուշակագույն լույս արձակող սարքեր, օդը խոնավեցնող և չորացնող սարքավորումներ, պարարտանյութեր, բույսերի աճեցմանը խթանող այլ նյութեր հայտնաբերվել են կատարված խուզարկությամբ, իսկ խմբի անդամների բնակության վայրերում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր 323.7 գրամ «Մարիխուանա» և 0.05 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութեր և էլեկտրոնային կշեռք:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ա.Ա.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 404-րդ հոդվածի 3-րդ մասով, 318-րդ հոդվածի 1-ին մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ խմբի մյուս երեք անդամներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 404-րդ հոդվածի 3-րդ մասով, 319-րդ հոդվածի 1-ին մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Խմբի բոլոր անդամների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ՀՀ քննչական կոմիտե
դիտվել է 25 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները