«Այս խլուրդային վիճակը մեր տունը քանդում է, պետք է համարձակ ու խիզախ լինենք». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր իրականության մեջ մշտապես բարձրաձայնում ենք խնդիրների մասին, բայց ավելի հաճախ չենք մատնանշում այն ուղիները, որոնցով երկիրը պետք է դուրս գա մղձավանջից: Ո՞րը պետք է լինի մեր շոգեքարշը: Համահայկական գրողների միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանն ասում է՝ շոգեքարշը պետք է լինի ապագա Հայաստանի տեսլականը:

«Քննադատել կառավարությանը կարելի է և պետք է, հայհոյել չի կարելի: Տարիների ընթացքում հրապարակը լցվեց հայհոյանքով, որը փակեց ապագա Հայաստանի տեսլականի ուրվագիծն անգամ: Կոպիտ, կոշտ խոսքեր, հայհոյախառն արտահայտություններ երկուստեք են հնչում՝ և՛ կառավարությունից, և՛ կառավարությանն ուղղված: Սա անհանդուրժելի մի վիճակ է: Ի՞նչն է հատկապես ցավալի: Այս ընթացքում չխոսվեց, թե ինչպիսի երկիր ենք ուզում կառուցել: Ոչ ոք այդ խիզախությունը չունեցավ և չասաց, թե ապագա Հայաստանում ինչ պետք է լինի ու ինչ չպետք է լինի: Հող հանձնելը քաղաքականություն չէ, ստրկությունը ազգային նպատակ չէ: Այն, ինչ այսօր Հայաստանում կատարվում է, մեր էության հետ կապ չունեցող օտարածին մի վիճակ է, որը մերժում ենք ազգովի: Բայց ինչո՞ւ չի կատարվում որևէ փոփոխություն: Ժողովուրդը կարկամած նայում է, թե ինչ է կատարվում հրապարակում: Ժողովուրդը չի ուզում միայն ներկա վարչակազմի քննադատությունը լսել, նույնիսկ հոգնել է: Երբ որևէ մեկը հանդես է գալիս քննադատությամբ, չեմ լսում նրան, որովհետև արդեն ամեն ինչ ասված է: Ոչ ոք չի խոսում այն մասին, թե ինչպիսի երկիր ենք ուզում կառուցել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ափինյանը:

Նա մշակութային ոլորտի օրինակն է բերում իբրև մի մարդ, որը կյանքում, ինչպես ինքն է նշում, ուրիշ ոչ մի գործով չի զբաղվել, բացառապես մշակութային գործունեություն է ծավալել: «Թերթ ենք տպագրել, ստեղծել ենք լավագույն մշակութային միությունը, որը չորրորդ տարին անընդմեջ Հայաստանում ճանաչվում է լավագույն ստեղծագործական միություն: Համահայկական գրողների միությունն այսօր ամենաակտիվ ու եռանդուն գործող կառույցն է: Միշտ ասել եմ, որ Հայաստանի մշակութային հիմնախնդիրները հնարավոր է լուծել մեկ ամսում: Կարող ենք մեկ ամսում լուծել, բայց 34 տարի է՝ դրանք չեն լուծվում: Ոչ մի անգամ որևէ մեկը չասաց՝ ինչպե՞ս ենք դա անելու: Սա է խնդիրը: Խնդիրների լուծման ուղիները պետք է նախանշվեն բոլոր բնագավառներում:

Մարդիկ, որոնք հրապարակներում խոսում են, պետք է ասեն, որ, օրինակ՝ ստեղծելու ենք մի երկիր, որտեղ կոռուպցիան ոչնչանալու է իսպառ, այն պարզ պատճառով, որ կոռուպցիան ունի մեկ աղբյուր՝ կառավարությունը: Եթե կառավարությունում հայտնվեն արդար մարդիկ, հասարակությունում կվերանա կոռուպցիան: Արդար մարդիկ ոչ մի զիջում չեն անի, կպատժեն մեղավորներին, բայց Հայաստանում հանցավոր մարդիկ «հարգանքի արժանի են» առ այսօր: Ուզում եմ ապագա Հայաստանի մասին խոսք լսել, բայց մարդիկ դրա մասին չեն խոսում: Ինչպե՞ս են զարգացնելու մեր տնտեսությունը: Կարող եմ մանրամասն ու ճշգրիտ ասել, թե ինչպես պետք է զարգացնել հայ մշակույթը: Եվ այսպես՝ մշակույթի ոլորտում մնալու են միայն առաջին դեմքերը, երկրորդական, երրորդական, տասնվեցերորդական դեմքերն անհետանալու են հայ մշակույթից, նրանք գործ չունեն հայ գրականության, երաժշտության և այլնի հետ»,-նշում է մեր զրուցակիցը:

Վերհիշում է Սոս Սարգսյանի՝ դեռ տարիներ առաջ արտահայտած միտքը: «Ասում էր՝ մեր մշակութային դաշտը լցվել է մոլախոտով, քաղհան անող է պետք: Իբր սիրում ենք Սոս Սարգսյանին: Իր պատգամը կատարեցի՞նք, ոչ: Այսօր հայ մշակութային դաշտը մոլախոտով լեցուն տարածք է, որտեղ կարող ես մեկ-երկու ծաղիկ գտնել: Եթե դաշտը մաքրում ենք, ստացվում է, որ Հայաստանն ունի ոչ թե ութ հազար գրող, ինչպես այսօր է, այլ ունի տասը գրող: Մի՞թե բարդ է այդ տասը գրողի համար ստեղծագործական լավ պայմաններ ստեղծել:Հայաստանն ունի հրաշալի գեղանկարիչներ, մի՞թե բարդ է տաղանդավոր մարդկանց առջև ճանապարհ բացել դեպի Եվրոպա, որ աշխարհը ճանաչի նրանց:

Խորհրդային Հայաստանում այդ սկզբունքն էր գործում: Վահագն Դավթյան, Համո Սահյան, Հրաչյա Հովհաննիսյան, Սերո Խանզադյան, Մարո Մարգարյան, Գևորգ Էմին, Պարույր Սևակ, կարելի է անվերջ անուններ թվել, այս մարդիկ մշակութային հրաշալի քաղաքականության շնորհիվ դարձան հայ գրականության առաջին դեմքերը: 70-ական թվականներին էլ Հայաստանի գրողների միությունն ուներ 500 անդամ, բայց մշակույթի նախարարությունը նրանց բոլորին չէր կանգնեցնում ժողովրդի առաջ: Նույն քաղաքականությունն էր գիտության մեջ: 70-80-ական թթ. ունեինք հայագիտության փայլուն դեմքեր՝ Էդվարդ Աղայան, Էդվարդ Ջրբաշյան, Գևորգ Ջահուկյան, այլ ոլորտներում՝ Մխիթար Ջրբաշյան, Հրանտ Թամրազյան, Վիկտոր Համբարձումյան: Ասացի, թե ինչ փոփոխություններ եմ ուզում մշակույթի ոլորտում, մյուսներն էլ պետք է ասեն, թե ինչ փոփոխություններ են ուզում կատարել այլ ոլորտներում»,-ընդգծում է գրականագետը:

Վստահ է՝ այսօր պետք է բոլոր ոլորտների լավագույն կադրերին համախմբել, նրանք պետք է լինեն կառավարությունում, ոչ թե խնդրին չտիրապետող մարդիկ: «Լավագույնները պետք է ծրագրեր առաջադրեն և խոսեն այն մասին, թե ինչպես են խնդիրները լուծելու: Պետք է համարձակ ու խիզախ լինենք, Հայաստանում այս խլուրդային վիճակը մեր տունը քանդում է»: Փոփոխություններ են կատարվում կրթական համակարգում: «Հայոց պատմությունը» փոխարինվում է «Հայաստանի պատմությամբ», Հայ գրականության դպրոցական ծրագրերն են փոփոխվում, հայ հեղինակները փոխարինվում են արտասահմանյան հեղինակներով:

Կարծես ամեն ինչ արվում է երիտասարդների շրջանում պատմական հիշողությունը հետին պլան մղելու համար: «Արտասահմանը հարցեր ունի Հայաստանի հետ: Շատ երկրներ, ուժեր կան, որոնք ուզում են Հայաստանի վիթխարի ներուժը ոչնչացնել, Հայաստանը պահել վանդակի մեջ: Դա միայն Ադրբեջանի ու Թուրքիայի խնդիրը չէ, ճիշտ է, նրանք Հայաստանի առաջին թշնամիներն են: Աշխարհի նպատակը սա է, իսկ ո՞րն է մեր նպատակը, առաջ քաշենք մեր նպատակը և այն իրականություն դարձնենք: Մեղադրել ժողովրդին անտարբերության մեջ չի կարելի, այդ նույն ժողովուրդն է, որ հազարավոր զոհերի գնով պահեց իր երկիրը: Որևէ քաղաքական գործիչ երկի՞ր է պահել, ամբողջ օրը հեռուստացույցով խոսում են քաղաքական շատախոսները: Գիտեմ մեկ ճշմարտություն. հայրենասիրությունը հայրենի հողն է, ով հող է տալիս, նա հայրենասեր չէ, ով հիմնավորում է, որ պետք է Արցախը հանձնենք, որ խաղաղ ապրենք, նա հայրենասեր չէ: Սա է հստակ գաղափարը, մեկ ճշմարտության հավատավոր լինենք: Ոչ թե մեղադրենք ժողովրդին, այլ կարողանանք լինել լավ հովիվ ժողովրդի համար: Այդ հովիվն է, որ չկա: Մեզ լավ հովիվ է պետք, քաղաքական դեմք, որ առաջնորդի, դա լինելու պարագայում ժողովուրդը կանի այն, ինչը հիմնավոր կներկայացնեն:

Ինչո՞ւ ժողովուրդը պետք է ձայն տա կամ հետևի մեկին, ով չի ասում, թե ինչպիսին է պատկերացնում վաղվա Հայաստանը, չի ասում, թե վաղն ինչ է անելու: Քաղաքական գործիչները, կուսակցությունները պետք է հասկանան, որ պետք է գործ անել ժողովրդի համար, օգուտ տալ նրան, բայց իրենք խոսողներ են: Ի՞նչ եք կարծում՝ ժողովուրդը կլսի՞ միայն խոսողներին: Երբեք: Ինձ զայրացնում է նաև այն, որ փոխանակ խոսեն այսօրվա վիճակի մասին, խոսում են անցյալի մասին: Այսօր ունենք կոնկրետ իրավիճակ, որն ունի կոնկրետ պատասխանատու: Գիտենք, թե ինչ պատճառով այս աղետը եկավ մեր գլխին, հիմա պետք է շտկենք: Հետ դառնալու և քննադատելու իմաստը չեմ տեսնում»,-եզրափակում է Աբգար Ափինյանը:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 27 անգամ
Լրահոս
«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Ամենաընթերցվածները