Ինչո՞ւ մերժվեցին պատերազմը դադարեցնելու բոլոր առաջարկները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրանի նախկին ԱԳ նախարար, ըստ լուրերի՝ նորընտիր նախագահի հավանական խորհրդական Մոհամմադ Ջավադ Զարիֆի հուշերի գիրքը, որ օրերս է հրատարակվել, Հայաստանում բավականին աղմկոտ արձագանքների տեղիք է տվել: Ճիշտ է, հայկական իրողությունների առումով աղմկահարույց է ոչ թե ամբողջ գիրքը, այլ «Կովկասյան առնչություններ» գլուխը, որտեղ Իրանի ԱԳ նախկին նախարարը վկայություններ է տվել 44-օրյա պատերազմի և իր պետության միջնորդական ջանքերի մասին: Մասնավորաբար, Զարիֆին վկայում է, որ 2020 թվականի հոկտեմբերի վերջերին ԻԻՀ-ն որոշակի ջանքեր է գործադրել՝ պատերազմը դադարեցնելու և կողմերի համար փոխշահավետ պայմաններով հրադադարի կամ ռազմական գործողությունների ընդհատման հասնելու նպատակով:

Հաշվի առնելով, թե հանրագումարում ինչ ողբերգական հետևանքներ ունեցավ այդ պատերազմը Հայաստանի ու Արցախի համար՝ «գերագույն գլխավոր հրամանատար» Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ ու քայլերի պատճառով, իրանական կողմի առաջարկությունը միանգամայն ընդունելի է նկատվում: Այսպես. «Մենք առաջարկում էինք՝ կողմերն ազատեն միմյանց տարածքները, պահպանեն փոքրամասնությունների իրավունքները, բացեն բոլոր ճանապարհները, Իրանն օգնի Նախիջևանի և Ադրբեջանի միջև ցամաքային կապի ստեղծմանը, աշխատի Հայաստան-Ղարաբաղ միջանցքը»,վկայում է Զարիֆին: Բայց դա էլ ամենը չէ:

Իրանի նախկին ԱԳ նախարարն առանց երկիմաստությունների, միանգամայն հստակ նշում է. «Դա նման էր Մոսկվայի առաջարկին, որն իրագործվեց երկու շաբաթ հետո։ Դոկտ Արաղչին (այն ժամանակ իր տեղակալը և այս հարցով գլխավոր բանագնացը-խմբ.) մեր առաջարկը քննարկեց չորս կողմի հետ. ազերիներն ու թուրքերն ընդունեցին մեր առաջարկը, հայերը մերժեցին, իսկ ռուսները ջերմ չվերաբերվեցին»: Ցանկացողներն, իհարկե, կարող են մամուլում հրապարակված ավելի ընդարձակ հատվածներ գտնել ու ծանոթանալ, բայց արդեն վերը նշվածն էլ բավարար է, որպեսզի Հայաստանում առնվազն ևս մեկ անգամ հետահայաց դիտարկվեն ողբերգական 2020ին ծավալված իրադարձությունները ու դրանց՝ բազմապատիկ ավելի ողբերգական հետևանքները:

Ի դեպ, նկատենք, որ Զարիֆի հուշերի գրքում ներկայացված մանրամասնություններին աղմկոտ արձագանքել են իշխանությունից կախում չունեցող փորձագետներ ու մեկնաբաններ: Սակայն փաշինյանական իշխանությունն ու քարոզչությունը իրենց շեֆին մերկացնող այս վկայությունների վերաբերյալ առայժմ «օպերատիվ լռության» մոտեցում են դրսևորում: Այն է՝ «ոչ տեսել ենք, ոչ լսել, մենք արձակուրդում ենք»: Մի խոսքով, փաշինյանական քարոզչությունը շեշտն ու հույսն այն բանի վրա է դրել, որ այլ աղմկահարույց մերկացումների նման սրա մասին էլ մի երկու օր կասեն-կխոսեն, կանցնի-կգնա: Մինչդեռ, սա ոչ միայն հետահայաց քննարկման, այլ միանգամայն լուրջ հետաքննության առավել քան բավարար առիթ է, մանավանդ, երբ համադրում ենք արդեն հայտնի փաստերը, եղելությունները և հայտարարությունները:

Ի՞նչ է ստացվում: Իսկ ամենից առաջ ստացվում է այն, որ բացի Մոսկվայի, կոնկրետ՝ Պուտինի ջանքերից՝ դադարեցնել պատերազմը, եղել են նաև իրանական միջնորդական ջանքեր: Վլադիմիր Պուտինի հայտարարություններից հայտնի է, որ հոկտեմբերի 19-ի դրությամբ ձեռք էր բերվել պայմանավորվածություն Ալիևի (կարելի է ասել՝ նաև թուրքական կողմի) հետ՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, սակայն Նիկոլ Փաշինյանը բավականին կտրուկ կերպով այն մերժել է: Ռուսական կողմը հետագայում մանրամասնել էր նաև, որ Փաշինյանը հայտարարել է, թե՝ մենք կշարունակենք կռվել կամ նման մի բան: Դրանից հետո, գրեթե զուգահեռ, եղել է, փաստորեն, նաև իրանական միջնորդական ջանքերի նկարագրված պատմությունը: Էլի՝ թուրքերն ու ադրբեջանական կողմը համաձայնել են, մերժողն էլի եղել է հայկական կողմը: Հասկանալի է, որ ո՛չ «նախկիններն» էին դա, ո՛չ «ռուսամետները», ո՛չ էլ անգամ Պապ թագավորը: Մերժողը եղել է Նիկոլ Փաշինյանը, բնականաբար:

Ավելին, հանրահայտ է, որ ներկայում ամեն կերպ պախարակվող, գրեթե թշնամի ներկայացվող ՀԱՊԿ-ի կողմից դեռ նախքան պատերազմի սկիզբը (մոտ մեկ ամիս առաջ) Հայաստանի պատկան մարմիններին որոշակի նախազգուշացում է արվել՝ մոտակա շրջանում ադրբեջանաթուրքական հնարավոր ագրեսիայի, պատերազմի հնարավոր միջոցների, հավանական սցենարի վերաբերյալ, ի լրումն՝ առաջարկվել է կազմակերպության շրջանակներում անցկացնել զորավարժություններ, ինչը, փաստորեն, նույնպես մերժվել է: Հայտնի են նաև ԳՇ նախկին պետի վկայությունները՝ պատերազմի հավանականության, դրան Թուրքիայի մասնակցության ու մեր հնարավորությունների վերաբերյալ, առաջարկությամբ, որ պատերազմի դեպքում պետք է ջանալ բոլոր հնարավոր միջոցներով այն հնարավորինս արագ դադարեցնել:

Մինչդեռ, ինչպես վկայում են ՌԴ նախագահը, արդեն նաև ԻԻՀ նախկին ԱԳ նախարարը ու հատկապես՝ հիմնական իրադարձությունների ընթացքը, Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն մերժել է պատերազմի դադարեցման իրական հնարավորությունները: Այստեղ պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունը 2018-20 թվականներին հնարավոր ամեն ինչ արել են բանակցային գործընթացը փակուղի մղելու, ադրբեջանական ու թուրքական կողմերի համար ռազմական ագրեսիայի դիմելու «լեգիտիմ հիմքեր» ապահովելու ուղղությամբ: Հենց միայն Փաշինյանի հայտարարությունը, թե՝ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ», բավարար է՝ այդ մեղադրանքը հիմնավորելու համար (չնայած ապացույցներ ու փաստարկներ էլի կան): Իսկ արդեն երբ սկսվել է թշնամու ռազմական ագրեսիան, Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը մի կողմից՝ հետևողականորեն մոլորության ու քարոզչական տեռորի տակ էին պահում հայ հանրությանը, կանխամտածված մոլորության մատնում՝ «հաղթում ենք», «զգետնում ենք», չգիտես, թե էլ ինչ ենք անում, իսկ մյուս կողմից՝ տիրապետելով իրական տեղեկություններին, ռազմաճակատում տիրող ծանր վիճակի մասին փաստացի տվյալներին՝ շարունակաբար մերժել են ռազմական գործողությունները դադարեցնելու ռեալ հնարավորությունները:

Ընդգծենք՝ սա արել է մի կառավարություն, մի իշխանություն, որի ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու նրա հանձնարարությամբ՝ իր «կարկառունները» շարունակաբար ականջ են կոշտուկում «խաղաղության օրակարգի», «խաղաղության խաչմերուկի» մասին դատարկախոսությամբ: Իբր՝ իրենք «խաղաղասերներ» են: Մինչդեռ, 44-օրյա պատերազմի դեպքում դիրքավորվել են հնարավորինս «ռազմատենչ»: Հստակ իմանալով, որ մեր զինուժը հայտնվել է ծանր վիճակում, նրանք կտրուկ մերժել են ռազմական գործողությունների դադարեցման ինչպես ռուսական, այնպես էլ՝ իրանական առաջարկությունները: Այսինքն՝ Փաշինյանն ու նրա իշխանությունը այդպիսով մեր զինուժին նաև զրկել է դադար առնելու, ուժերը վերադասավորելու, զինանոցը համալրելու հնարավորություններից: Ավելին, Փաշինյանն ու փաշինյանականները հաճախ են դիմում էժանագին ու ճղճիմ քարոզչական հնարքների՝ նշելով, թե՝ «այդ ո՞ւմ երեխաների կյանքի հաշվին եք ուզում այս կամ այն բանն անել...»:

Այնինչ, հենց անձամբ իրենք, անձամբ Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանավորները, ունենալով պատերազմը դադարեցնելու ռեալ հնարավորություններ, շարունակել են մահվան ուղարկել հազարավոր զինվորների: Փաշինյանի ռեժիմը մինչև օրս գաղտնի է պահում պատերազմում զոհվածների վերաբերյալ տվյալները, մինչև օրս հրապարակված չէ զոհվածների անվանական ցանկը: Բայց որքա՞ն նվազ կլինեին այդ զոհերը, եթե Փաշինյանը չմերժեր ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարությունները: Ու այսքանից հետո այդ անձը հազարավոր ու հազարավոր երիտասարդների մահվան մատնելուց հետո մի բան էլ կանգնում ու հայտարարում է, թե իր սխալն այն է եղել, որ 2018-ին միանգամից չի հայտարարել, որ Արցախն ու Հայաստանի տարածքները պետք է հանձնել թուրքերին:

Իմանալով, որ բանակը տանում ես պարտության, ո՞վ պետք է լինել, որպեսզի մերժես պատերազմը դադարեցնելու առաջարկը (առաջարկները), շարունակես մարդկանց մահվան ուղարկել, ապա կապիտուլ յացիոն հայտարարություն ստորագրես՝ հայտարարելով, թե դա արել ես... «կյանքեր փրկելու համար»: Չնայած, զոհվածներին «պլ յուս-մինուս 50»-ով հաշվող մեկից ինչ էր պետք սպասել...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը
Ամենաընթերցվածները