Ի՞նչ բացահայտումներ է արել Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին մի քանի ամիսներին «Համահայկական ճակատ» շարժման ղեկավար, պաշտպանության նախկին նախարար, գեներալմայոր Արշակ Կարապետյանը փաստացի հայտնվել է ոչ միայն հայկական, ռուսական, այլև արտերկրյա այլ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Կարապետյանը գրեթե «նոն ստոպ» ռեժիմով հարցազրույցներ է տալիս: Միայն վերջին մի քանի օրվա ընթացքում նա պատասխանել է լիբանանյան հեղինակավոր «Ալ-Ահեդ» պարբերականի և ռուսական «Իզվեստիա» թերթի հարցերին՝ մասնավորաբար անդրադառնալով Հայաստանի իշխանությունների կողմից Արցախի հանձնմանը, 2020 թ. պատերազմին, Հայաստանի արտաքին քաղաքականության վայրիվերումներին: Ընդ որում, նաև մի շարք ուշագրավ բացահայտումներ է արել:

«Ալ-Ահեդի» լրագրողի հետ զրույցում Կարապետյանը նշել է, որ Արցախը Հայաստանի կառավարությունը հանձնեց, դավաճանեց նրան: «Հայաստանը ոչինչ չարեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու համար: Նիկոլ Փաշինյանը հանձնեց այն՝ հայտարարելով, որ այդ հարցն իրեն չի վերաբերում, -ասել է պաշտպանության նախկին նախարարը և հավելել.- Հայաստանի ներկայիս իշխանությունները, նրանց ամբողջ թիմը պատմության մեջ մնացին որպես հայրենիքին և իրենց ժողովրդին դավաճանած անձինք: Նրանք, անշուշտ, պատասխանատվության կենթարկվեն այս հանցագործությունների համար։ Ցավոք, գինը կվճարեն նրանց սերունդները»:

«Իզվեստիային» տված հարցազրույցում Արշակ Կարապետյանը նշել է, որ դեռևս 2018 թվականին ինքը միանշանակ կանխատեսել է, որ 2-3 տարվա ընթացքում նոր պատերազմ կլինի, որը «մենք կպարտվենք»: Պաշտպանության նախկին նախարարը նաև պատմել է, որ 2020 թ. հուլիսյան դեպքերից հետո ինքը տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանին, որ Ադրբեջանը, իր համոզմամբ, արդեն իսկ պատերազմ սկսելու քաղաքական որոշում է կայացրել և 1-1,5 ամսվա ընթացքում լայնածավալ ռազմական գործողություններ կսկսի: «Անձամբ ես առաջարկել եմ օգնության համար դիմել մեր ռազմավարական դաշնակցին՝ Ռուսաստանին: Ցավոք, այդ գաղափարը որևէ արձագանք չստացավ: Ողբերգությունն այն էր, որ իշխող ուժի գերակշիռ մեծամասնությունը շատ աղոտ պատկերացում ուներ զինված ուժերի կարիքների մասին»,-ասում է Արշակ Կարապետյանը:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը պարտության, Արցախի հայաթափման հարցում մեղադրում են Ռուսաստանին ու, ի մասնավորի, ռուսական խաղաղապահ զորախմբին, ապա Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը նշում է, որ խաղաղապահները որևէ կողմից չպետք է կռվեն, նրանք կոնֆլիկտի կողմ չեն: «Նրանք միջնորդի դերակատարություն ունեն: Երբ ես պաշտպանության նախարարն էի, տեսել եմ շատ կազմակերպված, կարգապահ կազմավորում՝ ի դեմս խաղաղապահների: Կարող եմ ասել, որ իրենց աշխատանքը նրանք լավ են կատարել: Ի մասնավորի, նրանց միջնորդությամբ քանիցս տեղի է ունեցել ռազմագերիների փոխանակում: Ես վստահ եմ, որ եթե Հայաստանը ներգրավվեր կոնֆլիկտի մեջ (խոսքը 2023 թվականի մասին է-խմբ.), իսկ պատերազմը շարունակվեր թեկուզ 2-3 օր, ապա խաղաղապահները օգնության կհասնեին: Դրա փոխարեն մենք տեսանք Ղարաբաղի ուղիղ հանձնում, իսկ մեղավորը, չգիտես ինչու, ռուսներն են»,-ասում է Կարապետյանը:

Լրագրողը նրան հարց է տվել նաև այն մասին, թե արդյո՞ք Հայաստանը կարող է այլ ռազմական գործընկեր գտնել, ինչին ի պատասխան Արշակ Կարապետյանը նշել է. «Երբ ես պաշտպանության նախարար էի, հանդիպել եմ ՆԱՏՕ-ի ղեկավարներից մեկի հետ: Ես նրան հիշեցրի, որ հայկական զինված ուժերը մասնակցում են ալ յանսի մի շարք խաղաղապահ առաքելություններին, նման պայմաններում ինչո՞ւ է ռազմական դաշինքն օգնել Թուրքիային, որը Ադրբեջանի թիկունքին է եղել: Գիտե՞ք, թե նա ինձ ինչ պատասխանեց: Ասաց, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր անդամ է, ու նրա հետ «թարսվել» ոչ ոք չի ցանկանում: Ստացվում է՝ անհեթեթ վիճակ. մեր երկիրը փորձում է մերձենալ նրանց հետ, որոնք շատ թանկ են գնահատում մեր հակառակորդների հետ իրենց համակրանքները: Կարծում եմ՝ սա պարզ տրամաբանության սահմաններից դուրս է»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Սենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Իրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին «Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. Զելենսկի Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ» Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ» Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ» «Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ» ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները հանգեցրել են Հորմուզի նեղուցում ճգնաժամի. Արաղչի Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել է Լիբանանի և Սիրիայի սահմանին տեղադրվել է Քրիստոսի արձանը Աղբ՝ շքեղության փոխարեն. Օսկարի մյուս կողմը Նոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ծեծկռտnւքի մասնակիցների․ կան կալանավորվածներ Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է. Transfermarkt Դեմի Մուրը՝ Gucci-ի փետուրներով․ «Օսկար 2026» մրցանակաբաշխության հայտնիների լուքերը Թեոդոսիայում փլուզվել է հայկական եկեղեցու մի մասը Նավթի գները նվազել են Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը կրկին հարձակման է ենթարկվել Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է գրավել Կուբան
Ամենաընթերցվածները