Ո՞ւր է տանում միշտ օտարների ձեռքին ուղղված հայացքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պատմությունը կրկնվելու հատկություն ունի։ Չնայած ժամանակի ընթացքում մարդկային հասարակությունը զարգանում և փոփոխվում է, սակայն մարդկային բնույթը մնացել է նույնը։ Ուստի, միշտ արդիական է պատմությունից դասեր քաղելու անհրաժեշտությունը։ Բայց երբ ուշադրություն չենք դարձնում անցյալի երևույթներին ու համապատասխան հետևություններ չենք անում, միշտ հայտնվում ենք նույն կոտրված տաշտակի առաջ։ Փիլիսոփա Գեորգ Հեգելը նշում է, թե «պատմությունից միայն սովորում ենք, որ պատմությունից դաս չենք քաղում»։

Ասվածը հատկապես բնորոշ է մեզ՝ հայերիս։ Անցած իրադարձությունները ցույց են տալիս, որ մենք չափից ավելի մեծ հույսեր ենք ունեցել, որ օտար պետությունները, մասնավորապես եվրոպական տերությունները կգան ու մեզ կփրկեն օսմանյան կամ պարսկական դժնդակ լծից։ Եվ այդ հույսը միշտ առկայծել է, քանի որ տարբեր պատվիրակություններ են գնացել Եվրոպա, որպեսզի այնտեղ իշխող վերնախավին ներկայացվի հայության վիճակն ու շեշտվի հայ ժողովրդին օգնության ձեռք մեկնելու անհրաժեշտությունը։ Բայց երբ եվրոպական պետությունները հայ ժողովրդին, ի վերջո, թողել են միայնակ իր տառապանքների հետ, այդ ժամանակ ի հայտ է եկել խոր հիասթափություն, ինչը տեղի է տվել այն մտայնությանը, թե եվրոպական տերությունները նենգաբար դավաճանեցին հայ ժողովրդին՝ դժվարին պահին թողնելով միայնակ։ Այնինչ այդ նույն տերություններն առաջնորդվում էին (ու են) ոչ թե հայ ժողովրդի, այլ բացառապես իրենց շահերով։

Նույնպիսի իրավիճակ է նաև ներկայում, երբ հանրային քննարկումների դաշտ են նետվում արտաքին դերակատարության հետ կապված տարբեր թեզեր։ Օրինակ՝ իշխանությունները իրենց քարոզչական տարբեր խողովակներով տարածում են այն թեզը, թե Արցախյան երկրորդ պատերազմը հրահրողը Ռուսաստանն էր, հենց Ռուսաստանն էր, որ Արցախը հանձնեց Ադրբեջանին։ Մյուս կողմից էլ՝ անընդհատ շեշտվում է այն մասին, որ Ռուսաստանը Հայաստանին սպառազինություններ չի մատակարարում։ Ու այս ֆոնի վրա հակառուսական տրամադրություններ են գեներացվում, ու առկա ծանր իրավիճակի ողջ մեղավորությունը գցվում է Մոսկվայի վրա։ Եվ մինչ Ռուսաստանը դեմոնիզացվում է, սրբի լուսապսակով է ներկայացվում Արևմուտքը։ Ու, ըստ այդմ, իշխանական քարոզչամեքենան ներկայացնում է, թե Արևմուտքն ի վիճակի է «փրկել» Հայաստանին թշնամու ներխուժումից։

Ուստի, հույսներս պետք է դնենք Արևմուտքի վրա։ Բայց այս թեզերը շրջանառողներն իրենց հարց չեն տալիս, թե ինչպես էին արևմտյան պետությունները լուռ հետևում Արցախի շրջափակմանն ու, ի վերջո, հայաթափմանը։ Ինչո՞ւ դեկլարատիվ հայտարարություններից զատ Արևմուտքի կողմից ոչինչ չձեռնարկվեց, երբ նույնիսկ արևմտյան հասարակական-քաղաքական շրջանակների որոշ ներկայացուցիչներ խոսում էին մարդասիրական միջամտություն կատարելու անհրաժեշտության մասին։ Հիմա էլ առաջ է տարվում այն մոտեցումը, որ Ֆրանսիայի վրա պետք է հույսներս դնենք, քանի որ այդ երկիրը ոչ միայն դիվանագիտական հարթակում է մեզ աջակցում, այլև սկսել է սպառազինություններ մատակարարել։ Բայց միայն Ֆրանսիայի խոստումների վրա հիմնվելը դժվար թե Հայաստանին զերծ պահի թուրք-ադրբեջանական ագրեսիայից։ Ավելին՝ Ադրբեջանն ավելի է գրգռվում Հարավային Կովկասի ուղղությամբ Ֆրանսիայի ակտիվությունից։ Բացի այդ, պետք է հիշել Կիլիկիայի պատմությունը, երբ ֆրանսիացիներն այն հանձնեցին Թուրքիային՝ այնտեղ ապրող հայերին միայնակ թողնելով։ Նույն պատմությունը կարող է կրկնվել նաև այժմ։ Եվ վերջում էլ հերթական անգամ կարող ենք բողոքել, թե այս անգամ արդեն արևմտյան դաշնակիցները դավաճանեցին Հայաստանին։

Նույն ձևով էլ հույսեր կան, որ Իրանը կպաշտպանի Հայաստանին։ Թեհրանից ոչ մի դեպքում չեն համաձայնի, որ հանկարծ Թուրքիան ու Ադրբեջանը բացեն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։ Ուրեմն, պետք է ապավինել Իրանի օգնությանը։ Մյուս կողմից էլ՝ Հնդկաստանը մեզ կօգնի սպառազինություններով։ Իհարկե, արտաքին գործընկերների հետ հարաբերությունները առանձնահատուկ կարևոր են Հայաստանի անվտանգության տեսանկյունից, սակայն դրանք չպետք է ֆետիշացվեն։ Ամեն անգամ մենք միջազգային հարթակ ենք դուրս գալիս Խրիմյան Հայրիկի բնորոշած «թղթե շերեփով» ու արդյունքում ոչինչ չենք ստանում։ Արդյունքում ստացվում է, որ ոչինչ չենք ձեռնարկում ինքներս մեզ համար, բայց մեր հույսը միշտ ուրիշներն են, իսկ երբ ողբերգական իրադարձություններ են տեղի ունենում, ապա դրա մեղավորը բացառապես օտարներն են, ոչ մենք ինքներս։ Ու գրեթե ոչ ոք չի խոսում այն մասին, թե ինչ պետք է ձեռնարկենք, որպեսզի ինքնաբավ դառնանք։ Այսօր մենք չունենք պրոֆեսիոնալ բանակ, զարգացած տնտեսություն, առաջանցիկ գիտություն ու կրթություն, հատկապես մռայլ է Հայաստանի դեմոգրաֆիկ պատկերը։ Եթե նույնիսկ մեր սեփական մոտեցումները չունենք այս հարցերում, կարող ենք աշխարհում կիրառվող փորձը վերցնել ու օգտագործել։

Ի վերջո, մենք պետք է արտաքին քաղաքական կշիռ ներկայացնենք, որ մեզ հետ հաշվի նստեն։ Այլապես նույն իրավիճակը տարբեր կերպ կարող է կրկնվել։ Բայց ո՞վ պետք է զբաղվի այս հարցերով: Մենք բոլորս՝ սկսած իշխանություններից, թեկուզ սա իրականում ֆանտաստիկայի ժանրից է. հարցն այն է, որ իշխանականներին հետաքրքրում է ոչ թե երկրի ապագան, այլ իրենց տաքուկ պաշտոններն ու ստանալիք պարգևավճարները։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը
Ամենաընթերցվածները