Այս իշխանությունների բանաձևածը անհայրենիքությունն ու անհիշողություն կենսաբանական օրգանիզմի «գաղափարաբանությունն» է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ոչնչիզմի, «զրոյական կետի», «դրա մասին պիտի դեռ 6 տարի առաջ ասեի» և նմանօրինակ այլ հանճարեղ «գաղափարների» մեծն ռահվիրան վերջերս վերստին փայլատակեց նորանոր «մարգարիտներով: Ահավասիկ, յուրայինների հետ «քաղաքական ժողովի» ժամանակ հայտարարեց, թե՝ «իրական Հայաստանի գաղափարախոսությունը հետևյալն է՝ երբ ժողովուրդն ասում ա մեզ և բոլորին։ Ասում ա՝ լսեք, չենք ուզում այլևս մաքառել, չենք ուզում գոյատևել, չենք ուզում տառապել, չենք ուզում զոհաբերվել, ուզում ենք ուղղակի ապրել»:

«Իրական Հայաստանի» մասին հերթական սնանկությունը դնենք մի կողմ ու առժամանակ կենտրոնանանք «պարզապես ապրելու» ոչ այն է՝ ուղերձի, ոչ այն է՝ «գաղափարաբանության» վրա: Նախ՝ ի՞նչ է նշանակում՝ «չենք ուզում այլևս մաքառել, չենք ուզում գոյատևել, չենք ուզում տառապել»: Իսկ ո՞վ է, առհասարակ, նման բաներ ուզում: Ոչ մի խելքը գլխին, հոգեկան շեղումներ չունեցող մարդ, անկախ սեռից, կրոնական կամ ազգային պատկանելությունից, ոչ մի խելքը գլխին ժողովուրդ, հասարակություն, հանրույթ, իհարկե, չի ուզում տառապել: Բայց, ի՞նչ է, մեր սերունդը, որ իր ուսերին կրեց ԽՍՀՄ փլուզման ու անկախության վերականգնման, Արցախի ազատամարտի փորձությունները, ի՞նչ է, ուզում էր տառապե՞լ: Թե՞ մենք ուզում էինք, որ 88-ին Հայաստանի ավելի քան 30 տոկոսն ավերակած երկրաշարժ լինի, կամ էներգետիկ ճգնաժամ լինի, որպեսզի գոյատևենք, բայց կարողանանք վերապրել ու ոտքի կանգնել: Թե՞ մեր պապերի սերունդն էր ուզում, որ Երկրորդ աշխարհամարտ լինի, չնկարագրենք, թե ինչպիսի ավերումներով ու տառապանքներով հագեցած:

Թե՞ մեր պապերի հայրերի սերունդն էր երազում Առաջին աշխարհամարտի ու Հայոց ցեղասպանության մասին: Արժե՞ շարունակել թվարկումը: Ո՛չ: Սեփական ազգի, ժողովրդի, նաև աշխարհի պատմության հիմնական իրադարձությունների մասին տեղյակներն իրենք էլ կարող են դա հրաշալի անել, իսկ անտեղյակներին, որ երևի «Այբբենարանն» էլ մինչև վերջ չեն կարդացել, անիմաստ է բացատրել հանրահայտ բաներ: Հիմա՝ հարց. իսկ որտե՞ղ կլինեինք մենք, ո՞վ կլինեինք մենք, առհասարակ կլինեի՞նք, եթե մեր նախնիներն էլ առաջնորդվեին Նիկոլ Փաշինյանի բանաձևած «պարզապես ապրելու», կներեք արտահայտության համար՝ «գաղափարաբանությամբ»: Եվ իսկապես էլ, ինչպե՞ս մեր նախնիները չեն «ֆայմել», որ կարելի է ուրանալ սեփական ազգությունը, հավատը, պատմությունը ու... «պարզապես ապրել»: Իբր որպես ի՞նչ էին մաքառում, օրինակ՝ Վանում կամ Մուսա լեռան վրա, ինչո՞ւ էին Սարդարապատում կամ Ապարանում կռվում թուրքերի դեմ, այլ ոչ թե, Փաշինյանի մոտեցմամբ ու քարոզմամբ, «պարզապես ապրում»: Իբր որպես ի՞նչ էին մեր պապերը արդյունաբերություն ու տնտեսություն ստեղծում, մաքառում ու պայքարում, հաճախ չափաբաժնով հաց էլ չունենալով: Ինչո՞ւ էին, օրինակ՝ կամավորագրվում հայկական դիվիզիաներին ու հարյուր հազարներով զոհվում Հայրենական պատերազմի ճակատներում: Ըստ Փաշինյանի, ինչո՞ւ չէին հոգնում մաքառելուց, ինչո՞ւ միանգամից հոժարակամ չէին մտնում ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների գազախցիկները՝ մրմնջալով՝ «մենք պարզապես ուզում ենք ապրել, չենք ուզում մաքառել...»:

Կամ վերցնենք ամենամեծ հայերից մեկին՝ Մեսրոպ Մաշտոցին: Իբր ինչո՞ւ էր մաքառում, պայքարում, հայոց գրերը վերականգնում, դպրոցների ցանց ստեղծում: Փաշինյանը ինչոր հրաշքով հայտնվեր 5-րդ դարի սկզբներում ու քարոզեր, թե՝ «բա ձեզ պետք է, էն է՝ ասորերեն, պարսկերեն, հունարեն գրերը կան, էլի, հերիք չի՞ գոյատևեք, եկեք ապրենք, պարզապես ապրենք... Կարելի է ավելի աբսուրդ տարբերակներ նկարագրել, որպեսզի առավել ևս ընդգծվի, որ այն, ինչ ասում է Փաշինյանը, նույնիսկ ավելի վատ բան է, քան անհեթեթությունը: Դա ոչնչացման ու վերացման «գաղափարախոսություն» է, չնայած, որպես ծաղր, փաթեթավորված է «պարզապես ապրենք» կապակցությամբ: Աշխարհում կան, իհարկե, կենդանի օրգանիզմներ, որ «պարզապես ապրում» են: Ասենք՝ անձրևորդերը, պլանկտոնը, մանրէները, սպորները, մի խոսքով: Չնայած, գիտնականկենսաբանները կհակաճառեն, որ թվարկվածները պարզապես չեն ապրում, այլ յուրաքանչյուրը ծառայում է որոշակի նպատակի: Բայց, մեծ հաշվով, այն, ինչ առաջարկում է Նիկոլ Փաշինյանը կամ ձևակերպում է որպես «գաղափարախոսություն», ընդամենը քարոզչություն է այն բանի, որ մենք դադարենք ազգ լինելուց, դադարենք հայրենիք ունենալ, վերանանք մարդկային արժեքներից, մոռանանք մեր ժողովրդի պատմությունը, մշակույթը ու վերածվենք պարզապես կենսաբանական օրգանիզմների:

Կարճ ասած՝ Փաշինյանի քարոզածն այն է, որ շուրջբոլորը լինեն միայն անհայրենիք, սեփական ժողովրդի հավատն ու պատմությունը ուրացած կենսաբանական օրգանիզմներ, որոնք, եթե այս կարճընթաց կյանքում ունեն էլ նպատակներ, ապա դրանք հանգում են ուտել-խմել-քնել-արթնանալ-գնալ սանհանգույց շղթային: Հա, ընթացքում հասցնեն «հերոսանալ»՝ Փաշինյանին հարկեր ու տուգանքներ մուծելով, որպեսզի նա՝ Փաշինյանը, և իր մերձավոր շրջապատը ցոփ ու շվայտ ապրուստ ունենան: Նոր չէ, իհարկե, Փաշինյանը որովայնամտության կամ ստամոքսային մտածելակերպի քարոզներ անում: Պարզապես առաջներում դա մասնավոր բնույթ էր կրում ու տարածվում էր սահմանափակ թվով ընթերցողների շրջանում, իսկ հիմա դա հասցվել է «պետական գաղափարախոսության» մակարդակի ու ստացել նոր՝ առավել դավադիր ու վտանգավոր դրսևորումներ: Չմոռանանք ասել, որ մաքառելուց հոգնած լինելն ու պարզապես ապրել ցանկանալը նշանակում է նաև, որ չպետք է լինեն դպրոցներ, բուհեր:

«Պարզապես ապրել» ցանկացողի ինչի՞ն է պետք դպրոց կամ, առավել ևս, համալսարան: Չէ՞ որ կրթություն ստանալն էլ որոշակի մաքառում ու պայքար է ենթադրում: Ասենք, ինչո՞ւ միայն դա: Բանակ ընդհանրապես պետք չէ: Ինչո՞ւ պիտի մարդիկ, այն էլ՝ հիմնականում 18-20 տարեկան, տառապեն ու մաքառեն: Հետևաբար, բանակ ու զինված ուժեր էլ պետք չեն: Ի դեպ, պատանիների հետ հանդիպման ժամանակ էլ Փաշինյանը նրանց «խելք էր սովորեցնում», որ կյանքը բացառապես միայն հաճույքներ ստանալու համար է, իսկ կյանքում ամեն ինչ պայմանավորված է հենց դրանով, այսինքն՝ հաճույք ստանալու ձգտումով: Սա լիովին համահունչ է Փաշինյանի աշխարհընկալմանը, այն է՝ ամեն ինչից ստանալ բացառապես անձնական շահույթ, հաճույք՝ ունենալով զրո պարտավորություն, կրելով զրո պատասխանատվություն: Հա, պատասխանատվության մասին: Արդեն իսկ իր սատելիտների միջոցով ցրցամ է տրվում Հայաստանի կործանման պատասխանատվությունը «3 միլիոն վարչապետների» հավաքական գրպանը նետելու նպատակը: Թե բա՝ «ուզում ենք պարզապես ապրել, հոգնել ենք մաքառելուց»...

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 4 անգամ
Լրահոս
«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Ամենաընթերցվածները