Եղել է կանխամտածված սադրանք՝ խաղաղ հավաքի ընթացքը խաթարելու, այն անկարգության վերածելու և ճնշելու նպատակով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը հանցանքի մասին հաղորդում ներկայացրեց գլխավոր դատախազություն: Այն վերաբերում է հունիսի 12-ին ոստիկանության կողմից թույլ տրված օրենքի բազմաթիվ խախտումներին: Բազմաթիվ տուժողներ հանցանքի մասին հաղորդումներ են տվել: «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ իրենց տեսանկյունից հունիսի 12-ին տեղի են ունեցել ոչ միայն անջատ դեպքեր՝ հատուկ միջոցների կիրառման կամ ցուցարարների նկատմամբ ոստիկանական բռնության, այլ եղել է ոստիկանության ղեկավարության կողմից կանխամտածված սադրանք խաղաղ հավաքի ընթացքը խաթարելու, այն անկարգության վերածելու և ճնշելու նպատակով:

«Բոլոր այն փաստերը, որ հավաքել ենք, մասնավորաբար՝ ոստիկանության գործողությունների առումով, վկայում են դրա մասին: Առաջին՝ ի սկզբանե խաղաղ հավաքի հարևանությամբ ներկա են եղել ոստիկանության զորքեր, մինչդեռ համապատասխան օրենքներով դա արգելվում է: Երկրորդ՝ հունիսի 12-ին 17:30-ից սկսած ոստիկանական պատի կողմից սկսվել են սադրանքներ խաղաղ ցուցարարների նկատմամբ, մասնավորապես՝ վերջիններիս ուղղությամբ նետվել են տարբեր իրեր: Երրորդ՝ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից խաղաղ ցուցարարներ են անջատվել ցույցից և հետո դաժան ծեծի ենթարկվել: Չորրորդ՝ հատուկ միջոցների կիրառումը ցուցարարների նկատմամբ այն դեպքում, երբ ցուցարարներից ոստիկանների նկատմամբ որևէ վտանգ չի եղել, ընդ որում՝ հատուկ միջոցների կիրառումը ոչ միայն տեղի է ունեցել անհարկի, այլև տեղի է ունեցել բոլոր հրահանգների խախտումներով»:

Նախաձեռնությունն առաջարկում է դատախազությանը՝ նախաձեռնել քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236, 441, 450 հոդվածներով: «Այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում հունիսի 12-ին, ցանկացած խելամիտ շրջանակներից դուրս եկած իրադարձություն է: Սա ուղիղ ոտնձգություն է ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության, քաղաքացիների իրավունքների դեմ և կազմակերպված ու հովանավորված է գործող քաղաքական իշխանության կողմից և արվել է ոստիկանության ձեռքերով»:

 

Նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը «Փաստի» հետ զրույցում ևս շեշտում է՝ ցուցարարներին անջատելու և նրանց անհատական կամ խմբային ծեծի ենթարկելու գործողությունները, լուսաձայնային նռնակներ նետելը և մյուս գործողությունները Քրեական օրենսգրքով սահմանված նորմերի, «Ոստիկանության մասին», «Ոստիկանության զորքերի մասին» օրենքների, ոստիկանության գործողությունների ուղեցույցի ու կանոնադրության և այլ նորմատիվ իրավական ակտերի և դրույթների խախտումներ են: «Այս և այլ խախտումների վերաբերյալ Դատախազությանը ներկայացված հաղորդմանը կցել ենք բոլոր տեսանյութերը, որոնք վկայում են մեր կողմից վկայակոչված փաստերի մասին: Ակնկալում ենք, որ քրեական վարույթ կնախաձեռնվի: Արձանագրել ենք նաև, թե ինչպես է ստացվում, որ երբ քաղաքացին շիշ է նետում, նա անմիջապես իդենտիֆիկացվում և ձերբակալվում է, նույնիսկ կալանավորվում, իսկ մարդու կողոսկրերը ջարդող ոստիկանին ոչ մի պատասխանատվության չեն ենթարկում»,- նշեց Սողոմոնյանը:

Ի դեպ, բավականին ուշագրավ մի իրադարձության մասին: Մենուա Սողոմոնյանը լրագրողների հետ զրույցում, արձագանքելով մարտի 1-ի և հունիսի 12-ի դեպքերի նմանությունների մասին հարցին, ասել էր՝ «մարտի 1-ին 10 զոհ է եղել, հունիսի 12-ին, դեռևս, ցավոք սրտի, զոհ չի եղել»: Այնուհետև շտկել էր սեփական վրիպակը՝ ոչ թե ցավոք սրտի, այլ բարեբախտաբար, ընդ որում՝ հազար ներողություն խնդրելով: Իշխանական որոշ «փիառչիկներ» ու սատելիտներ վերցրել էին լրագրողների հետ մոտ 12 րոպեանոց զրույցը, «կտրել» այդ հատվածը և տարածել սոցցանցերի իրենց էջերում: «Դժվար է գնահատական տալ մարդու խոսքը մոնտաժված ձևով ներկայացնելուն: Լեզվի սայթաքումը նկատվեց իմ գործընկերների ու լրագրողների կողմից, և անմիջապես ներողություն խնդրեցի: Սա հանրությանը մատուցված մանիպուլյացիոն ապատեղեկատվություն է: Չի հրապարակվում ամբողջ տեսանյութը: 

Մասնագետ չեմ, բայց սա զրպարտություն է: Սա նշանակում է, որ պետական մակարդակով իրականացվում է հանրության մոլորեցում, այն էլ՝ այսպիսի ճղճիմ, փնթի ձևերով ու մեթոդներով: Ցանկացած խելամիտ մարդու համար պարզ է, որ սա ափսոսանք չէ, այլ պարզապես լեզվի սայթաքում: Հունիսի 12- ին ես և իմ ընտանիքը եղել ենք առաջին շարքերում, ինչպես կարող էի ափսոսանք հայտնել: Իսկ ինչ վերաբերում է հունիսի 12-ը մարտի 1-ի հետ համեմատել-չհամեմատելու հանգամանքին, ապա այստեղ հատկանշականը ոչ թե երկու իրադարձությունների տարբեր դրվագների նմանությունն է, այլ այն, որ երկու իրադարձությունն էլ սերտորեն կապված են նույն անձի իշխանատենչության հետ. մի դեպքում Փաշինյանը բռնությունը օգտագործել է իշխանության հասնելու, մյուս դեպքում՝ իշխանությունը պահելու համար»,- եզրափակեց Մենուա Սողոմոնյանը:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Խոշոր վթար՝ Երևանում ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել Մեկնարկել է ֆուտբոլի 2026 թվականի Աշխարհի առաջնության տոմսերի վաճառքը Սպերցյանը` ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդ Կենսաթոշակառուներն ու նպաստառուները հունվարից կկարողանան մինչև 10,000 դրամ հետվճար ստանալ Հայաստանի ընտրություններում ռումինա-մոլդովական սցենարի վտանգի մասին. «Փաստ» Աշխատաշուկայի՝ անուշադրության մատնված խորացող խնդիրները. «Փաստ» Երբ մտավորականները լքում են հանրային հարթակը, միջակությունը ժառանգում է իշխանությունը. «Փաստ» Հայաստանը դարձնել Հյուսիս-Հարավ, ՀնդկաստանԵվրոպա, Մեկ գոտի-Մեկ ճանապարհ մեգածրագրերի մաս. «Փաստ» Ի՞նչ լուծում կարող է լինել ստեղծված փակուղային իրավիճակում. «Փաստ» Խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը. «Փաստ» Հայաստանը մեգածրագրերի մաս դարձնելը պետք է դառնա ապագա ազգային իշխանությունների խնդիրը. «Փաստ» Փաշինյանի հեռացման «ճանապարհային քարտեզն»՝ ըստ Էդմոն Մարուքյանի. «Փաստ» Առաջա՞րկ արեց, թե՞ հմուտ «փոխանցում» և... ի՞նչ իրավունքով. «Փաստ» Սև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ Էրդողան Արյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & Endocrinology Քիմ Քարդաշյանը սև կրծկալով զարմացրել է Սուրբ Ծննդյան երեկույթի հյուրերին Գազայի հատվածում «Բայրոն» փոթորկի հետևանքով առնվազն 14 մարդ Է զոհվել Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են հաջորդ տարի էլեկտրաէներգիայի ներկրման ավելացումը Վրաստանը կուժեղացնի վերահսկողությունը՝ մաքսային գոտիներում թմրանյութերի մաքսանենգության աճի պատճառով Զելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա Շերը հերքել է 39-ամյա ընկերոջ հետ ամուսնության մասին լուրերը Bloomberg-ը 1,1 տրլն դոլար է գնահատել «Ոսկե գմբեթ» ՀՀՊ համակարգի ստեղծման ծախսերը Ամբողջ Դոնբասը ռուսական տարածք է. ՌԴ նախագահի օգնական
Ամենաընթերցվածները