Բանակցային «լուզերի» պատիր մանիպուլյացիան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը օրերս խորհրդարանում հայտարարել է, որ իր մեծ սխալն այն է եղել, որ դեռևս 2018 թվականին չի եկել ու չի ասել, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, և չկա Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակի հնարավորություն: Սրանով նա ցանկացել է ցույց տալ, որ այն ժամանակվանից արդեն պարզ էր, թե ինչ է լինելու Արցախի հետ։ Այն, որ Փաշինյանը շատ վաղուց էր Արցախը համարում ադրբեջանական և դրա մասին հրապարակավ արտահայտվում, նորություն չէ: Մենք առիթ ունեցել ենք հիշեցնել նրա «գլուխգործոծներից» մի նմուշ մասնավորաբար 1999 թվականից: Դեռ այն ժամանակ Փաշինյանը հայտարարում է, որ Ղարաբաղը ադրբեջանական է, իսկ ղարաբաղցիներն էլ Հայաստանում կարող են միայն փախստական համարվել: Սակայն հարցն այն է, որ 2018 թվականին նա ասում էր, որ կարգին դեռ չի էլ բանակցել, բայց արդեն ասում են հող հանձնելու համար է եկել: Այլ հարց է, որ ժամանակը ցույց տվեց, թե որքան իրավացի էին նման կարծիք հայտնողները:

Բայց եթե ամեն ինչ այդքան պարզ էր, այդ դեպքում ինչո՞ւ էր մասնակցում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցություններին, երբ արդեն քննարկելու ոչինչ չկար։ Ավելին՝ ինչո՞ւ էր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարում, թե Արցախը Հայաստան է և վերջ։ Ինչ վերաբերում է բանակցային գործընթացի նրբություններին, ապա գաղտնիք չէ, որ Փաշինյանի դիրքորոշումն այն է եղել, որ դրանք սկսում է զրոյական կետից։ Ու այսպիսի դիրքորոշումը հիմնավորելու համար նա նշում էր, թե Արցախի ժողովուրդն իրեն մանդատ չի տվել, որ ինքը որոշի Արցախի ճակատագիրը, ինքն ուղղակի ի պաշտոնե չունի նման լիազորություն, անգամ մի պահ փորձում էր առաջ տանել այն գիծը, որ Արցախը ևս պետք է մասնակցի բանակցային գործընթացին։

Իսկ 2022 թվականի հոկտեմբերի 7-ի Պրահայի հանդիպումից հետո նույն Փաշինյանը, մանդատ չունենալով հանդերձ, որոշեց Արցախի ճակատագիրը՝ հայտարարելով, թե ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Եթե ելնենք փաշինյանական տրամաբանությունից, թեկուզ այս իշխանությունների ու կոնկրետ Փաշինյանի դեպքում տրամաբանություն բառն օգտագործելն առնվազն անմտություն է, ապա նա վերազանցել է իր լիազորությունները։ Մյուս առանցքային թեման վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը։ Պարզ է, որ Ադրբեջանը պահանջում է, որ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը լուծարվի, որպեսզի Արցախի թեման միջազգային հարթակում ուղղակի փակվի ու գնա։ Բայց հետաքրքիրն այն է, որ 2022 թվականին, ի պատասխան խաղաղության համաձայնագրի 5 կետանոց ադրբեջանական առաջարկների, հայկական կողմը 6 կետ էր ներկայացրել, որոնց մեջ նշվում էր, թե բանակցությունները կազմակերպելու համար Հայաստանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

Սակայն առկա իրավիճակը վկայում է այն մասին, որ ՀՀ իշխանություններն հրաժարվում են իրենց իսկ ներկայացրած առաջարկներից, այն է՝ Մինսկի խմբի համանախագահության միջնորդությունից։ Ու համանախագահության գործունեությունը վերակենդանացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխարեն Փաշինյանը փորձում է ընդունելի դարձնել միջնորդական առաքելության գործունեության դադարեցումը՝ անընդհատ շեշտելով, որ դրան մասնակցող երկրների ներկայացուցիչները 2022 թվականից այն կողմ չեն շփվել միմյանց հետ։ Այնպես չէ, որ նախկինում ՌԴ-ն ու Արևմուտքը հակասություններ չեն ունեցել, սակայն այս կառույցը գործել է։ Հայաստանը պետք է շահագրգռված լինի ու պայմաններ ստեղծի, որ միջնորդների ինստիտուտ գործի, բայց ցավալին այն է, որ ՀՀ իշխանությունները համաձայնել են միայն ուղիղ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ, ինչի պարագայում Բաքուն շարունակաբար ճնշելու և զիջումներ է պոկելու։ Առավել ևս, քանի դեռ Հայաստանում իշխանության է պարտված ու մշտապես զիջումների պատրաստ Նիկոլ Փաշինյանը:

Վերջինս առիթ է փնտրում իր այս քաղաքականությունն արդարացնելու և Մինսկի խմբի համանախագահության ոչ էֆեկտիվ գործունեությունն ընդգծելու համար, թե իբր դրանում ընդգրկված ուժերը «մեզ 30 տարի մեշոկի նման շպրտել են էս կողմից էն կողմ»։ Բայց ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները ձախողել են միջնորդների առկայությամբ բանակցությունների հնարավորությունը, սակայն այլ հեքիաթ են պատմում։ Օրինակ՝ ՌԴ-ից հայտարարություններ են հնչել, որ իրենք պատրաստ են միջնորդել, իսկ Հայաստանը չի համաձայնում։ Անգամ եթե ՌԴ-ի հետ հարաբերությունները լարված են, ապա Փաշինյանի իշխանությունը գոնե այնպես պիտի աներ, որ արևմտյան երկրներից միջնորդի դերում հանդես գային։ Գոնե միջազգային երաշխիք կունենայինք, ու Ադրբեջանն այս աստիճան չէր լկտիանա: Բազմաթիվ առիթներ ենք ունեցել համոզվելու, որ առանց միջազգային միջնորդների ու երաշխիքների առկայության Բաքուն սանձարձակ կերպով է գործում։

Եթե այս փուլում 4 գյուղ են պահանջել, վաղը ոչ միայն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջացքն» են պահանջելու, այլև նոր տարածքներ Սյունիքից, Վայոց ձորից ու Գեղարքունիքից։ Հայ-ադրբեջանական հարթության վրա առկա իրողությունը արդեն ցույց է տալիս, որ Փաշինյանը բանակցային գործընթացը ոչ թե զրոյական կետից է սկսել, այլ գործընթացը շրջել է Հայաստանի դեմ։ Նրա համար սեփական երկիրն ու հայրենիքը գրոշի արժեք չունեն, այլապես դժվար է պատկերացնել այսպիսի խայտառակ տապալում, երբ կորցնում ես ամեն ինչ՝ ոչինչ չստանալով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 11 անգամ
Լրահոս
«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Ամենաընթերցվածները