Արդյո՞ք հայ ժողովուրդը միակամ, ամուր, միմյանց ուրախությամբ ուրախացող, միմյանց վիշտը կիսող հանրություն է.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

44- օրյա պատերազմը հարված էր ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը, նրա տարածքային ամբողջականությանը, տնտեսությանն ու բանակին, այլ նաև ծանրագույն հարված Հայաստանի հայության ազգային բարոյականությանը։ Ապատիան, սթրեսները, ծանրագույն իրավիճակը, որում հայտնվել էր հայ ժողովուրդը արդեն մի քանի տարի, լրջագույն հետևանքներ են ունենում բարոյական առումով, փոխում մարդկանց փոխհարաբերությունները՝ կասկածամիտ, չվստահող դարձնելով միմյանց, զուրկ հարազատի և անծանոթի նկատմամբ կարեկցանքից։ Ասվածն, իհարկե, բոլորին չէ վերաբերում, քավ լիցի, բայց միտումները չափազանց ծանր են և վտանգավոր, որովհետև ազգային բարոյական նկարագրի կորուստը հղի է ծանրագույն հետևանքներով թե՛ Հայաստանի Հանրապետության հետագա գոյատևման և թե՛ նույնիսկ տարածաշրջանի համար։

Տասնամյակներ շարունակ հայ ժողովուրդը բարոյականության էտալոն է եղել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար, օգնող, ձեռք մեկնող, կարեկցող, հյուրասեր, ընկերասեր։ Պատերազմում կրած պարտությունը, զրկանքներն ու հազարավոր կորուստները, Արցախի հայաթափումը, մասնագետների գնահատմամբ, հոգեբանական ու բարոյական վնաս են հասցնում գրեթե ամեն օր։ Ազգային բարոյականության վերականգնումը պետք է տեղի ունենա առաջին հերթին քաղաքացիական հասարակության շրջանում, քաղհասարակության կողմից, որը իր ներսում ուժ պիտի գտնի և պատրաստ լինի ժողովրդի ու երկրի վերափոխմանը։

Իրական քաղհասարակության, այլ ոչ օտարերկրյա «գրանտներով» սնվող կազմակերպությունների: Իսկ նպատակը պետք է լինի հանրության շրջանում առաջ մղվող ազգային բարոյականության հիմքերն ապահովող ապագա ուժերի կերտումը, որ նպաստելու են հայ ժողովրդի հետագա գոյատևմանը՝ մի տարածաշրջանում, որտեղ մեր երկիրը շրջապատված է, մեղմ ասած, անբարյացկամ հարևաններով, իսկ յուրաքանչյուր օրը նոր վտանգ է բերում հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը։ Նոր ձևավորվող և իրական հիմքերով բարոյական դիմագիծ պետք է կերտել սերունդների համար, որն էլ պետք է դառնա երկրի վաղվա տերը, քանի որ ազգային բարոյականության բացակայությունը, թերի քաղաքացիական հասարակությունը իրենք իրենցով արդեն իսկ վտանգ են ներկայացնում, վկան՝ հայ ժողովրդի շրջանում տարածվող կեղծ, վտանգավոր և բարոյազուրկ նարատիվներն են։

Ասվածի ամենաթարմ օրինակը վերջերս տեղի ունեցած ջրհեղեղն էր, որի ժամանակ հանրության մի մասը նույնիսկ հարկ չհամարեց արձագանքել, մինչդեռ, եթե ջրհեղեղի հետևանքների հաղթահարման գործին լծված լիներ ողջ քաղաքացիական հասարակությունը, օգնության ձեռք մեկներ անտուն մնացած իր բարեկամին, հարևանին, ազգականին, անծանոթին, պատահական մարդուն, առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարեր աղետի գոտի, ոչ միայն հետևանքների վերացումն ավելի հեշտ կլիներ, այլ նաև վստահաբար կարելի կլիներ արձանագրել, որ հայ ժողովուրդը միակամ է, ամուր է, միմյանց ուրախությամբ ուրախացող, միմյանց վիշտը կիսող հանրություն է։

Ի դեպ, «քաղաքացիական հասարակություն» տերմինն իր մեջ ներառում է ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանամետ կամ չեզոք հայացքների ներկայացուցիչներին: Հետևաբար, երբ խոսվում է ազգային բարոյականության, դրա աղճատման վտանգների մասին, դա տարածվում է բոլորի գործողությունների վրա։ Ազգային բարոյականության նորմերը պահանջում են իրենց հստակ ձևակերպումը։ Այսօր հենց հայկական բարոյականության սկզբունքների հիման վրա պետք է կայացվեն ամենակարևոր որոշումները, ինչպիսիք են Սահմանադրության փոփոխությունը, ռազմավարական դաշնակիցների և տնտեսական զարգացման վեկտորի ընտրությունը, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բովանդակությունը, ինչպես նաև հետագայում որոշելու ապագա խորհրդարանի կազմը։ Հայկականության պահպանության մեջ մեծ դեր ունի նաև հայկական Սփյուռքը։ Փաստացի, հայկական օջախները նույնպես պետք է ակտիվ մասնակցություն ունենան այդ ազգային, պետականաշեն որոշումներում։ Ինչպես ասում են մեր մեծերը, երբեք ուշ չէ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 30 անգամ
Լրահոս
«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Ամենաընթերցվածները