«Նիկոլն առաջնորդվում է հետևյալ սկզբունքով՝ կա՛մ ես կղեկավարեմ այնքան, որքան հնարավոր է, կա՛մ էլ Հայաստանը պետք է կործանվի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունիսի 1-ին «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը Գյումրիում էր, որտեղ տեղի ունեցավ հանրահավաք: Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, խոսելով սեփական տպավորությունների մասին, ասում է՝ շատ գոհ է և՛ շարժումից, և՛ Գյումրիում հավաքված բազմությունից: «Ընդդիմության գործողությունները շատ ակտիվ տեղի են ունենում մայրաքաղաքում, բայց այս անգամ Գյումրու Թատերական հրապարակը բավականին մարդաշատ էր: Տարբեր տվյալներով, երկուսից մինչև երկուսուկես հազար մարդ է եղել, որը Գյումրու համար քիչ թիվ չէ: Հույս ունեմ, որ Բագրատ Սրբազանի ակտիվությունը չի նվազի, և շարժումը չի մարի: Հունիսի 2-ին նա հայտարարեց իր նոր գործողությունների մասին: Շատ ողջունելի են մարզային այցերը և հանդիպումները մարզերի բնակիչների հետ, որովհետև ոչ բոլորը «Նիկոլի Հայաստանում» կարող են իրենց թույլ տալ Բագրատ Սրբազանի խոսքը լսելու համար գալ Երևան՝ Հանրապետության հրապարակ կամ Սուրբ Աննա եկեղեցու բակ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Համբարյանը:

Նշում է՝ քանի որ շփվում է բավականին լայն շերտերի հետ, կարող է խոսել նաև մտավախությունների մասին: «Մարդկանց մոտ կա բավական դժգոհություն՝ կապված այն հանգամանքի հետ, որ այդ հանրահավաքին մասնակցում էին շատ օդիոզ, Գյումրիում չսիրված, վարկաբեկված անձինք: Օրինակ՝ Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը, որը 2012 թ.-ից մինչև 2018 թ.-ի նոյեմբերը եղել է Հանրապետական կուսակցության Շիրակի մարզային ստորաբաժանման պատասխանատուն, մինչ այդ զբաղեցրել է բարձր պաշտոններ մարզպետարանում, հետո համալսարանի ռեկտոր է դարձել: Նա տխրահռչակ, վատահամբավ անձնավորություն է, և, իհարկե, նրա ներկայությունը շատ մեծ դժգոհություն էր առաջացրել շատերի մոտ: Երկրորդ անձը Շիրակի մարզի նախկին դատախազ Կարեն Գաբրիել յանն էր, որի ներկայությունը ևս դժգոհություն էր առաջացրել մարդկանց մոտ: Այնտեղ կային մարդիկ, որոնք ընդամենը մեկ տարի առաջ պաշտոն ունեին մարզպետարանում, գնում-գալիս էին:

Շատ լավ հասկանում եմ, որ Բագրատ Սրբազանը կամ շարժման առաջնորդներն իրավասու չեն և իրավունք էլ չունեն մարդկանց ուղղորդելու, թե ով գա կամ չգա հանրահավաքին, բայց, ամեն դեպքում, նման օդիոզ, անընդունելի մարդկանց ներկայությունը կարող է հակակրանք առաջացնել հասարակ մարդկանց մոտ: Տեսնում ենք, թե ինչպես է իշխանություններին հաջողվում, համենայն դեպս վերջին երեք ու կես տարվա ընթացքում, «նախկիններկա» անելով՝ պահպանել իշխանությունը: Շատ լավ կլինի, որ Սրբազանը, անդրկուլիսյան մեթոդներով որոշ մարդկանց հատուկ հրահանգի իր հանրահավաքներին չգալ, որովհետև նրանք, բացի վատություն անելուց, ոչ մի օգուտ չեն տալու շարժմանը, առավել ևս չի բացառվում, որ նրանք դիտավորյալ հենց այս իշխանությունների հրահանգով էլ գալիս են, որպեսզի հասարակ մարդկանց մոտ հակակրանք առաջացնեն շարժման նկատմամբ և վախ առաջացնեն նրանց մոտ, որ եթե հանկարծ շարժումը հաջողություն ունենա, ապա այս վինտաժ և չընդունված գործիչները կվերադառնան և նորից կսկսեն իրենց ոչ օրինական գործունեությունը»,-ընդգծում է քաղաքագետը:

Ի դեպ, կարծիքներ էին հնչում, որ Գյումրին քաղաքական գործընթացների համար որոշակի ինդիկատոր է: Համբարյանն այս տեսակետի հետ համաձայն չէ: «Չեմ համարում, որ Գյումրին քաղաքական գործընթացների ինդիկատոր է, չկա նման բան: Աշխարհում չկա մի երկիր, որտեղ քաղաքական գործընթացի ինդիկատոր կարող է համարվել երկրորդ կամ երրորդ քաղաքը կամ, ընդհանրապես, ոչ մայրաքաղաքը: Բոլոր երկրներում քաղաքական թիվ մեկ ինդիկատոր համարվում են մայրաքաղաքը և այնտեղ տեղի ունեցող գործընթացները: Նշեմ նաև, որ 2018 թ.-ի ապրիլի 23-ին, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական էր տալիս, Գյումրիում ամեն ինչ շատ լավ էր: Ինքս գյումրեցի եմ, և նշեմ, որ այստեղ փողոց փակել կամ նման բաներ գրեթե չեն եղել, այսինքն՝ երկու երեխա գնդակ էին խաղում, դա փողոց փակե՞լ էր: Օրինակ՝ Գյումրու Գարեգին Նժդեհ և Սայաթ-Նովա փողոցները փակվել են ընդամենը մի քանի երեխաների ու երիտասարդների կողմից»,-ասում է նա:

«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումն աչքի է ընկնում իր հաշվարկված, ոչ շտապ, բայց ոմանց համար էլ դանդաղ համարվող քայլերով: Միևնույն ժամանակ, տարբեր փորձագետների կողմից նշվում է, որ արագ գործողությունները որևէ լավ տեղ չեն տանի, քանի որ կարիք ունենք հասարակական գիտակցության մեջ փոփոխություններ կատարելու: «Ակնհայտ է տարբերությունը 2018 թ.-ի և ներկայիս իրադարձությունների միջև, որովհետև Սերժ Սարգսյանը մեկ անգամ շատ պարզ նշեց, որ պարտվել է ավելի հզորներին՝ հասկացնելով, որ իրեն ուղղակիորեն պարտադրել են իշխանությունը նվիրել Նիկոլ Փաշինյանին: 2018 թ.-ի և ներկայիս իրադարձությունների համեմատությունները պետք չեն, որովհետև տարբերությունն է նաև շատ մեծ: Սերժ Սարգսյանը հողատու դավաճան չէր, իսկ Նիկոլը հողատու դավաճան է, հայրենավաճառ: Նիկոլը շատ լավ գիտի, որ ունի երկու ճանապարհ, որոնց վերջնարդյունքը մեկն է՝ Հայաստանի կործանումը: Նիկոլն առաջնորդվում է հետևյալ կերպ՝ կա՛մ ես կղեկավարեմ այնքան, որքան հնարավոր է, կա՛մ էլ Հայաստանը պետք է կործանվի, առաջնորդվելով հետևյալ սկզբունքով՝ չկա զոհ, չկա մեղավոր:

Նա այնքան հանցագործություններ է գործել Հայաստանի Հանրապետության դեմ, որ զոհը պետք է մահանա, իսկ մահանալուց հետո ոչ ոք չի հարցնելու, թե ինչո՞ւ մահացավ զոհը: Բայց և՛ առաջին, և՛ երկրորդ տարբերակով Նիկոլը Հայաստանը տանում է կործանման: Ամբողջ երկրում մարդիկ կամաց-կամաց արթնանում են, ակտիվանում, բայց, իհարկե, դա չի նշանակում, որ Բագրատ Սրբազանը պետք է շատ դանդաղ առաջնորդվի: Մարդիկ ունեն հուսահատության բազմաթիվ օրինակներ՝ կապված 2020 թ.-ի նոյեմբերի 9-ից հետո, 2021, 2022, 2023 թվականների ընդդիմության գործընթացների հետ, երբ մարդիկ տասնյակ հազարներով դուրս էին գալիս փողոց, բայց ընդդիմությունը նրանց անընդհատ տանում էր քայլերթների: Սա բերեց նրան, որ բոլոր շարժումները ձախողվեցին և մարեցին, ինչից ավելի լկտիացավ գործող իշխանությունը: Բագրատ Սրբազանն այդ պահը պետք է շատ կոնկրետ հաշվի առնի»,- նշում է մեր զրուցակիցը:

Հայաստանի օրվա իշխանությունը հասարակության՝ իր դեմ արտահայտվող բողոքին արձագանքում է ձերբակալություններով, Եկեղեցու և հոգևոր դասի դեմ տարածվող ստահոդ տեղեկատվությամբ, փակում է Վեհափառ Հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիր: «Իշխանությունն ունի մի քանի պարզ նպատակ՝ քանդել ամեն ինչ Հայաստանի Հանրապետությունում, հատկապես մեր ազգին բնորոշ ինստիտուտները՝ Եկեղեցին, ընտանիքը, բանակը: Նիկոլին հաջողվել է շատ ոլորտներում հասնել հաջողության: Դիտավորյալ կործանեց բանակը՝ այդ ամենը շատ գեղեցիկ ներկայացնելով որպես բարեփոխումներ: Պատահական չէր, որ իշխանության գալուց անմիջապես հետո սևեռվեց եկեղեցու վրա: Կարծում եք, որ 2018 թ.-ի հակաեկեղեցական շարժումը պատահականությո՞ւն էր: Նիկոլը շատ լավ գիտեր, որ միակ ինստիտուտը, որը կարող է իրեն դիմադրել, Եկեղեցին է:

Ի տարբերություն շատ-շատերի, Նիկոլը և նրա տերերը շատ լավ գիտեն, որ հարյուրամյակներով, երբ Հայաստանը չի ունեցել պետություն, մեր պետական ֆունկցիաները կատարել է Հայ առաքելական եկեղեցին: Այդ վերջին ինստիտուտը քանդել այն ժամանակ նրան չհաջողվեց: Հիմա Նիկոլ Փաշինյանը փորձում է վերջնականապես քանդել Հայ առաքելական եկեղեցին, որովհետև ինքն աղանդավոր է: Չի կարող Հայ առաքելական եկեղեցու հետևորդն իր սոցցանցային էջում տեղադրել աղանդավորական ինչ-որ «եկեղեցու» հովվի քարոզները: Այն, ինչ տեղի է ունենում Հայ առաքելական եկեղեցու և նրա ղեկավարների շուրջ, շատ տրամաբանական է և ամբողջությամբ տեղավորվում է Նիկոլի վարած ներքին քաղաքականության մեջ: Նա փորձում է նաև կործանել 1723 տարվա պատմություն ունեցող Հայ առաքելական եկեղեցին՝ այն դարձնելով բողոքական եկեղեցի, ինքնըստինքյան դրանով ազդել Եկեղեցու, նրա ընդունած որոշումների վրա: Իհարկե, լինելով աղանդավոր, Նիկոլը բացարձակ չի վարանում օգտվել ամենանողկալի, ամենաստոր, ամենազզվելի, ամենացածրակարգ հակաեկեղեցական քարոզչությունից»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 64 անգամ
Լրահոս
«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Ամենաընթերցվածները