«Նրանց համար ամենից կարևորն իշխանություն ունենալն է՝ թեկուզ հայրենիքի կորստի հաշվին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մայիսի 21-ին Բագրատ Սրբազանը հանդիպեց Արցախի ԱԺ պատգամավորների, կառավարության անդամների և համայնքների ղեկավարների հետ: Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հետ զրույցը հենց այս հանդիպման մասին վերջինիս դիտարկումներից ենք սկսում:

«Հանդիպումը շատ դրական էր և Արցախի բռնի տեղահանումից հետո առաջինն էր, երբ մեր հայրենիքի այս հատվածում նման հնարավորություն էր ընձեռնվել, որ գործադիր, օրենսդիր և տեղական ինքնակառավարման ինստիտուտները ներկա լինեն, քննարկեն այն խնդիրները, որոնք այսօր ծառացած են բռնի տեղահանված մեր հայրենակիցների առջև: Սրբազանը լսեց, առանձնացրեց կարևորագույն հարցերը և վստահեցրեց, որ դա լինելու է իրենց ուշադրության կենտրոնում, այն, ինչից խուսափում է օրվա իշխանությունը՝ ընդհուպ Արցախի անուն չտալով: Շատ կարևոր է նաև նշել, որ այդ հանդիպման ընթացքում թե՛ Սրբազանի, թե՛ մյուսների կողմից բարձրացված հարցերը հիմնականում վերաբերում էին Արցախ մեր վերադարձին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գալստյանը:

Առհասարակ, «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման մեկնարկի առաջին իսկ օրվանից իր խոսույթում Բագրատ Սրբազանը պարտադիր շեշտադրում է կատարում Արցախի լինելիության վրա, խոսում վերադարձի հնարավորության մասին: Այս բարդ ճանապարհին, որը պետք է սկսվի Հայաստանում իշխանափոխությամբ, նա շատ է կարևորում հաշտության ու համերաշխության օրակարգի կյանքի կոչումը: Մեր զրուցակիցը հիշեցնում է Արցախյան առաջին պատերազմի տարիները՝ 1990-ական թվականները: «Նման հաշտություն ունեցել ենք այդ թվականներին:Այդ ժամանակ հենց այդ հաշտությունն է բերել այն հաջողություններին, որն ունեցել է հայ ազգը: 2018 թ.-ից հետո ազգը պառակտեցին «սևերի ու սպիտակների», «նախկինների ու ներկաների», «ղարաբաղցիների ու հայաստանցիների»: Ահա այս տարանջատումների հետևանքով ունեցանք հայ ազգի համար ամենամեծ կորուստները:

Երբևէ Արցախը չի եղել այս իրավիճակում, Արցախը դարեր ու հազարամյակներ շարունակ միշտ եղել է հայկական, այնտեղ հայն է բնակվել: Իսկ այսօր այդ պառակտումների հետևանքով Արցախը հայաթափված է: Այսօր հաջողություն ունենալու մեր միակ գրավականը համախմբումն է, բայց, ցավոք, երբ այսօր Սրբազանը համախմբման, համերաշխության կոչ է անում, կան նաև իշխանությունը հայրենիքից վեր դասող անձինք, քաղաքական ուժեր, որոնք քննադատությամբ են հանդես գալիս: Տպավորությունն այնպիսին է, որ սրանք ոչ թե հայ ազգի իշխանություններ են, այլ ուղղակի իշխանություններ, որոնց համար ամենից կարևորն իշխանություն ունենալն է՝ թեկուզ հայրենիքի կորստի հաշվին, ինչն անընդունելի է»,-նշում է մեր զրուցակիցը:

Դիտարկմանը, թե արդյոք մերօրյա իրականության մեջ հնարավո՞ր է հասնել համերաշխության և հաշտության, Գալստյանն արձագանքում է. «Դա յուրաքանչյուրիցս է կախված: Եթե մարդը, չնայած նրան, որ մինչև Արցախի կորուստն ու 2020 թ.-ի 44-օրյա պատերազմը ողջունել է, այսպես ասած, «հեղափոխությունը» կամ Նիկոլ Փաշինյանին այս կամ այն կերպ ծառայել է, ծառայություններ մատուցել, այսօր զգում է, որ պետք է պարտված իշխանությունից ձերբազատվենք, որ կարողանանք հզոր Հայաստան ունենալ, որի միջով անցնում է Արցախի վերադարձը, ապա այդ հաշտությունն ու համերաշխությունը կլինի: Բայց յուրաքանչյուր ոք պետք է նմանատիպ մոտեցում ցուցաբերի: Սրբազանն իր հիմնական գործն արել է, տեսնում ենք համախմբումը նրա շուրջ, մնում է, որ հիմա արդեն մենք որպես քաղաքացի, որպես հայ այս պատգամը կարողանանք ընդունել և այս գաղափարի շուրջ համախմբվել, որպեսզի ունենանք հայրենիք, այլ ոչ թե տարածք, որտեղ հայ է ապրում»:

Արցախ վերադառնալը նպատակ է, բայց այսօր Արցախից բռնի տեղահանված և մայր հայրենիքում հաստատված մեր հայրենակիցների բազմաթիվ խնդիրներ շարունակում են չլուծված մնալ: Կարևորագույն օրախնդիրներից մեկն է բնակարան, տուն ունենալը: Օրերս Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը, որում արցախյան տասնյակ հասարակական կազմակերպություններ են ընդգրկված, դատապարտել էր Հայաստանի կառավարության՝ մայիսի 16-ին ընդունված որոշումը բռնի տեղահանված արցախցիների բնակարանային կարիքների ապահովման վերաբերյալ:

«Երբ սա դեռ նախագիծ էր, դրա մասին իմ գնահատականը տվել եմ: Այսօր այդ նախաձեռնությունը կրկնում է այն գնահատականները, որոնք ի սկզբանե հնչեցրել էի՝ դա արցախցիների արտագաղթի, այլ ոչ թե բնակարանային ապահովման ծրագիր է: Դրանով ամեն ինչ ասված է: Այս ծրագիրն էլ է ուղղված առկա պառակտումները խորացնելուն կամ էլ, ըստ գործող իշխանությունների, պրոբլեմատիկ խավից կամ շերտից՝ արցախցիներից ձերբազատվելուն: Շատերը թողնելու են ու գնան, որովհետև այն, ինչ առաջարկվում է, այսօրվա իրականության հետ որևէ աղերս չունի: Սա հայտարարել են, մարդկանց հերթական անգամ մոլորեցնում են, դեռ որևէ արցախցու բնակարանով չապահոված, այս կամ այն ամբիոններից այս որոշումը դրոշակի պես ծածանում են, թե ապագայում մարդկանց բնակարանային հարց ենք լուծելու: Բոլորս էլ գիտենք, որ այդ գումարները համահունչ չեն այսօր բնակարան ձեռք բերելու հնարավորության հետ: Արցախցիները բնակարանի համար չեն պայքարում, արցախցիները վերադարձի իրավունքի համար են պայքարում, ինչով օրվա իշխանությունները չեն զբաղվում, այլ հակառակը՝ խոչընդոտում են այդ պայքարին»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է նախքան որոշումը կյանքի կոչելը շահագրգիռ կողմի, այս դեպքում արցախցիների հետ քննարկումներին ու հանդիպումներին, Գալստյանն արձագանքում է. «Բոլոր հույսերն ապարդյուն էին, քանի որ օրվա իշխանություններին բազմիցս առաջարկվել էր թե՛ հանրային հարթակներում, թե՛ առանձին հանդիպումների տարբերակով հանդիպել արցախցիների հետ, լսել նրանց կարծիքը: Առաջարկել էինք, որ արցախցիների հետ կապված ոչ միայն բնակարանային, այլ նաև այսօր կյանքի կոչվող մյուս ծրագրերի պարագայում համապատասխան ինստիտուտները համագործակցեն Արցախի իշխանությունների հետ, քանի որ վերջիններս խնդիրների մասին առավել խորությամբ են տեղեկացված: Նպատակն է, որ առավել օպտիմալ և նպատակային լինեն այդ ծրագրերը: Ցավոք, օրվա իշխանություններն իրենց ամենագետի տեղ են դրել: Տպավորությունն այնպիսին է, որ նրանք չեն ուզում, որ այդ աջակցությունները նպատակային լինեն և ավելի օպտիմալ: Ուզում են, որ ցաք ու ցրիվ լինի, բյուրոկրատական խնդիրներ են առաջացնում, մարդկանց գրությունները շատ անգամ անպատասխան են մնում, այսպես կոչված, թեժ գծեր են գործարկել, բայց հիմնականում չեն էլ պատասխանում զանգերին: Այս ամենը արհեստական խոչընդոտներ է ստեղծել արցախցիների կյանքն ավելի դժվարացնելու համար»,-ասում է նա:

«Արդարություն ու վերադարձ» ՀԿ-ն, որը ստեղծվեց Հայաստանում Արցախի ԱԺ պատգամավորներից մի քանիսի նախաձեռնությամբ, փորձում է համակարգել մեր հայրենակիցների խնդիրները, մարզային հանդիպումներ կազմակերպում: «Արդեն իսկ եղել ենք չորս մարզում: Շատ կարևոր է, որ տեղում ծանոթանում ես տվյալ տարածաշրջանի բնակիչների առօրյային, և նրանք բարձրաձայնում են իրենց խնդիրները: Ծրագիրը շարունակվում է, այն կամփոփվի բոլոր մարզերում լինելուց հետո, որ արցախցիների խնդիրների ընդհանրական պատկերը կազմվի: Դա կներկայացնենք համապատասխան ինստիտուտներին, սակայն կրկնում եմ՝ ելնելով ստեղծված իրավիճակից, այսօր ավելի կարևոր է ունենալ ազգային իշխանություն, որպեսզի հետագայում նմանատիպ ծրագրերը և դրանցից բխող առաջարկները ներկայացվեն այնպիսի իշխանությունների, որոնք դրանք կյանքի կկոչեն կամ կփորձեն որոշ չափով մեղմել խնդիրները, այլ ոչ թե էլ ավելի կխորացնեն, ինչն այսօր արվում է»,-եզրափայում է Դավիթ Գալստյանը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 25 անգամ
Լրահոս
«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Ամենաընթերցվածները