Անհամեմատելի մթնոլորտ ու բովանդակություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ակնհայտ է, որ «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը ծավալվում է և արդեն իսկ համաժողովրդական բնույթ է ստանում, եթե արդեն չի ստացել: Այդ տեսանկյունից հատկանշական է մայիսի 12-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքը: Այն հետաքրքրական ու կարևոր դիտարկումների առիթ տվեց թե՛ մասնակիցների քանակության, թե՛ տեղեկատվական հետաքրքրության, թե՛ միջավայրի ու մթնոլորտի, թե՛ նախորդած ընթացքի ու զարգացումների, թե՛, հասկանալի է, իր գաղափարական-քաղաքական բովանդակության առումներով: Հանրահավաքին, ինչպես հայտնի է, նախորդեց երիտասարդության երթը՝ Մատենադարանի մատույցներից: Իսկ հանրահավաքից հետո հատկապես երիտասարդների խմբերը «հեռացնել Նիկոլին» և ավելի շատ՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված» վանկարկումներով «զրնգացնում» էին մայրաքաղաքի փողոցները, մետրոյի կայարանները:

Նմանապես հատկանշական է այն, որ նախորդ հանրահավաքում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ «Դիվանագետների խորհրդին» ու բանակի, ԱԱԾ-ի պահեստազորի սպաներին ուղղված խնդրանք-հանձնարարականները հստակ կատարվել էին: Հիշեցնենք, որ Սրբազանը խնդրել էր մասնագիտական զեկույցներ կազմել, համապատասխանաբար՝ սահմանազատման և սահմանագծման մոտեցումների ու սկզբունքների, ինչպեսև՝ անվտանգության ապահովման խնդիրների վերաբերյալ: Հանրահավաքի ընթացքը նկատի առնելով՝ միայն սահմանազատման ու սահմանագծման խնդիրների վերաբերյալ զեկույցը հնչեց, որը ներկայացրեց ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը: Բայց Բագրատ Սրբազանը նշեց, որ անվտանգության խնդիրների վերաբերյալ զեկույցը նույնպես մշակվել է:

Հընթացս, երբ լսում էիր, օրինակ՝ Վահագն Մելիքյանին, չէիր կարող ափսոսանքի զգացողություն չունենալ, որ այդ մոտեցումները չեն դրված այսօրվա ռեալ «քաղաքականության» հիմքում, այլ կան այն աղետային ցաքուցրիվ, երկրավնաս մոտեցումները, որոնցով առաջնորդվում է Փաշինյանի գլխավորած կառավարությունը: Ըստ որում, բազմաթիվ մասնագետների, դիվանագիտական կադրերի համակարգից դուրս թողած՝ փաշինյանական ԱԳՆ ներկայիս ղեկավար Միրզոյանը դեռ մի բան էլ համարձակվում է այդ մարդկանց «դասալիք» վիրավորական պիտակը տալ, ինչը իշխանության ներկայացուցչի դիրքերի ակնհայտ թուլության ևս մի նշան է: Բայց չշեղվենք: Հիմնականն, ինչ խոսք, «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման ու ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի ելույթն էր: Դա, միանգամից ընդգծենք, հիմնովին ծրագրային ելույթ էր՝ հագեցած գաղափարական ու աշխարհայացքային կարևոր շեշտադրումներով:

Ընդհանուր գաղափարաքաղաքական հենքը, կարելի է ասել, քրիստոնեադեմոկրատական է՝ ազգային ինքնության առանցքային շեշտադրումով: Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ներկայացրեց շուրջ երկու տասնյակ կետից բաղկացած «ճանապարհային քարտեզ», որը վերաբերում է մեր երկրի, հասարակության կյանքը, գործունեությունը «Նիկոլից հետո» վերակազմակերպելուն, վերընձյուղելուն, այս վիճակից երկիրը ոտքի հանելուն և ժողովրդով վերջապես ոտքի կանգնելուն: Այստեղ բոլոր կետերը չենք թվարկի կամ նկարագրի, առավել ևս՝ համացանցում Սրբազանի ելույթը կա, ցանկացողները հանգիստ կարող են այն ևս մեկ անգամ հանգիստ ունկնդրել, ընկալել, վերլուծել: Կարևորը, որ մեր կյանքի ու գործունեության բոլոր ուղղությունների վերաբերյալ հարթակից օրվա գլխավոր բանախոսը հնչեցրեց կոնկրետ պատկերացումներ, խնդիրների հաղթահարման որոշակի ուղիներ ու միջոցներ, հստակ պատկերացումներ ու գնահատականներ: Հնչեցրեց գաղափարական համոզմունքով ու իրական, անկեղծ հավատով շաղախված:

Վստահությամբ, որ ազգային միասնության դեպքում հնարավոր է «Ոսկեպարով՝ Արցախ» բանաձևի իրականացումը: Դա իսկապես առաջնորդական ելույթ էր, որի ընթացքում Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ ինքը պատրաստ է ստանձնել ցանկացած պատասխանատվություն, հասկանալի է՝ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական օրհնանքի ու ժողովրդական ցանկության դեպքում: Բագրատ Սրբազանը շուրջ 1 ժամ 20 րոպե ելույթ ունեցավ, բայց ահա թե ինչն է բնութագրական. նրա խոսքում չկար ոչ մի թշնամանք, ոչ մի ատելություն կամ ատելության սերմանում, ոչ մի չարություն կամ չարացածություն, ոչ մի քաղաքական շանտաժ, ոչ մի մանիպուլ յատիվ ելևէջ: Կար հստակ դիրքավորում, անկեղծ խոսք՝ ի խորոց սրտի: Կային կոնկրետ շեշտադրումներ: Ամենից կարևորը՝ հանրահավաքի մասնակիցներից շատերի հայացքներում, արձագանքներում հույս էր զգացվում: Ու դա չափազանց կարևոր է: Եվ մարդկանց արձագանքներում էլ ջղաձգություն չկար: Չկար, որովհետև հարթակից էլ նման ազդակներ չէին գալիս:

Ու սա ևս չափազանց կարևոր է: Որևէ առումով այդ ելույթը համեմատելի չէ թե՛ 6 տարի առաջ, թե՛ հաջորդած շրջանում, թե հատկապես այս վերջին 3-4 մղձավանջային տարում Փաշինյանի ունեցած ելույթների հետ: Այդ առումով մայիսի 12-ի հանրահավաքի գլխավոր ելույթը խոր գաղափարական, բովանդակային հակասության մեջ է պետության ղեկն զբաղեցնողի պառակտիչ, ստերով հագեցած, կեղծավոր, ընկճիչ, օտարաշահ խոսույթի հետ: Ի վերջո, բոլորը տեսան, թե 6 տարի առաջ դագաղ ճոճելով ու դրա վրա հրճվելով արված փաշինյանական իշխանագրավումն ինչ աղետների հանգեցրեց, որքան թշնամանք ու ատելություն ներարկվեց մեր հասարակության ու ժողովրդի մեջ: Հույս կա, որ եկել է այդ ամենը հաղթահարելու ժամանակը: Եվ Բագրատ Սրբազանը, մեր եկեղեցու հոգևոր հայրերը ասում են՝ ժողովուրդ, մենք միասին կարող ենք: Եվ մի կարևոր նրբերանգ: Ակնհայտ է, որ այսօր Հայաստանում հասարակական-քաղաքական օրակարգը ձևավորում ու թելադրում է հրապարակը, կոնկրետ՝ «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ: Ու սա այս պայքարի կարևոր ձեռքբերումն է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 46 անգամ
Լրահոս
«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Ամենաընթերցվածները