Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մոսկվայում մայիսի 23-ին տեղի կունենա «Ռուսաստանը և աշխարհը. երկխոսություններ-2024: Ձգողության ուժերը» միջազգային 8-րդ գիտագործնական կոնֆերանսի եզրափակիչ փուլը:

Ի դեպ, նշենք, որ Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի կազմակերպած այս կոնֆերանսը բավական մեծ աղմուկ է բարձրացրել, այդ թվում՝ Արևմուտքում: Մասնավորաբար, Թբիլիսիում կայացած կոնֆերանսը միջազգային մի շարք լրատվամիջոցներ որակել էին որպես «Ռուսաստանի հատուկ ծառայությունների համագումար»:

Հավելենք, որ եզրափակիչ փուլին նախորդել է կոնֆերանսների շարք ոչ միայն Թբիլիսիում, այլև Դուշանբեում, Բիշքեկում, Ցխինվալում, Մինսկում: Տեղեկացնենք, որ Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտը գիտական կազմակերպություն է, որը զբաղվում է հարևան երկրներում տեղի ունեցող իրադարձությունների վերլուծությամբ՝ քաղաքականությունից մինչև սպորտ:

Ըստ ինստիտուտի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վլադիսլավ Գասումյանովի, Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտը ակտիվորեն զբաղվում է միջհասարակական և միջանձնային երկխոսության նախաձեռնմամբ: Ի դեպ, ինստիտուտի ղեկավար կազմը արդեն հասցրել է լրատվամիջոցներում որակվել որպես «աստղային»:

Ինստիտուտը ղեկավարում է Դիտորդ մարմինը, որի կազմում են տարբեր ոլորտների հայտնի փորձագետներ, ի մասնավորի՝ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի նախկին տեղակալ, գեներալ-գնդապետ Վալենտին Սոբոլևը, Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար, ակադեմիկոս Վիտալի Նաումկինը, մեծ հեղինակություն ունեցող այլ անձինք:

Ինստիտուտի զարգացման գործում մեծ ավանդ ունի հետազոտող դիվանագետ, Ռուսաստանի հերոս, արտաքին հետախուզության նախկին տնօրեն, Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի գիտխորհրդի անդամ Վյաչեսլավ Տրուբնիկովը: Ինքը՝ ինստիտուտի տնօրեն Վլադիսլավ Գասումյանովը, երկար տարիներ աշխատել է պետանվտանգության համակարգում, ՌԴ նախագահի աշխատակազմում, «Նորնիկել» կորպորացիայում, գլխավորում է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ամբիոններից մեկը: Անդրադառնալով կադրային հարցին՝ Գասումյանովը նշում է, որ ինստիտուտը զբաղվում է գիտությամբ, և աշխարհում ընդունված է կադրերի «հոսունությունը»՝ ակադեմիական կառույցներ-ուժային կառույցներ-իշխանության մարմիններհասարակական կազմակերպություններ «ճանապարհով»:

Հիմնական նպատակներն են, որ ժողովուրդները, նրանց միջոցով՝ նաև կառավարությունները ճանաչեն միմյանց, որը թույլ կտա նվազեցնել իրար մեջ եղած լարվածությունը, ստեղծել Ռուսաստանի շուրջ բարիդրացիության գոտու աճի կետեր, ինչպես նաև աշխարհին հասցնել Ռուսաստանի օբյեկտիվ կերպարը: «Մենք հիանալի հասկանում ենք, որ աշխարհն այսօր բազմաբևեռ է, ու շատ կարևոր է ապրել և զարգանալ այդ պայմաններում, ինչը նշանակում է հարգել միջազգային գործընթացների բոլոր մասնակիցների իրավունքներն ու հետաքրքրությունները», - նշում է Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի տնօրենը:

Ի դեպ, անդրադառնալով Հայաստանին, ինստիտուտի տնօրենը նշում է, որ հատկապես հեռավոր բնակավայրերում ռուսաց լեզուն որոշակիորեն իր դիրքերը զիջել է: «Այստեղ արդեն մեծանում է երկրորդ սերունդը, որը չգիտի կամ լավ չգիտի ռուսաց լեզուն: Որպեսզի կոտրենք այդ բացասական միտումը, մենք Հայաստանում ստեղծել ենք երեք մշակութային կենտրոն»,- ասում է Գասումյանովը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Ամենաընթերցվածները