Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շուտով կլրանա 2018 թ. իշխանափոխության 6 տարին, և վաղուց պարզ է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ոչ միայն չեն կատարել իրենց խոստումներն ու հայտարարությունները, այլև կատարել են դրանց տրամագծորեն հակառակ քայլեր: Մենք առիթ ունեցել ենք հրապարակումների շարքով ներկայացնել մի քանի տասնյակ նման օրինակներ: Այդ շարքը կարելի է անվերջ շարունակել: Այս անգամ ամփոփ անդրադառնում ենք քսան հիմնական կետերին.

1. Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ»:Պատերազմից հետո Պրահայում Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո նա զարմացած հարցնում է, թե այդ ե՞րբ է շանս եղել, որ Արցախը լիներ անկախ կամ Հայաստանի կազմում:

2. 2016 թվականին Փաշինյանին մտահոգում էր Տավուշի անվտանգությունը, իր ընտանեկան թերթում նա գրում էր, որ տավուշցիները ունեն անվտանգ ապրելու իրավունք, մինչդեռ այսօր այդ նույն գյուղերի բնակիչներից պահանջում է լքել սեփական տները, հակառակ դեպքում՝ Ադրբեջանի անունից սպառնալով պատերազմով:

3. Իշխանափոխության օրերին Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները հանրությանը խոստանում էին, այսպես կոչված, «կարմիր գծերի» վերացում, տուգանքների ներում: Ի վերջո, հենց Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք Երևանում «կարմիր գծերի» վճարն աճեց 13 անգամ:

4. 2018 թ. մայիսի 5-ին Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում խոստացավ. «Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել գյուղատնտեսությունը: Նոր տեխնոլոգիաների կիրառումը պետք է լայնորեն տարածվի նաև գյուղատնտեսության ոլորտում»: Մինչդեռ ոչ միայն առաջին իսկ քայլերով փակեց գյուղնախարարությունը, այլև արդեն մի քանի տարի է՝ տնտեսական աճի պատկերում այս ոլորտի դիմաց տոկոսը 0-ից ցածր է։

5. 2018 թ. ապրիլին՝ Շիրակի մարզից սկսած քայլարշավի ժամանակ, ճանապարհներին Փաշինյանը փակում էր արագաչափերը, խոստանում վերացնել դրանք: Այսօր Փաշինյանի արարքը կրկնած քաղաքացուն կալանավորում են, իսկ բուն արագաչափերի թիվը Հայաստանում կրկնապատկվել է:

6. Փաշինյանն ու թիմակիցները հանրությանը համոզում էին, որ բարելավելու են հարաբերությունները ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ, մինչդեռ այսօր տեսնում ենք ակնհայտ «դրեյֆ» դեպի արևմուտք և ՌԴ-ի հետ հարաբերությունների աննախադեպ լարում:

7. Հանրությանը վստահեցնում էին, որ կոպեկ առ կոպեկ վերադարձնելու են «թալանված» գումարները, մինչդեռ բյուջե են վերադարձվել իսկապես կոպեկներ՝ խոստացածի համեմատ:

8. Հեղափոխության ժամանակ հայտարարվում էր, որ այլախոհների հանդեպ վենդետա և հետապնդում չի լինելու: Մինչդեռ այսօր մենք տեսնում ենք, որ կալանավորվում են ոչ միայն ընդդիմադիր քաղաքական գործիչներ, այլ նաև Փաշինյանի ու թիմակիցների հասցեին թթու խոսք ասած շարքային քաղաքացիները:

9. Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր, որ կրճատելու է ՀՀ արտաքին պարտքը, ավելին՝ խոսել էր այն աուդիտի ենթարկելու անհրաժեշտության մասին: Մինչդեռ, եթե 2018-ին այն 6 միլիարդ էր, ապա այսօր՝ 12:

10. Նույն Փաշինյանը որպես կարևորագույն սկզբունք էր հռչակել խորհրդարանական ընդդիմության լիազորությունների ընդլայնումը, մինչդեռ հեղափոխությունից հետո ընդլայնվել են միայն իր՝ Փաշինյանի լիազորությունները:

11. Որպես իրենց սկզբունք հայտարարում էին, որ պետք է բացառվի պաշտոնյաների՝ բիզնեսով զբաղվելը: Ինքներդ կարող եք հաշվել, թե գործող քաղաքական թիմում քանի բիզնեսմեն պաշտոնյա կա:

12. Ասում էին՝ հանքերի շահագործման հարցում բնապահպանների գնահատականներով պետք է առաջնորդվել: Մինչդեռ որևէ բնապահպանի կարծիք այդպես էլ չհարցրեցին՝ Ամուլսարի և Թեղուտի հանքերը շահագործման հանձնելով:

13. Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքի բացառումը ևս հռչակվել էր առաջնային խնդիր: Թերթի ամբողջական համարներ չեն բավականացնի՝ թվարկելու այն պաշտոնյաներին, որոնք իրենց ԽԾԲ-երին հարմարավետորեն դասավորել են պետական կառավարման համակարգում

14. Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հանրությանը համոզում էին, որ «կոմունալ» թանկացումներ չեն լինելու: Մինչդեռ թանկացավ և՛ գազը, և՛ էլեկտրաէներգիան, և՛ ջուրը: Գումարած, որ անընդհատ համընդհանուր թանկացումներ են՝ շարքային քաղաքացիների եկամուտների աճի փաստացի բացակայության պայմաններում:

15. Մինչ իշխանափոխությունը այս թիմի ներկայացուցիչները դեմ էին կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը, գալով իշխանության՝ այդ համակարգը ներդրվեց առանց վարանելու:

16. Գրեթե բոլոր հայտարարություններում նշվում էր, որ պատմական նոր որակ պետք է ձևավորվի Հայաստան-Սփյուռք հարաբերություններում: Երբեք այդ հարաբերությունները չեն եղել այդքան լարված, որքան այս իշխանությունների օրոք:

17. Հավատացնում էին, որ չի լինելու նաև կադրային ջարդ: Բայց այս իշխանությունները առաջնորդվեցին բացառապես «պոլի փայտ լինի, բայց մերը լինի» հայտնի սկզբունքով, հանրությանը բաժանեցին սևերի ու սպիտակների, պետական կառավարման համակարգը պարզապես մաքրեցին պրոֆեսիոնալ կադրերից, առաջնայնությունը տվեցին բացառապես քպական լինելուն կամ առնվազն ՔՊ-ին լոյալ լինելուն:

18. Փաշինյանի և նրա թիմի նոու-հաուն պայքարն էր կոռուպցիայի դեմ, մինչդեռ ընդամենը ամիսներ առաջ կառավարության նիստին հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, հայտարարել է, որ պայքարը կոռուպցիայի դեմ փաստացի տապալվել է: Այս մասին են վկայում նաև Freedom House-ի և այլ միջազգային կառույցների զեկույցները:

19. 2018 թ. մայիսի 8-ին նոր-նոր վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից «համաժողովրդական շարժման անունից» հայտարարում էր, թե «ատելությունը և ատելության քարոզը մեր ոճը և ոճաբանությունը չէ, և, մեր համոզմամբ, Հայաստանում չպիտի տեղ լինի նման երևույթների համար»: Այսօր հենց իշխանության ներկայացուցիչներն են աչքի ընկնում ատելության քարոզով, ընդդիմադիրների հասցեին հնչող սպառնալիքներով: Ավելին, նաև սպառնալիքների կյանքի կոչմամբ:

20. Գրեթե բոլոր խոսափողներից ՔՊ-ի համար առաջնային հարց էր համարվում գործազրկության կրճատումը: Մինչդեռ 2023-ին գործազուրկների քանակը 2022-ի համեմատ ավելացել է 13,8 հազարով, և դա որևէ պաշտոնյայի այսօր չի հուզում:

Ինչպես ասվում է՝ շարունակելի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 21 անգամ
Լրահոս
«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Ամենաընթերցվածները