Ով ինչից է խոսում.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բազմիցս փաստերով համոզվել ենք, թե ինչ է տեղի ունենում այն երկրների հետ, որոնք հայտնվում են աշխարհաքաղաքական կենտրոնների բախման կիզակետում։ Այդ պետությունները որևէ կերպ չեն շահում նման իրավիճակից՝ չնայած միգուցե այդտեղ ապրող էլիտայի մի հատված օգտվում է որոշակի արտաքին ուժերի հովանավորությունից։ 2011 թվականից առաջ Սիրիան ապահով և դինամիկ զարգացող երկիր էր, սակայն երբ Սիրիայի հարցում աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների շահերը սկսեցին բախվել, այն տարբեր ուժերի ներգրավվածության պայմաններում վերածվեց պատերազմական գոտու ու ռազմական թատերաբեմի։

Սիրիայի բազմաթիվ բնակավայրեր ուղղակի ավերակների են վերածվել, ու մինչ օրս այդ երկիրը չի կարողանում վերադառնալ նախապատերազմյան ժամանակաշրջանի իրավիճակին։ Հարյուրհազարավոր սիրիացիներ լքել են իրենց բնակավայրերը։ Ու այդ խառնակ իրավիճակում ակտիվացել են ահաբեկչական խմբավորումները։ Ուկրաինան ևս աշխարհաքաղաքական շահերի բախման թատերաբեմում է։ Տարածաշրջանային ու արտատարածաշրջանային ուժերն Ուկրաինայի միջոցով իրենց շահերն են փորձում առաջ տանել, բայց արդյունքում Ուկրաինան է ավերակների վերածվում, զոհվում են հազարավոր ուկրաինացիներ, իսկ միլիոնավոր մարդիկ ուղղակի հեռացել են իրենց երկրից։ Արևմտյան տարբեր շրջանակների կողմից խոսվում է Ուկրաինայի տնտեսական վերականգնման համար նոր «Մարշալի պլան» գործարկելու և միջոցներ տրամադրելու մասին։

Սակայն դեռ հստակ չէ, թե ինչքանով է այն իրականանալի, քանի որ անորոշ է նաև հակամարտության ապագան։ Հայաստանը ևս աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների բախման հորձանուտում հայտնվելու վտանգի տակ է կանգնած, քանի որ մեր տարածաշրջանում բախվում են ոչ միայն գլոբալ խաղացողների՝ տվ յալ դեպքում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի շահերն, այլև իրադրության վրա ներազդեցություն ունեն տարածաշրջանային այնպիսի ուժեր, ինչպիսիք են Իրանն ու Թուրքիան։ Տարածաշրջանից դուրս գտնվող այլ կենտրոններ ևս ներգործություն ունեն մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Իսկ Հայաստանի կողմից չհաշվարկված քայլերը մեր երկիրն ուղղակի կարող են ներքաշել խոշոր խաղացողների հակամարտության մեջ։ Իսկ թե ինչպիսին կլինեն հետևանքներն առանց այն էլ մեր փոքր պետության համար, կարծում ենք՝ կանխատեսելի է։

Նման իրավիճակից կարելի է խուսափել միայն այն դեպքում, երբ աշխարհաքաղաքական ուժերի միջև Հարավային Կովկասում առկա իրավիճակի հետ կապված որոշակի կոնսենսուս լինի։ Տարիներ շարունակ նուրբ արտաքին քաղաքականության միջոցով հնարավոր է եղել խուսափել խոշոր խաղացողների շահերի բախման մարտադաշտում հայտնվելուց։ Բայց ՀՀ գործող իշխանությունները, Փաշինյանի գլխավորությամբ, այնպիսի քաղաքականություն են վարում, որի արդյունքում Հայաստանը ներքաշվում է Արևմուտք-Ռուսաստան շահերի բախման գոտի։ Պարզ օրինակ նշենք։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ պետություն է, սակայն ՀՀ իշխանությունները ակտիվորեն խոսում են ԵՄ-ին անդամակցելու կամ թեկնածուի կարգավիճակ ստանալու մասին այն դեպքում, երբ ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն մեկը մյուսին բացառող տնտեսական կառույցներ են։ Միաժամանակ վտանգավոր է, որ Հայաստանում հուժկու կերպով զարկ է տրվում հակառուսական տրամադրություններին այն դեպքում, երբ մեր երկիրը Ռուսաստանի հետ ամենասերտ տնտեսական կապերն ունի։

Ու եթե ՀՀ իշխանությունները չհրաժարվեն իրենց այս վտանգավոր քաղաքականությունից, ապա ծանր հետևանքներն իրենց սպասել չեն տա։ Բայց զարմանալին ու տարակուսելին այն է, որ այս թեմայով քննադատություններին ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարում է, թե «մեզ 30 տարի մեշոկի նման էս կողմից շպրտել են էն կողմ»՝ նկատի ունենալով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության հետ կապված իրադարձությունները։ Իրականում Փաշինյանի այս պնդումն ուղղակի մանիպուլ յացիա է։ Ընդհակառակը, ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչ թե եղել է շահերի բախման հարթակ, այլ այն եզակի ձևաչափերից մեկը, որի կազմում արևմտյան և ռուսական ներկայացուցիչները, իրենց տարաձայնություններով հանդերձ, միասնական են հանդես եկել։

Պատահական չէ, որ Ադրբեջանը տարիներ շարունակ փորձում էր ազատվել ԵԱՀԿ Մինսկի խմբից՝ հաշվի առնելով, որ այն համապատասխան մանդատ ունի հակամարտության խաղաղ կարգավորման և դրա շուրջ միջազգային մեխանիզմների ստեղծման շուրջ։ Ու պաշտոնական Բաքուն չի էլ թաքցրել իր այս դիրքորոշումը՝ պարբերաբար մեղադրանքներ հղելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի հասցեին։ Ի վերջո, Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում առկա լարվածության, Ադրբեջանի ագրեսիվ քայլերի պայմաններում համանախագահության ինստիտուտն այսօր չի գործում։ Ընդ որում, այսպիսի իրավիճակին նպաստել է նաև Հայաստանը, քանի որ Փաշինյանը համաձայնել է Ադրբեջանի հետ բանակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությունից դուրս գտնվող ձևաչափերում, օրինակ՝ ԵՄ-ի միջնորդությամբ Բրյուսելում, կամ էլ Ադրբեջանի հետ առանց միջնորդների առաջարկներ փոխանցելու տարբերակով։

Եվ հիմա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հետ կապված տարբեր սեպարատ նախաձեռնություններ կան։ Արևմուտքը ցանկանում է միջնորդի դերակատարություն ստանձնել հարաբերությունների կարգավորման հարցում։ Ռուսաստանը ձգտում է, որ իր տարածքում կնքվի խաղաղության պայմանագիրը։ Թուրքիան էլ փորձում է գլխավոր միջնորդը դառնալ։ Եվ տվյալ դեպքում այս բոլոր ուժերի հետաքրքրությունները միմյանց հակասում են։ Հայաստանի շահերն էլ գրեթե հաշվի չեն առնվում, քանի որ մեր երկիրը դադարել է լինել միջազգային հարաբերությունների սուբյեկտ, մեզ վերաբերող հարցերն արդեն ուրիշներն են կարգավորում։ Ուստի, այսքանից հետո կարելի է եզրակացություններ անել, թե երբ են «մեզ մեշոկի պես այս կողմից այն կողմ գցել»։ Իսկ ավելի դիպուկ՝ հիմա է, որ Հայաստանը Նիկոլ Փաշինյանի ձեռամբ դարձել է ֆուտբոլի գնդակ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 6 անգամ
Լրահոս
«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Ամենաընթերցվածները