«Այս քաղաքականությունից, այս քաղաքականությունը տանողներից օր առաջ պետք է ազատվել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հարցազրույց «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, 2021 թ. Փարաքար խոշորացված համայնքում անցկացված ընտրություններում ԱԵ կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանի հետ:

-Պարոն Գրիգորյան, Փարաքար համայնքում ընտրությունների արդյունքում տեղի ունեցած հայտնի դեպքերից հետո արդեն ավելի քան 2 տարի Դուք և Ձեր ղեկավարած «Ապրելու երկիր» խմբակցությունը բոյկոտում եք ավագանու նիստերը և չեք մասնակցում դրանց, չնայած Ձեր հրապարակումներից տեղեկանում ենք, որ համայնքի խնդիրների լուծմամբ խմբակցությունը, այնուամենայնիվ, զբաղվում է։ Ձեր գնահատմամբ, ինչպե՞ս է կառավարվել համայնքը մինչ հիմա, արդյո՞ք ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը ազդել է համայնքի բնականոն զարգացման վրա։

-Այո, 2021 թ. ընտրություններից հետո Փարաքարում կառավարման վիճակը նախանձելի չէ։ Այստեղ իշխանությունը զավթած մարդկանց խումբը այս երկու տարվա ընթացքում որևէ բարեփոխում, համայնքի որևէ խնդրի լուծման ուղղությամբ թեկուզ փոքր քայլ չի կատարել։ Տարիներով չլուծված համայնքային հիմնախնդիրներն այդպես էլ այդ մարդկանց կողմից ուշադրության չեն արժանանում, դեռ մի բան էլ նոր խնդիրներ են ավելացնում։ Ի սկզբանե էլ պարզ էր, որ նրանց միայն իշխանությունն էր պետք, մարդիկ ու նրանց խնդիրները ընդհանրապես հետաքրքիր չէին։ «Ապրելու երկիր» խմբակցությունն, այո, բոյկոտում է ավագանու նիստերը, արդեն 2 տարի չենք մասնակցում այդ «չկառավարմանը» պարզ պատճառով, որ մենք մինչ օրս էլ չենք ընդունում ավագանու ընտրության արդյունքները: Բայց որպես սրտացավ գործիչներ, մարդիկ, որոնք շատ լավ են ճանաչում մեր համայնքի օր օրի խորացող խնդիրները, մենք մեզ չէինք կարող մեր բնակիչներից, մեր համայնքի խնդիրներից հեռու պահել։ Այս ընթացքում մենք մեզ, անկախ ստեղծված իրավիճակից, նվիրել ենք մեր Փարաքարին ու Փարաքարի բնակչին։ Դուք ճիշտ եք նկատել՝ մենք իսկապես համայնքում կատարել ենք բարեկարգման, բարենորոգման բազմաթիվ աշխատանքներ ու փորձել ենք լուծել խոցելի խմբերի տարբեր սոցիալական խնդիրներ, բայց այդ մասին երկար չեմ ցանկանում խոսել. մարդիկ շատ լավ գիտեն, տեսել են, զգացել են մեր սրտացավ վերաբերմունքը մեր սիրելի համայնքի ու բնակչի նկատմամբ։

-Դուք ինչպե՞ս եք պատկերացնում առկա խնդիրների լուծումը։

-Համայնքի բնականոն զարգացումն ապահովելու համար իշխանությունը զավթած մարդկանց խումբն օր առաջ պետք է հեռանա։ Համայնքը պետք է ղեկավարի բնակիչների մեծամասնության կողմից ընտրված քաղաքական ուժը։ Մենք ունենք վստահություն համայնքի բնակիչների կողմից և ունենք կամք ու կարողություն լուծելու առկա խնդիրները։ Դրա ապացույցը նաև, այսօր՝ թեկուզ կառավարմանը չմասնակցելով, մեր արած աշխատանքն է։ Նաև պետք է ասեմ, որ այս ընթացքում բոլորիս համար, մեր համայնքի համար փորձաշրջան էր նաև՝ հասկանալու, թե որքան ապիկար կարող են լինել իշխանություն տենչացող մարդիկ։ Վստահ եմ՝ Փարաքարը հաջորդ ընտրություններին ավելի խելամիտ ընտրություն կկատարի՝ թույլ չտալով՝ որևէ մեկն ապօրինաբար տիրի իրենց ձայնին։

-Իհարկե, համայնքային, տեղային խնդիրներից զատ, այս պահին մեր ամբողջ երկրի համար առկա են լուրջ անվտանգային խնդիրներ։ Այսօր արդեն հող է նախապատրաստվում նաև Տավուշի մարզում զիջումներ անելու համար։ Ի՞նչ եք կարծում՝ արդյոք հնարավոր չէ՞ հրաժարվել ադրբեջանական պարտադրանքից ու չկատարել հերթական զիջումը։

-Այո, այսօր այնպես է ստացվել, որ մեր անվտանգային, երկրի մեծ խնդիրները անհանգստացնում են բոլորիս՝ անկախ նրանից, թե որ համայնքի բնակիչ ես։ Առավել ևս քաղաքականության մեջ գտնվող մարդու համար մտահոգիչ են այսօրվա իրողությունները, քանի որ դրանց առկայության պատասխանատվությունը նաև դու ես կրում։ Ցավոք, իշխանությունները կառավարումը հասցրել են այն մակարդակի, որ ամեն մի զիջման հաջորդում է մյուսը։ Չկան երաշխիքներ, կան միայն սպառնալիքներ, ամեն զիջման գինը մեր մյուս զիջումն է։ Այս շրջապտույտը պետք է կանգնի, սակայն իշխող ուժը դրա վճռականությունը չունի։ Տավուշին Սյունիքն է հաջորդելու, հետո Գեղարքունիքը։ Այս քաղաքականությունից, այս քաղաքականությունը տանողներից օր առաջ պետք է ազատվել։

-Դուք նաև «Ապրելու երկիր» կուսակցության ակունքներում կանգնած մարդ եք, քաղխորհրդի անդամ։ Կարծում եմ՝ Ձեր կուսակցությունն էլ ունի դիրքորոշում երկրում ստեղծված անվտանգային իրավիճակի հետ կապված։ Ձեր թիմն ինչպե՞ս է տեսնում իրավիճակի հնարավորինս հայամետ լուծումը։

-Այո, իհարկե, կուսակցությունն ունի իր դիրքորոշումը ստեղծված իրավիճակի հետ կապված։ Դեմ ենք մասնավորապես այս պահին Տավուշին վերաբերող զիջումներին։ Ինչպես գիտեք, Նոյեմբերյանը կառավարում է «Ապրելու երկիրը», եղած քննարկումներում խոսվում է նաև այստեղի գյուղերի մասին։ Եվ մեր կուսակցությունը հայտարարել է, իր հիմնավորումներն էլ ներկայացրել է, թե ինչու չպետք է դրանք «նվիրել» Ադրբեջանին։ Երկրի անվտանգությունն ամրապնդելը պետք է դառնա իշխանությունների գլխավոր խնդիրը, և մեր պատկերացրած կառավարումը սկսելու է հենց այդ նպատակից, որտեղ բոլոր մնացած աշխատանքները ստորադասվելու են՝ հանուն անվտանգության պահպանման։ Երբ տանդ հիմքերը թույլ են, չպետք է զբաղվես տան կոսմետիկ վերանորոգումով կամ բակում ծաղիկ տնկելով՝ անկախ նրանից՝ հիմքերը թուլացել են տան նախկին տերերի, թե երկրաշարժի պատճառով։ Հակառակ դեպքում, շուտով այդ տունը իր հետ կքանդի վերանորոգումն էլ, տանը ապրողներին էլ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Ամենաընթերցվածները