Մինչ իշխանավորները խորշում ու սարսափում են Արցախ բառից անգամ...․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Ժնևում Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի ժամանակ ունեցած ելույթում խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը բավականին տպավորիչ ելույթ է ունեցել՝ բարձրացնելով սեփական հայրենիքում ազատ ապրելու Արցախի հայության անկապտելի իրավունքներին վերաբերող խնդիրներ: Լևոն Քոչարյանը նախ՝ հիշեցրել է, որ վեց ամիս է անցել այն օրվանից, երբ Ադրբեջանի զինված ուժերը հարձակվել են Լեռնային Ղարաբաղի վրա և զավթել այն. 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, շուրջ 10 ամիս տևած շրջափակումից հետո, որը հանգեցրեց զանգվածային սովի, զրկանքների, հիվանդությունների և մահվան, ավելի քան 120 000 հայ՝ գրեթե ողջ բնակչությունը, որը կանգնած էր ոչնչացման վտանգի առջև, ստիպված եղավ լքել իր հայրենիքն ընդամենը մի քանի օրվա ընթացքում:

Լևոն Քոչարյանը Ժնևում ունեցած ելույթում շեշտադրել է մի շարք էական հանգամանքներ, մասնավորապես. «Չնայած դժվարություններին՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է անսասան մնալ հայրենիք վերադառնալու, իր քաղաքական ապագան որոշելու և սեփական ժողովրդավարական ինքնակառավարումն իրականացնելու ձգտումներում: Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հայերը բացարձակ իրավունք ունեն վերադառնալ իրենց հայրենիք: ՄԱԿ-ի Միջազգային դատարանը անցյալ տարվա նոյեմբերի 17-ին վճռել էր, որ Ադրբեջանը պետք է ապահովի Լեռնային Ղարաբաղի հայերի «անվտանգ, անարգել և առանց խոչընդոտների վերադարձը»:

Մարտի 12-ին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին «անկեղծորեն գնալ համապարփակ և թափանցիկ երկխոսության Ղարաբաղի հայերի հետ՝ ապահովելու նրանց իրավունքների հարգանքը և երաշխավորելու նրանց անվտանգությունը, ներառյալ՝ իրենց տները վերադառնալու և այնտեղ ապրելու իրավունքը արժանապատիվ և անվտանգ պայմաններում»: Նա միանգամայն տեղին ընդգծել է, որ տարածաշրջանում հարատև խաղաղության հասնելը հնարավոր չէ, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը բռնի տեղահանված է իր հայրենիքից, իսկ Հայաստանին հարկադրում են, այսպես ասած, «խաղաղություն»: Ըստ այդմ, միջազգային պաշտպանության և երաշխիքների ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ հայրենիք վերադառնալուն նպաստելը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության խթանման համար, և այդ հասկացությունը պետք է ներառվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մեջ:

Ի լրումն նշված ընկալելի շեշտադրումների, այս ելույթը նաև զուգահեռ դիտարկումների որոշակի տեղիք է տալիս: Մասնավորապես, 2020-ի պատերազմից հետո, հատկապես ոչ իշխանական փորձագիտական և քաղաքական շրջանակները շարունակաբար շեշտում էին, որ Արցախի հարցը միջազգային հարթակներում, անկախ «երկակի ստանդարտներից» ու նման այլ հանգամանքներից, պետք է անընդհատ բարձրացնել, չհրաժարվել պահանջներից (Ադրբեջանի նկատմամբ) ու միջազգային իրավունքի վրա խարսխված հարցադրումներից: Մինչդեռ մենք տեսանք ու շարունակում ենք տեսնել, որ Հայաստանի անունից ներկայացող իշխանությունները սարսափում են Արցախի խնդրի մասին ծպտուն հանելուց անգամ: Թեպետ, ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ պահանջներ պիտի դնի մի իշխանություն, որը, իր ղեկավար Փաշինյանի գլխավորությամբ, բացեիբաց ու հրապարակավ հրաժարվել է հենց Արցախից:

Ավելին, այդ իշխանությունները պատրաստ են անգամ միջազգային դատարանից Ադրբեջանի դեմ ուղղված հայցերը «հետ կանչել», ինչի մասին ոչ մեկ անգամ գրվեց այս օրերին տարբեր լրատվամիջոցներում: Սա՝ այն պարագայում, որ նկատենք՝ «միջազգային հանրությունը» թե՛ անմիջականորեն պատերազմից հետո, թե՛ հաջորդած ժամանակահատվածում քանիցս որոշակի տեղ է ապահովել Հայաստանի համար, որպեսզի բարձրացվեն Արցախի խնդրին, Արցախի հայության իրավունքներին վերաբերող հարցերը: Հիշեցնենք, որ պատերազմից հետո անգամ Մինսկի խմբի հայտարարություն եղավ, որտեղ արծարծվում էր Արցախի կարգավիճակի քննարկման հնարավորությունը: Նմանապես, Ռուսաստանի ԱԳ նախարարն է մի քանի անգամ նշել, որ կարգավիճակի հարցը պետք է քննարկվեր հետագայում, իրավիճակի նորմալացումից հետո: Չհաշված արդեն, օրինակ՝ պատգամավորի ելույթում հիշատակված Միջազգային դատարանի որոշումը, Եվրախորհրդարանի բանաձևը:

Բայց ի՞նչ օգուտ, եթե Հայաստանը ներկայացնում է Արցախն ուրացած և ուրացող իշխանություն: Մի իշխանություն, որն իր «անելիքը» տեսնում է թշնամական սպառնալիքներով Հայաստանի քաղաքացիներին ահաբեկելու մեջ: Ինչևէ: Նման պայմաններում առավել ևս գնահատելի է, որ ընդդիմության ներկայացուցիչները միջազգային հարթակներում անհոգնել բարձրացնում են պահանջվող հարցադրումները, խոսում են ադրբեջանական իշխանությունների գործած ցեղասպանական ոճիրների մասին, Արցախի բնիկ ժողովրդի՝ հայության իրավունքների մասին: Հատկանշական է, որ ներքաղաքական կյանքում ընդդիմության ներկայացուցիչները բավականին հստակ գնահատականներ են տալիս Հայաստանում մոլեգնող հակաժողովրդավարական գործընթացներին, քաղաքական հետապնդումներին, իշխանության կողմից պարբերաբար ձեռնարկվող ռեպրեսիվ գործողություններին, թշնամու պահանջների առջև իշխանությունների զիջողականության պատրաստակամությանը և այլն:

Սակայն «դրսում» փորձում են անել այն գործը, որն առաջնահերթ պարտավոր էր անել հենց օրվա իշխանությունը: Այսինքն, եթե «օրվա իշխանությունը» սևեռված է գերազանցապես իր գործունեությունն ինքնանպատակ երկարաձգելու, իշխանությունը պահելու վրա, ապա ընդդիմությունն, ըստ հնարավորության, միջազգային հարթակներում բարձրացնում է պետության շահերից բխող ու ժողովրդի տրամադրություններն արտահայտող հարցադրումներ: Ընդ որում, խոսքը միայն մեջբերյալ օրինակի մասին չէ: Ասվածի վկայությունները շատ են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 24 անգամ
Լրահոս
«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Ամենաընթերցվածները