Թևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ի՞նչ «փաթեթավորմամբ» են իշխանական քարոզչությունն ու հաստիքային արևմտամետ «մեկնիչները» հանրությանը հրամցնում Արցախի կործանման, Հայաստանը կտորկտոր ոխերիմ թշնամուն նվիրելու երկրավեր ու տնաքանդ «գործընթացը»: Այդ «փաթեթավորումներից» մեկը, մասնավորաբար, ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման հնարավորությունն է: Այժմ «կենացները շիկացել» են ու դրան ավելացել է...

Հայաստանին ԵՄ-ի անդամության թեկնածուի կարգավիճակ շնորհելու հարցը դիտարկելու առասպելը: Որքան էլ զարմանալի է թվում, բայց գրեթե 99 տոկոս գրագիտության նշումով հասարակության մեջ նման հեքիաթներին հավատացող չափահաս մարդկանց թիվը փոքր չէ: Կարճ ասած՝ այդ «կտերին» հավատացողներ կան: Միգուցե «եվրակտեր» են, դրա պատճառո՞վ, բայց կան: Հարկավ, իրավիճակը կարելի է ավելի դիպուկ և գեղարվեստական բնորոշել՝ ասելով՝ բարձ են դնում Հայաստանի հասարակության թևերի տակ: Կամ՝ գլխի տակ, դրանից բան չի փոխվում: Այսինքն, սին խոստումներով միամտացնում են:

Որքան էլ հասկանալի է, որ նորմալ, ադեկվատ մարդու տեսանկյունից երկրի, պետության կործանումը, տարածքային աղետաբեր զիջումները չեն կարող համեմատվել այնպիսի մի անարժեք ու չնչին բանի հետ, որն է՝ ԵՄ մուտքի վիզաների ազատականացումը, այնուամենայնիվ, արժե դիտարկել դրա, այսպես ասենք, ընթացքն ու վայրիվերումները ևս: Վստահեցնում ենք, որ «դիտարկելիքը» դրան արժե: Դրա համար եկեք մի փոքր, ընդամենը մի քանի ամիս հետ գնանք ժամանակի մեջ ու վերհիշենք, որ ընդամենը անցյալ տարվա նոյեմբերի կեսերին (կոնկրետ՝ նոյեմբերի 13ին) ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարեց, որ Եվրամիությունը դիտարկում է Հայաստանին օգնություն տրամադրելու հնարավորությունը՝ «Խաղաղության եվրոպական հիմնադրամի» շրջանակներում, ինչպես նաև՝ վիզայի ռեժիմի ազատականացման հնարավորությունը երկրի քաղաքացիների համար:

Ժոզեպ Բորելը հայտարարել է, թե Եվրամիությանն անհրաժեշտ է, որ կնքվի խաղաղության պայմանագիր, և իրենք մտադիր են շարունակել իրենց միջնորդական դերը։ Էլի բաներ է հայտարարել, բայց այստեղ առանցքայինն ու այս պահին մեզ հետաքրքրողը եվրավիզաների ազատականացման հարցն է: Նույն այդ օրերին ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը ուրախ-զվարթ հայտարարեց, թե՝ Երևանը հնարավոր է համարում, որ առաջիկա ամիսներին կսկսվեն Եվրամիության հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները: Ավելին, ասաց, թե այդ «բանակցային գործընթացը» մեր երկրի դեպքում կարճ կտևի: Սա, կրկնենք, ընդամենը բարձ էր՝ Հայաստանի հանրության թևերի տակ:

Թեկուզ և՝ «եվրաբարձ», բայց՝ ընդամենը բարձ: Ավելին, կային տեղեկություններ, որ Եվրամիությունը Փաշինյանի իշխանությանը խոստացել է, որ այդ հարցը (վիզաների ազատականացման) կլուծեն, եթե նրանք էլ իրենց հերթին կարողանան հակառուսականությունը մինչև վերջ տանել, հավել յալ լեգիտիմություն ստանան՝ արտահերթ ընտրություններով, իսկ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն էլ արագորեն կնքեն: Բայց, ահա, այդ ոգևորված հայտարարություններից անցնում է ընդամենը 3-4 ամիս: Եվ խնդրեմ՝ ուղիղ 2 օր առաջվա նույն ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի խոսքը. «Ափսոսանքով նշեմ, որ կա մեկ ոլորտ, որտեղ դեռևս չենք հասել մեր ուզած արդյունքին։ Եթե ԵՄ հետ աշխատանքները աննախադեպ ինտենսիվ են և բոլոր ուղղություններով առաջընթաց կա, ապա մեկ հարց կա, որտեղ թե՛ ԵՄ-ի հետ, թե՛ անդամ երկրների հետ մեր հարաբերություններում իրավիճակը շատ հեռու է դրականից, այն է ՝ մուտքի արտոնագրերի հարցը։

Այստեղ աշխատանքներ էին տարվել բոլոր մակարդակներով, սակայն չեմ կարող ասել, որ կա առաջընթաց, հակառակը՝ հետընթաց է արձանագրվել։ Անգամ «Erasmus»-ի ծրագրով ԵՄ մեկնող ուսանողները, որոնց դեպքում չպետք է լինի որևէ դժվարություն, ունեն խնդիրներ, որոշ պաշտոնյաների դեպքում ևս եղել են խնդիրներ»: Ավելին, նրա խոսքով՝ ԱԳՆ-ն բազմաթիվ բողոքներ է ստացել քաղաքացիներից նույնիսկ այն դեպքերում, որտեղ բարդ էր պատկերացնել, որ կլինեն դժվարություններ: Հասկանալի՞ է, չէ՞, խոսքը «եվրավիզաների» ազատականացման հարցի մասին է: Այսինքն, այն «կոնֆետը» («կուտը», «բարձը»), որով հանրությանը մոլորության մեջ էին գցում, փուչ դուրս եկավ: Այսինքն, 3-4 ամիս «աշխատել» են, բանակցել են, և՝ ԵՄ վիզաների հարցով վիճակն ավելի են վատացրել, քան թե կար դրանից առաջ: Հետընթաց են արձանագրել: Անգամ այն խմբերը, որ նախկինում խնդիրներ չէին ունենում, հիմա ԵՄ երկրներ մուտքի վիզա ստանալու հարցում որոշակի դժվարությունների են բախվել ու բախվում: Տիպիկ նիկոլական «աշխատանք» և իրավիճակ:

Ինչին դիպչում են՝ փչացնում են, վատացնում, խափանում: Թե բա՝ «աշխատանքներ էին տարվել»: Այստեղ են ասել՝ ավելի լավ է՝ չտանեիք: Ի՞նչ է ցուցանում այս իրապատումը: Իսկ այն առաջին հերթին ցույց է տալիս, որ փաշինյանական իշխանությունը «հաջողացնում» է խնդիրներ հարուցել այնտեղ, որտեղ դրանք, կարծես թե, չպիտի լինեին: Կամ գոնե այնպիսին էր վիճակը, որ գոնե հետընթաց չպետք է լիներ: Այսինքն, այս իշխանությունը ոչ մի բանի համար պիտանի չէ: Նույնիսկ իրենց սիրելի Արևմուտքի հետ չեն կարողանում աշխատել: Դա՝ իր հերթին:

Մյուսը, ինչ ցույց է դալիս այս ամենը, ավելի դառը բան է: Իսկ դա այն է, որ Արևմուտքը, «քաղաքակիրթ Եվրոպան» հերթական անգամ ցույց տվեց, որ, մեծ հաշվով, թքած ունի Հայաստանի ու հայ ժողովրդի վրա: Նրանց, բնականաբար, իրենց շահերը, Ադրբեջանի ու Թուրքիայի միջնորդավորությամբ գազ ու նավթ ստանալն է հետաքրքրում, իսկ Հայաստանից ԵՄ երկրներ ազատ ելումուտն իրենց ընդհանրապես պետք չէ: Պե՞տք է, ուրեմն իրենց շահի համար այդ պահին փշի-փշի են անում, թևերի տակ բարձ դնում: Եթե դիմացինն այնքան անխելք է, որ այդ փչոցներին հավատում է, նրանց ուզածն անում, հաջորդ պահին «մոռանում» են, գործընթացը դառնում է ժամանակատար, ձգձգում են, տանում են հետընթացի:

Ինչինչ, բայց բյուրոկրատիան Եվրոպայում հի՜ն ու ամուր հիմքերի վրա է: Նույնը, բնականաբար, լինելու է նաև Եվրամիությանը Հայաստանի անդամակցության թեկնածության (անդամության էլ չէ, այլ՝ ընդամենը դրա թեկնածու համարվելու) հարցի դեպքում: Չկասկածե՛ք: Ասենք ավելին: Այդ «անդամության» սինտիպոնե բարձերը թևատակերին, Հայաստանը, բնականաբար, ԵՄ անդամ չի դառնալու, թշնամանալու է Ռուսաստանի, ձեռքի հետ՝ նաև Իրանի հետ, ու մեն-մենակ, անդաշնակից ու անպաշտպան է մնալու, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի պաշտոնավարել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 16 անգամ
Լրահոս
«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Ամենաընթերցվածները