«Որքան այս ուժը մնում է իշխանության և գործընթացը շարունակում է, այնքան ռիսկը մեծանում է, որ կարող ենք իսկապես հասնել որոշակի անդառնալիության կետի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և «Խաղաղության պայմանագրի» կնքման հարցում արտաքին բոլոր դերակատարները ցանկանում են իրենց մասնակցությունն ունենալ: «Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար Աննա Կարապետյանն ասում է՝ արտաքին դերակատարներից յուրաքանչյուրն իր աշխարհաքաղաքական շահն է հետապնդում տարածաշրջանում, ինչը բնական է: «Սակայն անբնականն այն է, որ Հայաստանի գործող իշխանությունն այդ իրավիճակում ոչ թե փորձում է գործընկերների, դաշնակիցների հետ հարաբերությունները կառուցել այնպես, որ արտաքին առճակատումը, լարվածությունը նոր մարտահրավերներ չստեղծի Հայաստանի համար, այլ հակառակը՝ Հայաստանը դարձնում է այդ առճակատման թատերաբեմ և դրանով Հայաստանի համար նոր մարտահրավերներ ստեղծում: Սրա մասին խոսում ենք արդեն վաղուց, գնալով դրա հիմնավորումները, փաստերն ու ապացույցներն ավելի ակնառու են դառնում»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Կարապետյանը:

Ընդգծում է՝ եթե խոսում ենք շահերի տեսանկյունից, ապա Ռուսաստանի Դաշնության հիմնական շահը տարածաշրջանում սեփական ազդեցությունը չկորցնելն է, հնարավորության դեպքում գոնե ամրապնդման ինչ-որ մեխանիզմներ գտնելը: «Դրա դրսևորումները տեսնում ենք՝ Բաքվի հետ բանակցությունները խաղաղապահ առաքելությունը պահպանելու համար, փորձերը՝ դերակատարում ունենալ կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացում, և նոյեմբերի 10-ի հայտարարության վրա հիմնվելը, որտեղ նախատեսվում էր, որ Ռուսաստանը պետք է որոշակի վերահսկողական դերակատարում ունենա և այլն: Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա նա մեկ հիմնական շահ է հետապնդում՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղել, թուլացնել կամ առնվազն Ռուսաստանի համար տարածաշրջանում նոր խնդիրներ կամ երկրորդ ճակատ ստեղծել, ինչը հնարավորություն կտա շեղել Ռուսաստանի ուշադրությունը Ուկրաինայից կամ դրան զուգահեռ մի քանի ուղղություններով Ռուսաստանին թուլացնել: Ցավոք, Հայաստանի իշխանություններն այս գործընթացում ստանձնել են Արևմուտքի գործիքը լինելու դերակատարումը և փաստացի դրանով Հայաստանի համար մի շարք խնդիրներ են ստեղծում»,-հավելում է մեր զրուցակիցը:

Հայաստանի իշխանությունը, մասնավորաբար Նիկոլ Փաշինյանը խոսում է պատերազմի վտանգի մասին, բայց մյուս կողմից ամեն ինչ անում է, որ փչացնի հարաբերությունները մեր երկրի ռազմավարական դաշնակցի հետ, ընդ որում՝ չունենալով որևէ այլընտրանք, որը թույլ կտա իր օգնությամբ պաշտպանել Հայաստանի Հանրապետության սահմանները: Կարապետյանն ընդգծում է՝ այս ձեռագիրը նորություն չէ: «Ի սկզբանե ակնհայտ էր, որ այս իշխանությունն ունի արևմտյան կողմնորոշում և ունենալու է մի շարք խնդիրներ Ռուսաստանի հետ հարաբերություններում: Եթե ի սկզբանե որոշակի փորձեր էին արվում այդ նպատակները կամ միտումները թաքցնելու ուղղությամբ Ռուսաստանի հետ շատ ջերմ հարաբերությունների վերաբերյալ հայտարարությունների ներքո, ապա ժամանակի ընթացքում հստակ քայլերը, գործողությունները ցույց տվեցին, որ գործ ունենք հակառակի հետ: Դրան նպաստեց նաև Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների կտրուկ սրացումը Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո, երբ արտաքին ճնշումը նույն Արևմուտքի կողմից զգալիորեն մեծացավ Հայաստանի իշխանության վրա: Այսօր հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունը, Հայաստանը՝ որպես պետություն, հստակ չի սահմանում իր սեփական շահը, որպեսզի հնարավոր լինի դրա շուրջ ինչ-որ արտաքին կոնսոլիդացիա ապահովել, արտաքին գործընկերություն, համագործակցություն կառուցել:

Մյուս կողմից՝ գնում է ակնհայտ խնդիրների ստեղծման Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի հետ, որոնք այսօրվա դրությամբ, այնուամենայնիվ, հանդիսանում են Հայաստանի անվտանգության համակարգի արտաքին հիմնական բաղադրիչը: Որքան էլ այսօր Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր պաշտպանական համագործակցությունն անվտանգային ոլորտում, բայց, ամեն դեպքում, այսօր հողի վրա, բացի Ռուսաստանի հետ երկկողմ պայմանավորվածություններից, իրավական դաշտից և պարտավորություններից, բացի ՀԱՊԿ-ի անդամ լինելուց բխող որոշակի մեխանիզմներից, ոչ մի այլ արտաքին անվտանգային բաղադրիչ չունենք: Միամտություն է կարծել, որ Հայաստանը կարող է մեկ օրում դուրս գալ ՀԱՊԿից և մտնել ՆԱՏՕ, միամտություն է կարծել, որ Արևմուտքն անմիջական ռազմական ներկայություն է ապահովելու Հայաստանում և փորձելու է Հայաստանը պաշտպանել Ադրբեջանից և Թուրքիայից: Այս կոնտեքստում չմոռանանք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է: Այսօր, այո, ունենք չգործող մեխանիզմներ, բայց միակ մեխանիզմները, իսկ հակառակ կողմից ունենք ընդամենը հայտարարություններ կամ դեռ նոր ձևավորվող գործընթացներ: Բոլորս շատ լավ գիտենք, որ եթե նույնիսկ Արևմուտքն ունենա իրական ցանկություն այդ գործընթացներն առաջ մղելու, դա շատ դանդաղ, շատ երկարատև գործընթաց է լինելու. Վրաստանի և Ուկրաինայի օրինակները դրա ամենալավ ցուցիչն են, թե դա ինչքան է տևում, և թե ինչ գին է դրա համար վճարում այդ երկիրը:

Մեկ հավելում ևս անենք. վերջին շրջանի Միացյալ Նահանգների և Թուրքիայի շփումները, համատեղ հայտարարությունը և այլն, շատ լավ ցույց են տալիս, որ Արևմուտքը չի պատրաստվում անմիջական ներկայություն ունենալ տարածաշրջանում, այլ Թուրքիային տեսնում է որպես իր շահերի ներկայացուցիչ տարածաշրջանում և Թուրքիայի միջոցով է փորձելու իր քաղաքականությունն այստեղ առաջ մղել»,-ասում է մեր զրուցակիցը:

Արցախի մասին: Ակնհայտ է, որ Հայաստանի գործող իշխանությունները որևէ դրական քայլ չեն անի Արցախյան հիմնախնդրի հարցում դրական տեղաշարժի մասով, բայց արդյո՞ք նաև նրանց ներկայիս գործողությունները չեն հանգեցնի մի հանգրվանի, երբ հաջորդ իշխանությունների, քաղաքական ու հասարակական ուժերի համար անհնարին չի լինի քայլեր ձեռնարկել Արցախի վերադարձի և այն նորից հայերով բնակեցնելու համար: «Սկսած հինգ սկզբունքների ձևակերպումից մինչև դրան հաջորդած քաղաքական գործընթացը՝ այսպես կոչված, բանակցություններ, գործողություններ, հայտարարություններ և այլն, այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը հետևողական քաղաքականություն է տանում, որպեսզի Արցախյան հակամարտության էջը համարվի փակված, և զրկի Հայաստանին լեգիտիմ հիմքից Արցախյան հակամարտության մասին խոսելու: Սա, իհարկե, ցույց է տալիս, որ որքան այս ուժը մնում է իշխանության և գործընթացը շարունակում է, այնքան ռիսկը մեծանում է, որ կարող ենք իսկապես հասնել որոշակի անդառնալիության կետի, այսօր դեռ հասած չենք, այսօր դեռ լեգիտիմ է, հիմնավոր է խոսելը Արցախի բնակչության իրավունքների մասին: Եթե իշխանություններն այս ուղղությամբ ոչինչ չեն անում, ապա մյուս շրջանակները՝ ռեսուրս ունեցող Սփյուռքը, Հայաստանի ժողովուրդը, հասարակական և մեդիա դաշտը իրենցից հասանելիքը անեն, որ այս հարցը մշտապես մնա օրակարգում և հնարավորության դեպքում կյանքի կոչվի»,-եզրափակում է Աննա Կարապետյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 18 անգամ
Լրահոս
«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Ամենաընթերցվածները