Հիմա գնդակը ԵՄ-ի ու առանձին վերցրած երկրների դաշտում է․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կասկած չկա այն հարցում, որ Ադրբեջանը տիպիկ հանցագործ պետության օրինակ է, քանի որ այս երկրի համար գոյություն չունեն ո՛չ մարդու իրավունքներ, ո՛չ էլ միջազգային իրավական կանոնները։ Ալիևն Ադրբեջանի ներսում իր իշխանությունը գործադրում է բռնաճնշումների միջոցով, իսկ արտաքին քաղաքականության շրջանակում ոտնահարում է բոլոր միջազգային ու մարդասիրական իրավունքի նորմերը։ Ադրբեջանական ղեկավարությունն ու զինված ուժերը ռազմական հանցագործությունների իրականացման հարցում միջոցների մեջ խտրություն չեն դնում՝ մարդկանց սովի մատնելուց մինչև գլուխները կտրել ու խոշտանգել։

Այսպիսի գործելակերպը համեմատելի է միայն ծայրահեղ ահաբեկչական խմբավորումների գործողությունների հետ։ Ամեն ինչ այնքան ակնհայտ է և փաստերով վավերագրված, որ նույնիսկ երկընտրանքի որևէ տեղ չկա, որ այսպիսի վարքագիծը ժամանակակից աշխարհում ուղղակի պատժամիջոցների է արժանի։ Բայց 2020 թվականի ագրեսիվ պատերազմի սանձազերծումից ի վեր միջազգային հանրությունը, որպես կանոն, չտեսնելու է տալիս Ադրբեջանի գործողությունները։ Ճիշտ է, ընթացքում Ադրբեջանին ուղղված կոչեր ու դատապարտող տարբեր հայտարարություններ հնչեցին, սակայն դրանք այդպես էլ մնացին զուտ հայտարարությունների մակարդակի՝ առանց գործնական հետևանքների։ Իսկ թողտվությունը հնարավորություն տվեց Ադրբեջանին ոչ միայն օկուպացված պահել ՀՀ որոշ ինքնիշխան տարածքներ, այլև սպառնալ նոր հարձակմամբ՝ Հայաստանի տարածքը որակելով որպես «Արևմտյան Ադրբեջան»։

Կա տեսակետ, որ հիմա արդեն Արևմուտքը և մասնավորապես Եվրոպան կոշտացնում են իրենց դիրքորոշումը Ադրբեջանի նկատմամբ։ Ի մասնավորի, օրերս Եվրախորհրդարանն ընդունեց երկու բանաձ, որոնցում ԵՄ-ին կոչ է արվում Հայաստանի դեմ հարձակման դեպքում անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը: Պետք է արձանագրել, որ թերևս առաջին անգամ է խոսվում անհրաժեշտության դեպքում Ադրբեջանի նավթից ու գազից հրաժարվելու մասին։ Բայց այս նախաձեռնությունը վաղուց պետք էր սկսել, երբ դեռ Ադրբեջանը չէր հասցրել հայաթափել Արցախը ու մյուս հանցագործություններն իրագործել։ Բայց, ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք։ Սակայն կա նաև հարցի մյուս կողմը։ Անցյալ տարի ևս Եվրախորհրդարանը զեկույցներ էր ընդունել, որոնցում կոչ էր անում ԵՄ խորհրդին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, եթե Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումն անհապաղ չկատարվի։

Բայց, ինչպես տեսնում ենք, այդ կոչը այդպես էլ պատասխանատվություն կամ պարտավորություն չենթադրեց և, ըստ այդմ, որևէ կերպ չկաշկանդեց Ադրբեջանին էթնիկ զտում իրականացնել Արցախում։ Կոչերն ու հայտարարությունները պարտավորվածություն չեն ենթադրում՝ առաջին հերթին հենց կոչ անողների համար: Նույն տրամաբանության շարունակության դեպքում էլ Եվրախորհրդարանը կարող է մյուս անգամ նորից կոչ անել ԵՄ-ին, երբ արդեն Ադրբեջանը հարձակված կլինի Հայաստանի վրա։ Կոչերին պետք է հետևեն հստակ գործողություններ, իսկ Եվրախորհրդարանի բանաձևերի հասցեատերը ԵՄ-ն է։ Հիմա գնդակը ԵՄ-ի դաշտում է։ Սակայն այստեղ էլ խնդիրն այն է, որ ԵՄ-ի կողմից հասցեական պատժամիջոցների սահմանման հարցում պետք է գալու բոլոր 27 անդամների համաձայնությունը։ Այնինչ, ԵՄ-ի շրջանակում կան երկրներ, որոնք, տաբեր շահերից ելնելով, կարող են դեմ լինել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներին։

Օրինակ՝ անցյալ տարի Հունգարիան հայտարարում էր, թե կտրականապես չի պաշտպանում Եվրախորհրդարանի կոչը՝ դիտարկել Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների դեմ ուղղված նպատակային պատժամիջոցները՝ հրադադարի ռեժիմը խախտելու և Ղարաբաղում մարդու իրավունքների խախտման համար։ Բայց նույնիսկ միասնական դիրքորոշման բացակայության պայմաններում ԵՄ անդամ երկրները կարող են անհատական պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ, ինչն ավելի դյուրին գործ է և կարող է արդյունավետ լինել։ Օրինակ՝ Ֆրանսիան ցույց է տալիս, որ աջակցում է Հայաստանին ու դեմ է Ադրբեջանի հանցավոր գործելակերպին։ Ֆրանսիայի Սենատն անգամ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձև ընդունեց, բայց այս երկրի կառավարությունը դեռևս խուսափում է անցնել գործնական քայլերի։

Ֆրանսիական քաղաքական գործիչները հայտարարություններ են անում, որոնք հետևանքներ չեն ունենում Ադրբեջանի համար։ Ու եթե որևէ եվրոպական երկիր շարժվի Ադրբեջանի նկատմամբ սահմանափակումների հարցում, ապա կարող է սայլը տեղից շարժվել ու նախադեպ դառնալ նաև մյուս եվրոպական երկրների համար։ Սակայն ե՞րբ են լինելու այդպիսի քայլերը, սա է գլխավոր հարցը, որն այդպես էլ մնում է անորոշ ապագայի խնդիր։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Կուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերը Եվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg Վանաձորում կալանավորել են 2 եղբոր, որոնք հանցավոր կազմակերպություն են ստեղծել «Լաբուբու»-ն պատրաստ է մեծ էկրանին. ո՞վ կբեմադրի ռեժիսորական աշխատանքը և կգրի սցենարը Կասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ «Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակել Սենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Իրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին «Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. Զելենսկի Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ» Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ» Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ» «Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ» ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները հանգեցրել են Հորմուզի նեղուցում ճգնաժամի. Արաղչի Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել է Լիբանանի և Սիրիայի սահմանին տեղադրվել է Քրիստոսի արձանը Աղբ՝ շքեղության փոխարեն. Օսկարի մյուս կողմը Նոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ծեծկռտnւքի մասնակիցների․ կան կալանավորվածներ
Ամենաընթերցվածները