Հայաստանը առաջիկա օրերին Եվրամիության անդամության թեկնածու դառնալու հայտ կներկայացնի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ Հայաստանը պատրաստ է Եվրամիության անդամության թեկնածու դառնալ ու «շարժվել այն ուղղությամբ, որը Հայաստանի համար կապահովի առավելագույն անվտանգություն»։

«Փաստ» թերթի տեղեկություններով, նման հայտարարությունը ավելի շատ անոնս է եղել, քան զուտ տեսակետ: Բանն այն է, որ, մեր իշխանական աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանն իր կուսակցական «վերնախավին» տեղեկացրել է, որ ինքն իր որոշումը կայացրել է, և առաջիկա օրերին, առավելագույնը՝ մեկ ամսվա ընթացքում Հայաստանը Եվրամիության անդամության թեկնածու դառնալու հայտ է ներկայացնելու:

Մեր հավաստի տեղեկություններով, քպական պատգամավորների մեջ եղել են նաև ընդվզողներ, որոնք նշել են այդ քայլի հնարավոր վտանգների մասին: Նիկոլ Փաշինյանը, սակայն, նշել է, թե ինչ լինելու է, կլինի, Ռուսաստանից որևէ հույս ու սպասելիք չկա, իսկ Արևմուտքը կարող է անվտանգային երաշխիքներ տալ:

Մեր զրուցակցի փոխանցմամբ, Փաշինյանը հորդորել է պատգամավորներին՝ «գնալ, մտածել, որոշել», թեպետ ակնհայտ է, որ ՔՊ-ում ընդվզողները փոքրամասնություն են կազմում, իսկ մեծ մասը պարզապես «ձեռք է բարձրացնում»՝ հաստատելու Փաշինյանի ցանկացած որոշում: Ի դեպ, «որոշիչ» նիստը նախատեսվում էր երեկ ուշ երեկոյան:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Կասեցվել է «Ջոհալ» ՍՊԸ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Գյումրիում որդին սպանել է հարազատ հորն ու մորը Խոշոր վթար՝ Երևանում ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել Մեկնարկել է ֆուտբոլի 2026 թվականի Աշխարհի առաջնության տոմսերի վաճառքը Սպերցյանը` ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդ Կենսաթոշակառուներն ու նպաստառուները հունվարից կկարողանան մինչև 10,000 դրամ հետվճար ստանալ Հայաստանի ընտրություններում ռումինա-մոլդովական սցենարի վտանգի մասին. «Փաստ» Աշխատաշուկայի՝ անուշադրության մատնված խորացող խնդիրները. «Փաստ» Երբ մտավորականները լքում են հանրային հարթակը, միջակությունը ժառանգում է իշխանությունը. «Փաստ» Հայաստանը դարձնել Հյուսիս-Հարավ, ՀնդկաստանԵվրոպա, Մեկ գոտի-Մեկ ճանապարհ մեգածրագրերի մաս. «Փաստ» Ի՞նչ լուծում կարող է լինել ստեղծված փակուղային իրավիճակում. «Փաստ» Խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը. «Փաստ» Հայաստանը մեգածրագրերի մաս դարձնելը պետք է դառնա ապագա ազգային իշխանությունների խնդիրը. «Փաստ» Փաշինյանի հեռացման «ճանապարհային քարտեզն»՝ ըստ Էդմոն Մարուքյանի. «Փաստ» Առաջա՞րկ արեց, թե՞ հմուտ «փոխանցում» և... ի՞նչ իրավունքով. «Փաստ» Սև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ Էրդողան Արյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & Endocrinology Քիմ Քարդաշյանը սև կրծկալով զարմացրել է Սուրբ Ծննդյան երեկույթի հյուրերին Գազայի հատվածում «Բայրոն» փոթորկի հետևանքով առնվազն 14 մարդ Է զոհվել Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են հաջորդ տարի էլեկտրաէներգիայի ներկրման ավելացումը Վրաստանը կուժեղացնի վերահսկողությունը՝ մաքսային գոտիներում թմրանյութերի մաքսանենգության աճի պատճառով Զելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա Շերը հերքել է 39-ամյա ընկերոջ հետ ամուսնության մասին լուրերը
Ամենաընթերցվածները